
Կրկին Սամեբայի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Թբիլիսիի ժամանակով 22:18-ին Սամեբա գյուղի մոտակայքում կրկին տեղի է ունեցել 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Այսօր Թբիլիսիի ժամանակով 22:18-ին Սամեբա գյուղի մոտակայքում կրկին տեղի է ունեցել 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
ՌԴ կառավարությունը հաստատել է երկրի սննդամթերքի ներքին շուկայի պաշտպանությանը և կարևոր գյուղմթերքի գնի կայունացմանն ուղղված միջոցները: Ապրիլի 1-ից մինչև 2022 թ. օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելք է սահմանվել արևածաղկի սերմերի արտահանման վրա: Ապրիլի 15-ից սահմանվել է արևածաղկի ձեթի, ինչպես նաև արևածաղկի սերմերի պինդ մնացորդների մատակարարման քվոտա։ Կարագի դեպքում 1,5 մլն տոննա ծավալային սահմանափակում է դրվում։ Քվոտան…
Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական…
Զապորոժիեի շրջանում ուրբաթ՝ ապրիլի 1-ի երեկոյան, տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։ «Զապորոժիեի շրջանում հենց նոր տեղի ունեցավ գերիների փոխանակում։ 86 ուկրաինացի զինծառայող, այդ թվում՝ 15 կին, արդեն ապահով են»,- ասել է նա։ Տիմոշենկոն, սակայն, չի հայտնել, թե քանի ռուս զինվոր է ազատ արձակվել։
«Գազպրոմի» դեմ չէ, որ Վրաստանը շարունակի վճարել գազի դիմաց դոլարով։ Այսպիսով Վրաստանը կշարունակի գազի դիմաց վճարել դոլարով, չնայած մյուս եվրոպական երկրները կպարտավորվեն վճարել ռուբլով:
Վրաստանում պահվող Pfizer/BioNTech կորոնավիրուսային պատվաստանյութի պաշարների ժամկետը սպառվել է մարտի 31-ին։ Այս մասին այսօր հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Այսօրվանից քաղաքացիներն այլևս չեն կարող գրանցել Pfizer/BioNTech պատվաստանյութի համար Առողջապահության նախարարության կայքում։ Ներկայումս հասանելի են միայն չինական Sinovac և Sinopharm ընկերությունների դեղերը։
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դժվար թե Ուկրաինային առաջարկեն անվտանգության երաշխիքներ, որոնք նախկինում պահանջում էր Կիևը՝ հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները դիտարկում են Ուկրաինային անվտանգության այլընտրանքային երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե Կիևը մերժի դաշինքին անդամակցելու իր դիմումը՝ որպես զիջում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում։ CNN-ի աղբյուրները, այնուամենայնիվ, կասկածել են, որ, ի վերջո, ԱՄՆ-ի…
Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումները Եվրոպական միության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի պարտականությունները կատարող Մացեյ Պոպովսկիի, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտոշի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինի, ԵՄ Արտաքին գործերի և…
Ռուսաստանի դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում մնում է անփոփոխ: Այդ մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ գրում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ուրբաթ՝ ապրիլի 1-ին, ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվել են տեսաֆորմատով։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ էր արել շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ։ Նա ասել է, որ Մոսկվան պատասխան է պատրաստում այն…
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն մամուլի համար հայտարարությամբ են հանդես եկել: «Հարգելի՛ պարոն նախարար, Ուրախ եմ հյուրընկալել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին Հայաստանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Մենք այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման…
Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը քառակողմ հռչակագիր են ստորագրել՝ «Տրանսկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի վերաբերյալ»՝ ընդգծելով Անդրկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի կարևորությունը և հռչակագրի մասնակից պետությունների տարանցիկ ներուժի հզորացմանն ուղղված քայլերը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Նրանց խոսքով՝ հռչակագրում ընդգծվում է տրանսպորտային միջանցքների զարգացման և տարանցիկ ներուժի ավելացման, միջազգային տրանսպորտային համակարգում «Տրանսկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի» ինտեգրման…
