Մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան՝ ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերության այս պահին․ Սամանտա Փաուեր

Մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան՝ ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերության այս պահին․ Սամանտա Փաուեր



ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը X-ի իր էջում անդրադարձ է կատարել Հայաստան այցին։
«Հենց նոր վայրէջք կատարեցի Երևանում։ ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերության այս պահին ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան՝ վերջին տարվա ընթացքում սա իմ երկրորդ այցելությունն է։ Ակնկալում եմ այս այցի ընթացքում օգտագործել համագործակցության խորացման հնարավորությունը»,- գրել է նա։