Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի պատվիրակության հետ

Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի պատվիրակության հետ


Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար և «Հայաթ Թահրիր ալ Շամ» շարժման առաջնորդ Ահմադ ալ-Շարաան (Աբու Մուհամմադ ալ Ջուլանի) երկուշաբթի Դամասկոսի նախագահական պալատում ընդունել է Սաուդյան Արաբիայի պատվիրակությանը, հաղորդում է «Ալ Արաբիան»։ Բանակցությունների բովանդակության մասին դեռևս չի հաղորդվում։

Հեռուստաալիքը նշում է, որ ալ Շարաան ավելի վաղ նշել էր համագործակցությունն ու տնտեսական կապերը զարգացնելու՝ Սիրիայի և Սաուդյան Արաբիայի ընդհանուր ձգտումը։

Երկուշաբթի Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գերատեսչության ղեկավար Այման Սաֆադին նույնպես պատրաստվում է այցելել Դամասկոս։

Իսկ նախօրեին Սիրիայի մայրաքաղաքում Ալ Շարաան բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Նա հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են ռազմավարական հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ մի շարք ոլորտներում։ Ալ-Շարաան նաև հաստատել է, որ Սիրիայում գործող զինված կազմավորումները շուտով կհայտարարեն ինքնալուծարման մասին և կդառնան երկրի պաշտպանության նախարարության մաս։ Սիրիայի նոր ղեկավարն ընդգծել է, որ թույլ չի տա զենքի անվերահսկելի շրջանառություն երկրում:

Հաքան Ֆիդանն իր հերթին նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Սիրիային վերականգնման ջանքերում և հույս է հայտնել, որ իր այցը կխրախուսի երկկողմ բարձր մակարդակի շփումներին: 

Ավելի ուշ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությունը որքան հնարավոր է շուտ չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները, որպեսզի օգնի այդ երկրին վերակառուցվել: