Վաշինգտոնը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները մինչև Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիրը. Մարկո Ռուբիո

Վաշինգտոնը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները մինչև Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիրը. Մարկո Ռուբիո


ԱՄՆ-ն չի նախատեսում չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինայի հարցով խաղաղության պայմանագիր չի կնքվել, եվրոպացի գործընկերներին վստահեցրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Երաշխիքները կարող են որոշակի թեթևացում լինել եվրոպացի դաշնակիցների համար, որոնք մտավախություն ունեն, որ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի գործարք կնքելը կթուլացնի Ուկրաինային ռազմական աջակցությունը և հակառուսական պատժամիջոցները, որոնք Բայդենի վարչակազմը հաստատել է եվրոպացի դաշնակիցների հետ համագործակցելով, նշում է գործակալությունը:

Սահմանափակումները վաղաժամկետ չեղարկելու մասին ԱՄՆ որոշումը «լուրջ հարված կհասցներ Եվրոպայի ջանքերին՝ զրկել Պուտինին այն գումարներից, որոնք անհրաժեշտ են նրա ռազմական մեքենան ֆինանսավորելու համար»,- գրում է պարբերականը: