Կարող եմ հաղթել Դոնալդ Թրամփին. Բայդեն 06.07.2024 . Միջազգային

[ad_1]

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ընտրությունում կարող է հաղթել իր մրցակից Դոնալդ Թրամփին։ ABC News-ի հետ հարցազրույցում նա անդրադարձել է օրեր առաջ իր գլխավոր մրցակից Թրամփի հետ ունեցած բանավեճին: ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ ինքը լավագույն թեկնածուն է Թրամփին դիմակայելու համար, և որ միայն ամենակարող Տերը կարող է հեռացնել նրան մրցապայքարից:

Հարցազրույցում Սպիտակ տան առաջնորդը կրկին խոստովանել է, որ Թրամփի հետ ունեցած բանավեճը վատ դրվագ էր, մեկնաբանել, որ պատճառն իր հոգնածությունը, հյուծվածությունն ու մրսածությունն էին:

«Դա վատ դրվագ էր, որը չի վկայում ընդհանուր լուրջ վիճակի մասին: Ես պարզապես ուժասպառ էի, ես չէի լսում իմ բնազդներին»,- նշել է Բայդենը:

Նա շեշտել է, որ նույնիսկ անցել է COVID թեստ, քանի որ բժիշկները «փորձում էին պարզել, թե ինչն է նախագահի վատ ինքնազգացողության պատճառը»: Թեստը բացասական է եղել: Միևնույն ժամանակ, ամերիկացի ղեկավարն ընդգծել է, որ բանավեճում իր վատ ելույթի համար «իրենից բացի ոչ ոք մեղավոր չէ»։ Հարցազրույցում ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ միայն ինքը կարող է դիմակայել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, զսպել Չինաստանին և պահպանել ՆԱՏՕ-ն որպես միասնական կառույց։

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

[ad_2]