
Դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս. Փաշինյան
Դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս. Հայաստանի միջազգային բրենդը ժողովրդավարությունն է. Փաշինյան
Դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս. Հայաստանի միջազգային բրենդը ժողովրդավարությունն է. Փաշինյան
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում նախատեսվում է երկհարկանի շենքի առաջին հարկում կազմակերպել մանկապարտեզ, իսկ երկրորդում՝ դպրոց։ Մանկապարտեզի կառուցման մրցույթն արդեն հայտարարվել է 120 հազար լարիի չափով։ Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաղթող ընկերությունն է միայն տարածքի կահավորման պատասխանատուն, իսկ կահույքի համար մրցույթ կհայտարարվի ավելի ուշ։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է…
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 25 161 նոր դեպք, որից 437-ը Սամցխե-Ջավախքում։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 16 789 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 51 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 72 587 թեստ, այստեղից 47 032-ը արագ, իսկ 25 555-ը…
«Օմիկրոն» շտամի հետևանքով աշխարհում գրանցվել է 398 միլիոն 957 հազար դեպք: Օրական հաստատված դեպքերը հատում են 3 միլիոնի շեմը: Վերջին շրջանում վարակն ակտիվորեն տարածվում է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում: Նշված երկրներում նոր շտամը փոխել է համաճարակային պատկերը: Համաճարակային պատկերը փոխվել է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Երևանի պետական բժշկական համալսարանի ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի…
Թուրքական իշխանությունները կվերականգնեն Դիարբեքիրի Սուր վարչական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, շուրջ 3769 քառ. մետր տարածք զբաղեցնող եկեղեցին տեղի հայ համայնքի բացակայության պատճառով անխնամ է մնացել և ժամանակի ընթացքում քանդվել: Այժմ եկեղեցին բոլորովին առանց տանիքի է մնացել: Վերջին անգամ այն վերանորոգվել է 1840 թվականին, դրա մասին արձանագրությունը պահպանված է…
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին հաղթեց Հայաստանը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթանում էր «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան ելույթ էր ունեցել 9-րդ համարի ներքո։ Հայաստանի պատվիրակը կատարում էր «Քամի-քամի» ստեղծագործությունը: Մրցույթին մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ 2020-ին Հայաստանը չէր մասնակցել «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին՝ պայմանավորված Արցախում…
Սեպտեմբերի 8-ին պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը Վրաստանում էր գտնվում երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրավերով։ Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ։ Տեղի է ունեցել նաեւ երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Առաջին հայացքից ՀՀ վարչապետի այցելությունը սովորական պաշտոնական այց էր…
Երեկ երեկոյան Կրեմլում շուրջ վեց ժամ տևած բանակցություններին Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են նաև ղարաբաղյան խնդիրը։ Մակրոնի խոսքերով ինքը ուրախ է, որ հնարավոր է դարձել ազատ արձակել 8 հայ գերիների, որոնք ֆրանսիական հակաճգնաժամային կենտորնի միջոցով ինքնաթիռով տեղափոխվել են Հայաստան։ Վլադիմիր Պուտինը մասնավորապես ընդգծեց ռուս խաղաղապահների առաքելության և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության կարևորությունը․ — «Մենք…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Եվրամիությունը և Ֆրանսիան պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Ուկրաինան ընտրել է ժողովրդավարության, բարեփոխումների ուղին, և նա պետք է գնա այս ճանապարհով, քանի որ դա ուկրաինացի ժողովրդի ընտրությունն է»,- ասել է Մակրոնը նախագահ Զելենսկու հետ Ուկրաինայում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով, Մինսկի համաձայնագրի իրականացումն անհրաժեշտ է։ «Ֆրանսիան Գերմանիայի հետ…
«Քաղաքական Խաչմերուկ»-ի հյուրն է Գիորգի Թումասյանը Թբիլիսիից։ Հաղորդման թեման Ռուսաստան-արեւմուտք-Ուկրաինա լարվածությունն է եւ դրա ազդեցությունը Հայաստանի եւ Վրաստանի վրա։
Բորժոմիի եւ Բակուրիանիի բոլոր նախադպրոցական հաստատությունները փակ են երկու շաբաթով։ Ինչպես հայտնել է մանկապարտեզների ասոցիացիայի տնօրեն Նինո Բենդելիանին՝ դա կապված է կորոնավիրուսի կանխարգելման հետ։ «Հաստատվել են կորոնավիրուսի բազմաթիվ դեպքեր, և այն հետագայում չտարածելու համար մենք կապվեցինք քաղաքապետարանի հետ և երկշաբաթյա ընդմիջում արեցինք»,- մեզ տեղեկացրեց Բենդելիանին։ Նրա խոսքով՝ մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը փետրվարի 14-ից։ Բորժոմիի քաղաքապետարանի տվյալներով՝…
Ախալցխա-Ադիգենի ճանապարհին՝ Փարեխա գյուղի մոտ կամրջի մի հատվածը դեռ վնասված է։ Հարցի պատասխանը մոտ երկու ամիս անց ճանապարհների վարչությունում մնում է անփոփոխ՝ ըստ գործակալության, նշված հատվածը սողանքային է, ինչի պատճառով ճանապարհը վնասված է։ Տեղեկանում ենք, որ նախագիծը մշակման փուլում է և շուտով մրցույթ կհայտարարվի։ Մեր այն հարցին, թե արդյոք քննարկում են հարցի արագացված քննարկման հնարավորությունը՝…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության նախարարը, որին, ցավոք, քովիդի պատճառով չկարողացա հանդիպել: Մեր Ոստիկանության պետը նախորդիվ այց…
Իսպանական El País թերթը հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանների ամբողջական տեքստը Ռուսաստանի դեկտեմբերյան անվտանգության երաշխիքներին։ Խոսքը անգլերենով երկու փաստաթղթի մասին է՝ դաշինքի պատասխանը չորս էջով և Վաշինգտոնի պատասխանը՝ հինգ էջով։ ԱՄՆ-ի պատասխանում ասվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ փոխադարձ պարտավորությունները՝ սահմանափակելու հարձակողական հրթիռային համակարգերի և ուժերի տեղակայումն Ուկրաինայում, ինչպես նաև…
ArmDaily.am-ի զրուցակիցն է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը։ — Ինչո՞վ է պայմանավորված Վրաստանում QR կոդի պահանջի չեղարկումը։ — Հիմնական պատճառը օմիկրոն շտամի տարածումն է, որը Վրաստանում լրիվ անվերահսկելի է դարձել եւ ամեն օր մենք Վրաստանում նոր հակառեկորդ ենք գրանցում։ Կարծում եմ՝ Վրաստանի իշխանությունները ուսումնասիրեցին Դանիայի, Ավստրիայի եւ Մեծ Բրիտանիայի փորձը եւ…
ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկատվություն է տարածում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի մասին։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ զրույցի ընթացքում Էնթոնի Բլինկենը հերթական անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նա նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև բոլոր երկրների՝ իրենց արտաքին քաղաքականությունն ու դաշինքները որոշելու իրավունքը։…