Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին հարվածելու մասին՝ փոխանցում Reuters-ը:
Իրանական կողմը նշել է, որ հարձակումը եղել է ի պատասխան Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանում հեռահաղորդակցության աշտարակի ուղղությամբ ավիահարվածի:
Սա սեպտեմբերի սկզբից ԻՀՊԿ-ի առաջին հայտարարությունն է Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին:
