ՀՀ ՊՆ ղեկավարը ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ՊՆ ղեկավարը ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։