
Վաշինգտոնը գործընկերների և դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիևին. Օսթին 26.04.2022 . Միջազգային
Վաշինգտոնի նախաձեռնությամբ Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում տեղի է ունեցել մոտ 40 երկրի ներկայացուցիչների հանդիպումը: Կողմերը քննարկել են Կիևին ռազմական օգնությունը շարունակելու տարբերակները: Մասնակիցների շարքում եղել են նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը գործընկերների և դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիևին։…