Էստոնիան Ուկրաինային է փոխանցել փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և հրթիռներ 06.07.2024 . Միջազգային

[ad_1]

Էստոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինա է առաքել փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և հրթիռներ՝ չհստակեցնելով դրանց քանակը:

Հունիսին էստոնական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էստոնիան, Ֆրանսիան, Բելգիան, Հունգարիան և Կիպրոսը համատեղ պայմանագիր են ստորագրել կարճ հեռահարության Mistral հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ: Ավելի ուշ նշվել էր, որ Էստոնիայի պաշտպանության նախարարությունն այդ տեխնիկան կփոխանցի Ուկրաինային: 

Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունից հաստատել են տեղեկությունը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

[ad_2]