Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն հանրությանը ներկայացրել է 2026 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների և ձեռքբերումների հաշվետվությունը։
Հաշվետվության ընթացքում քաղաքապետն անդրադարձել է ենթակառուցվածքային նախագծերին, առողջապահական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության աջակցության ոլորտներում իրականացված միջոցառումներին։ Նա նաև ներկայացրել է 2027 թվականին նախատեսված աշխատանքներն ու ծրագրերը։
«Հաշվետվության ներկայացումը միայն կատարված աշխատանքի ամփոփում չէ։ Դա մեր բնակչության առջև ստանձնած պարտավորությունն է՝ բաց խոսելու այն մասին, թե ինչ ենք արել և ինչ դեռ պետք է անենք։ Ադիգենիի զարգացումը մեր ընդհանուր նպատակն է», – նշել է Գոչա Քիմաձեն։
Քաղաքապետն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև մունիցիպալիտետի գյուղերում բնակչության հետ անցկացված հանդիպումների արդյունքում 2027 թվականի համար սահմանված առաջնահերթություններին։
Ելույթի ավարտին Գոչա Քիմաձեն շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը, խորհրդարանի պատգամավորին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի աշխատակազմին, տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանն ու բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն մունիցիպալիտետի զարգացման գործում։
Հաշվետվության ներկայացմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի անդամ Անտոն Օբոլաշվիլին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, նրա տեղակալներ Դավիթ Մումլաձեն և Վախթանգ Մերաբիշվիլին, Սակրեբուլոյի նախագահ Շմագի Բիձիշվիլին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակության ներկայացուցիչներ։
