Զելենսկին խոստացել է վրեժխնդիր լինել ռուսական վերջին հարձակման համար 09.07.2024 . Միջազգային

Զելենսկին խոստացել է վրեժխնդիր լինել ռուսական վերջին հարձակման համար
		09.07.2024 . Միջազգային


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է վրեժխնդիր լինել Ուկրաինայի վրա ռուսական վերջին հրթիռային հարձակման համար: Նա նշել է, որ հարվածից հետո Ուկրաինան նախաձեռնելու է ՄԱԿ-ի անվտանգության նիստ: Ելույթ ունենալով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում՝ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Կիևը արևմտյան գործընկերներից սպասում է կոնկրետ քայլեր՝ երկրի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու և էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար:

Ոչ ոք չի կարող որոշում կայացնել Ուկրաինայում ապագա խաղաղության շուրջ՝ առանց Ուկրաինայի մասնակցության, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նա հավելել է, որ Ուկրաինան կարող է ակնկալել Լեհաստանի աջակցությունը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր ձգտումներում։

Զելենսկին Վարշավայում է՝ անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու և Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից քննարկումներ անցկացնելու նպատակով: Լեհաստան այցի ավարտից հետո Զելենսկին կմեկնի Վաշինգտոն:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին