Ադրբեջանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ադրբեջանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանիի հետ:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Նախարարներն ընդգծել են Ադրբեջանի և Սիրիայի միջև լայն համագործակցության հեռանկարները:

Բայրամովը երախտագիտություն է հայտնել երկարատև դադարից հետո Սիրիայում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի վերականգնմանը ցուցաբերած աջակցության համար: 

Նա նաև ընդգծել է, որ Բաքուն մտադիր է մասնակցել Սիրիայի վերականգնման գործընթացին: Կարևորվել է Ադրբեջան-Թուրքիա-Սիրիա համագործակցության եռակողմ ձևաչափի զարգացումը։ 

Նախարարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: