Ղրղզստանում նախատեսվում էր պետական հեղաշրջում իրականացնել օգոստոսի 31-ին՝ Անկախության օրը

[ad_1]

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեից հայտնել են, որ երկրում պետական հեղաշրջումը, որի նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել էր հանցավոր խումբ, նախատեսվում էր իրականացնել օգոստոսի 31-ին՝ Անկախության օրը:
Նշվում է, որ կասկածյալները նախատեսում էին կազմակերպել զանգվածային անկարգություններ, որոնք պետք է ուղեկցվեին բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, հրազենի կիրառմամբ: Կոմիտեի տվյալով՝ կասկածյալները հանդիպումներ են ունեցել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ կոմիտեից հայտնել էին, որ խմբավորումը ձևավորվել է քրեական և կրոնական գաղափարախոսությունների հարող անձանցից: Ղրղզստանի չորս քաղաքացի ձերբակալվել էր և տեղափոխվել մեկուսարան:
Նրանց բնակարաններում և մեքենաներում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել էին ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրիչներ, հրազեն, զինամթերք, զրահաբաճկոններ, իրավապահ մարմինների աշխատակիցների համազգեստներ, դրոններ, ծայրահեղական գրականություն, ինչպես նաև այլ արգելված իրեր:

[ad_2]