Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի (ADF2025) շրջանակներում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, գրում է Anadolu գործակալությունը։
Հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Թուրքական պետության ղեկավարը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը բավարար է համարել և նշել, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես «խաղաղության ճարտարապետ» Հարավային Կովկասում: Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան նաև զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվելու է ապրիլի 11-13-ը և կմիավորի աշխարհի առաջնորդներին «Դիվանագիտության վերադարձը մասնատված աշխարհ» խորագրի ներքո։