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ ընդլայնված կազմով: «Հերթական քննարկումն ենք ունեցել Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի և Արցախի արևելյան հատվածում զարգացումների վերաբերյալ: Շեշտադրել եմ այն անելիքները, որոնք անհրաժեշտ են ստեղծված դրության հաղթահարման համար: Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ եմ տվել»,- նշված է Արցախի նախագահ…
Ինչպես տեղեկացրել էինք՝ Արցախի նախագահ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով: Բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով: Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության…
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է Բելգորոդի նավթային պահեստում բռնկված հրդեհի մասին։ Պեսկովն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ենթադրյալ հարվածը նավթի պահեստին «հարմար պայմաններ չի ստեղծում բանակցությունները շարունակելու համար»՝ հայտնում է kommersant-ը։ Կրեմլի խոսնակն ասել է, որ իրավապահ մարմինները պետք է գնահատեն միջադեպը։ «Նախագահի աշխատակազմը…
Իրավիճակը տարածաշրջանում կարող է վատթարանալ, եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ազատ արձակվի, կարծում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ «Վրաստանն ունի բարդ տարածաշրջանային ֆոն, և այս ֆոնը կարող է ավելի սրվել, եթե նա մնա ազատության մեջ: Ի վերջո, նրա ժամանման նպատակը իրավիճակի սրումն էր։ Իսկ այժմ նրա ազատ արձակման միակ նպատակը…
ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ համատեղ հայտարարության ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ այսօր ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը գրավում են ռուս-ուկրաինական իրադարձությունները, բայց, միաժամանակ, նախարարը հույս հայտնեց, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում: «Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ ԼՂ-ում էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու համար:…
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Բելգորոդի մարզի նավթի պահեստում: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ դա տեղի է ունեցել ուկրաինական երկու ուղղաթիռների իրականացրած գնդակոծության հետևանքով։ Երկու մարտական ուղղաթիռները չկառավարվող հրթիռներ արձակելուց հետո հեռացել են մեծ արագությամբ՝ թռչելով շատ ցածր՝ հայտնում է Interfax-ը: Ոչ ոք չի մահացել, վիրավորվել է նավթի պահեստի երկու աշխատակից՝ ասել է…
Որոշ երկրներ դժկամություն են ցուցաբերում նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառելու հարցում։ Լեհական TVN24 հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան։ Նա պարզաբանել է, որ մի շարք երկրներ հոգնել են Մոսկվայի վրա ազդեցության այս միջոցներից, ինչպես նաև չկա լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամություն, որոնք կարող են հարվածել ռուսական տնտեսությանը։ Մասնավորապես, նա հիասթափություն է…
Շվեդիան և Ֆինլանդիան կարող են արագ միանալ ՆԱՏՕ-ին, եթե որոշեն դիմել անդամակցության համար: Սկանդինավյան այս երկու երկրի զինված ուժերը համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, իսկ Ֆինլանդիան կազմակերպության մերձավոր գործընկերն է։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Ֆինլանդիան ինքը պետք է որոշի, թե արդյոք ցանկանո՞ւմ է անդամակցել Դաշինքին։ Իր հերթին,…
Միացյալ Նահանգները չի ճանաչում Ռուսաստանի կամ նրա խամաճիկների կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքը բաժանելու որևէ փորձ, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիան։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի օկուպացիան և կատարել 2008 թվականի զինադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ներառյալ ռուսական զորքերի դուրսբերումը նախահակամարտային դիրքեր։ Ոչ…
Վրաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և ցանկանում է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի բնակչության հետ կիսել ԵՄ-ին անդամակցելու առավելությունները։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին։ Արտգործնախարարը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե Ցխինվալի շրջանի ղեկավարությունը, որը Վրաստանի իշխանությունները պաշտոնապես օկուպացված են հայտարարել 2008 թվականից, հանրաքվե անցկացնելու եւ Ռուսաստանին միանալու մտադրություն…