Օրերս կայացավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլը, որին մասնակցել էին շուրջ 150 կատարողներ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, Ասպինձայի և Ծալկայի շրջաններից։
Լսումներն անցկացվեցին Ախալքալաքում՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գրասենյակում և Նինոծմինդայում՝ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում։
Նախագծի ժյուրիի անդմաներն էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովը, դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Կարեն Անանյանը, դասական երգչուհի, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի դասախոս Շուշանիկ Հովհաննիսյանը, ջավախքցի սիրված երգիչ Արմեն Մկոյանը և ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը։