ՊԵԿ նախագահն ու Յան Սոնդերսը քննարկել են Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գործընկերության արդյունքները

ՊԵԿ նախագահն ու Յան Սոնդերսը քննարկել են Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գործընկերության արդյունքները


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Յան Սոնդերսի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և ԵՄ-ում ու ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Միքայել Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Կողմերը քննարկել են Հայաստան–ՀՄԿ գործընկերության ընթացիկ արդյունքներն ու կարողությունների զարգացման առաջնահերթությունները։

ՊԵԿ նախագահը կարևորել է ՀՄԿ շարունակական տեխնիկական և փորձագիտական աջակցությունը՝ առանձնացնելով «Խելացի մաքսատուն» (Smart Customs) ծրագրի շրջանակում արհեստական բանականության, ռիսկերի կառավարման և թվային սահմանի ներդրման ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերը։

Անդրադարձ է կատարվել նաև նախորդ և ընթացիկ տարիներին մաքսանենգության դեմ պայքարի, հետբացթողումային հսկողության և ռազմավարական առևտրի վերահսկողության ոլորտներում անցկացված մասնագիտական դասընթացների արդյունավետությանը։