Բորժոմիի քաղաքապետարանն աջակցություն է ցուցաբերել Ճիխարուլա գյուղում բնակվող ընտանիքին

Բորժոմիի քաղաքապետարանն աջակցություն է ցուցաբերել Ճիխարուլա գյուղում բնակվող ընտանիքին

Բորժոմիի մունիցիպալիտետի քաղաքապետ Մամուկա Գելաշվիլին, քաղաքապետի տեղակալ Գելա Մաղրաձեի և առողջապահության, սոցիալական ապահովության, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության ղեկավար Մակա Մանջավիձեի ուղեկցությամբ, այցելել է Ճիխարուլա լեռնային գյուղում բնակվող Յուրիկ Անտոնյանի ընտանիքին։

Այցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է սոցիալապես անապահով ընտանիքի սոցիալական պայմաններին և առկա կարիքներին։ Ընտանիքին տրամադրվել են բնական գազով աշխատող ջեռուցիչ և սննդամթերք։

Հանդիպման ընթացքում Մամուկա Գելաշվիլին հավաստիացրել է, որ քաղաքապետարանը կշարունակի աջակցել ընտանիքին նաև հետագայում՝ մունիցիպալիտետում գործող սոցիալական ծրագրերի շրջանակներում։