Ասպինձայում քաղաքացիներին անվճար ակնաբուժական խորհրդատվություն և հետազոտություններ են արվել
Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ, տեղի վարչական շենքում անցկացվել է անվճար ակնաբուժական խորհրդատվական արշավ։ Արշավը կազմակերպվել է աչքի միկրովիրաբուժության «Օփթալմիջի» (Ջավրիշվիլիի կլինիկա) կենտրոնի կողմից։ Դրա շրջանակներում քաղաքացիները հնարավորություն են ունեցել ստանալու որակավորված ակնաբույժի խորհրդատվություն և անցնելու համապատասխան հետազոտություններ։ Պետական առողջապահական համընդհանուր ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնության հիմնական նպատակն է ժամանակին հայտնաբերել կատարակտով հիվանդներին և աջակցել նրանց հետագա…
