Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ ուղղակի բանակցությունները կմեկնարկեն ապրիլի 12-ին Օմանում

Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ ուղղակի բանակցությունները կմեկնարկեն ապրիլի 12-ին Օմանում


Իրանի և Միացյալ Նահանգների միջև ոչ ուղղակի բանակցությունները կմեկնարկեն ապրիլի 12-ին Օմանում։ Իրանական կողմից հայտնել են, որ բանակցություններին կմասնակցեն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ 

Արաղչին X-ի միկրոբլոգում նշել է՝ դա հավասարապես և՛ հնարավորություն է, և՛ փորձություն. գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Վաշինգտոնը Թեհրանի հետ ուղիղ բանակցություններ է վարում: Թեհրանը հերքել է այդ տեղեկությունը: