Ղազախստանի արևմուտքում գտնվող Մանգիստաու շրջանում սկսվել են զորավարժություններ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորականների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնել են ղազախական լրատվամիջոցները։
«Բիրլեստիկ-2024» («Միավորում-2024») զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները կիրականացնեն կեղծ ահաբեկիչների կողմից գրավված կղզու ազատագրման, ծովային անվտանգության ապահովման և ենթակառուցվածքների պաշտպանության գործողություններ: