Ախալքալաքի դպրոցներում նոր ուսումնական տարին սկսել է 582 առաջին դասարանցի

Ախալքալաքի դպրոցներում նոր ուսումնական տարին սկսել է 582 առաջին դասարանցի

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, տեղական ինքնակառավարման հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալները, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և կրթական ռեսուրս-կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը այցելել են մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցներ։

Պաշտոնյաները շնորհավորել են աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ ուսումնական տարի։

Քաղաքապետարանի անունից առաջին դասարանցիներին հանձնվել են խորհրդանշական նվերներ՝ «Առաջին դասարանցիների ակադեմիա» ինտեգրված դասագիրքը։

Հատկանշական է, որ գրքի թարգմանված և հարմարեցված տարբերակը նախատեսված է ադրբեջանախոս և հայախոս ընտանիքների համար։ Այն ստեղծվել է «Պետական լեզու՝ բոլորի համար հեռանկար» նախագծի շրջանակներում։

Ախալքալաքի մունիցիպալիտետի հանրային դպրոցներում 2026-2027 ուսումնական տարին սկսել է 582 առաջին դասարանցի։