Իրանում նախագահի ընտրության երկրորդ փուլի նախօրեին ահաբեկչություն է կանխվել

Իրանի իրավապահները ութ ահաբեկչից բաղկացած խումբ են ձերբակալել Իսլամական Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլի նախօրեին: Այդ մասին հայտարարել է Սիստան և Բելուջիստան նահանգի ընտրական շտաբի ղեկավար Ռեզա Շարիֆին։
«Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր»,- նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Պաշտոնյայի տեղեկություններով՝ խմբավորման ձերբակալված անդամները կապեր են ունեցել արտերկրում և պայթյուններ են նախապատրաստել նահանգի տարբեր մասերում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին