Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ուսանողական ինքնակառավարման նախաձեռնությամբ Ախալցխայի բերդի տարածքում կազմակերպվել է ուսանողական երեկո՝ Welcome Party 2026 խորագրով։
Միջոցառմանը մասնակցել է Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, ով ուսանողներին մաղթել է հաջողություններ, հետաքրքիր ուսանողական կյանք և արդյունավետ ուսումնական տարի։
Երեկոյին ներկա են եղել նաև Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Վախթանգ Թաքթաքիձեն և պետական ներկայացուցչի աշխատակազմի տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն։
Ուսանողական երեկոյի երաժշտական մթնոլորտն ապահովել են երգիչ Գիորգի Ցխադաձեն, ANGEL NOISE խումբը և DJ LUKA K.-ն։
Միջոցառումը միավորել է ուսանողներին՝ հնարավորություն տալով նրանց նոր ուսումնական տարին սկսել տոնական և ընկերական մթնոլորտում։
