Թրամփը խոստացել է դադարեցնել աշխարհի բոլոր պատերազմները

Թրամփը խոստացել է դադարեցնել աշխարհի բոլոր պատերազմները


«Ամերիկացի ժողովուրդը հաղթել է երկու համաշխարհային պատերազմներում, հաղթել է ֆաշիզմին և կոմունիզմին և այժմ գտնվում է պատմության չորս մեծագույն տարիների շեմին»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը։

Նա հայտարարել է, որ մտադիր է վերականգնել ԱՄՆ վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ։

«Ամերիկյան նավերը չափից ավել են վճարում և ազնվորեն չեն սպասարկվում, չեն սպասարկվում նաև ԱՄՆ ռազմածովային ուժերը։ Չինաստանը կառավարում է Պանամայի ջրանցքը, մենք այն Չինաստանին չենք հանձնի, այլ կտանք Պանամային․ մենք այն հետ ենք վերցնում»,- ասել է Թրամփը։

Վերջինս նաև խոստացել է, որ ԱՄՆ հզորությունը կդադարեցնի բոլոր պատերազմները։

«Մեր հզոր ուժը կկանգնեցնի բոլոր պատերազմները և աշխարհին միասնության նոր ոգի կբերի»,- նշել է նա։

Թրամփն իր ելույթի ընթացքում ոչ մի անգամ չի հիշատակել ոչ ՌԴ-ն, ոչ Ուկրաինան, թեպետ նախընտրական քարոզարշավի ժամանակ մշտապես խոստանում էր նախքան պաշտոնի ստանձնումը դադարեցնել հակամարտությունը։