Ախալքալաքում իրականացվել է «Իմ առաջին տնկին» բնապահպանական ծրագիրը

Ախալքալաքում իրականացվել է «Իմ առաջին տնկին» բնապահպանական ծրագիրը

Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցում իրականացվել է «Իմ առաջին տնկին» ծրագրի շրջանակում նախատեսված ծառատունկի միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և Կրթական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։

«Իմ առաջին տնկին» ծրագիրն իրականացվում է Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած համապատասխան որոշման հիման վրա։

Ծրագրի նպատակն է նպաստել անտառների և կանաչ տարածքների վերականգնմանն ու ընդլայնմանը, բարձրացնել բնապահպանական իրազեկվածությունը և երիտասարդների ակտիվ մասնակցությամբ ձևավորել բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք։

Ծրագրի իրականացմանը մասնակցում են Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը, նախարարության Բնապահպանական տեղեկատվության և կրթության կենտրոնը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը, պետական ներկայացուցչությունների վարչակազմերն ու մունիցիպալիտետները։