Պարի միջազգային օրն Ախալքալաքում

Պարի միջազգային օրն Ախալքալաքում

Այսօր՝ ապրիլի 29֊ին Ախալքալաքում մեծ շուքով նշվեց պարի միջազգային օրը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերից գրեթե 700 պարողներ մասնակցեցին միջոցառմանը։ Մունիցիպալիտետի գյուղական ակումբների պարի համույթների  սաները, պարուսույցների եւ տեղական իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ փոքրիկ քայլերթ կատարեցին Ախալքալաքի կետրոնական այգու շուրջը, այնուհետեւ Ախալքալաքի մշակութային տանը կազմակերպված միջոցառման ընթացքում պարողները հանդես եկան իրենց համարներով։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալքաի քաղաքապետ Մելքոն…

Read More
Ախալցխա է այցելել Ավստրիայի դեսպան Թոմաս Մուլմանը

Ախալցխա է այցելել Ավստրիայի դեսպան Թոմաս Մուլմանը

Այսօր Ախալցխա է այցելել Ավստրիայի դեսպան՝ Թոմաս Մուլմանը: Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է մարզպետի առաջին տեղակալ Շալվա Բերձենիշվիլիին եւ Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիին: Հանդիպմանը կողմերը քննարկել են Ավստրիայի և Վրաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները և ապագայում տարածաշրջանային մակարդակով համագործակցության խորացումը: Թոմաս Մյուլլերին հետաքրքրում էր Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ներկա իրավիճակը և ներուժը: Այսօր Ախալցխայի բերդում բացվել է դեսպանատան կազմակերպած ցուցահանդեսը, որը նվիրված է խաղաղության Նոբելյան առաջին մրցանակակիր Բերտա ֆոն Զուտների կյանքին և գործունեությանը: Մրցանակին նա արժանացել է 1905 թվականին: Ցուցահանդեսին նշվում էր, որ Բերտան ոչ միայն առաջին կինն էր, ով արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի, այլ հենց նա էր համոզել իր ընկերոջը՝ Ալֆրեդ Նոբելին, հաստատել խաղաղության Նոբելյան մրցանակը: Բերտան համաշխարհային խաղաղության շարժման առաջատար դեմք էր:Երբեմն նրան ծաղրում էին իր գաղափարների համար և նկարում ծաղրանկարներ՝ «Խաղաղություն Բերտա» մակագրությամբ:Նա պայքարել է ազգային ֆանատիզմի, ագրեսիվ միլիտարիզմի և հակասեմիտիզմի դեմ: Նա ցանկանում էր, որ Եվրոպայի երկրները միավորվեն հանուն խաղաղության։ Նա հրապարակել է բազմաթիվ հոդվածներ, գրել վեպեր խաղաղության և կանանց խնդիրների վերաբերյալ: Ցուցահանդեսի բացմանը դեսպանը կարևորեց այն փաստը, որ Բերտա ֆոն Զուտներն ամուսնու՝ Արթուր ֆոն Զուտների հետ երկար տարիներ ապրել է Վրաստանում: Նշվեց նաեւ, որ նրա գաղափարները արդիական են ժամանակակից աշխարհում: Միջոցառման շրջանակներում թարգմանիչ Մզիա Գալդավաձեն հանդիսատեսի դատին հանձնեց Բերտա ֆոն Զուտների «Նամակներ Վրաստանից» գիրքը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, արվեստի և կրթության, ուսանողության և քաղաքային համայնքի ներկայացուցիչներ: Ցանկացողները Ախալցխայի բերդի ցուցահանդեսը տեսնելու հնարավորություն կունենան մեկ ամիս: Այս մասին տեղեկությունը տարածում է Ախալցխայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

Read More
Բախումներ Ալ-Աքսա մզկիթում. կա ավելի քան 40 վիրավոր

Բախումներ Ալ-Աքսա մզկիթում. կա ավելի քան 40 վիրավոր

Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ ուրբաթ առավոտյան վերսկսվել են բախումները պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև։ Ավելի քան 40 մարդ է վիրավորվել։ Տուժածների կեսը հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ գրում է Euronews-ը։ Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ պաղեստինցիներն օգտագործել են պայթուցիկներ և քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։ Վերջիններն էլ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։…

Read More
Անհայտ անձինք սպառնում են սպանել Իսրայելի վարչապետին

Անհայտ անձինք սպառնում են սպանել Իսրայելի վարչապետին

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և նրա հարազատները մահվան սպառնալիքով նամակներ են ստացել՝ գրում է Euronews-ը։ Ոստիկանությունից հայտնել են, որ Բենեթը մեկ շաբաթվա ընթացքում սպառնալիքով նամակ արդեն երկրորդ անգամ է ստանում։ Առայժ պարզ չէ, թե ովքեր են ուղարկում նամակները: Վարչապետի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ուժեղացվել է, դատական ​​մարմինները քննիչներին արգելել են լրագրողներին հայտնել հետաքննության մանրամասները։

Read More
Ստամբուլի ներկերի գործարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Ստամբուլի ներկերի գործարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Հրդեհ է բռնկվել Ստամբուլի ներկերի գործարանում, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս ինը վիրավորվել՝ հայտնում է Anadolu գործակալությունը։ Պատահարից յոթ մարդ ստացել է թեթև վնասվածքներ, որոնց բժշկական զննումից հետո տուն են ուղարկել: Փրկարարները որոնում են երեք անհետ կորածների, որոնք չեն պատասխանում զանգերին: Առայժմ հայտնի չէ հրդեհի պատճառը։ Գործարանի աշխատակիցներն ասել են, որ պայթյուններ են…

Read More
Ալիևը վրդովվել է, որ միջազգային հանրությունը բացահայտ չի պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ալիևը վրդովվել է, որ միջազգային հանրությունը բացահայտ չի պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Բաքուն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անընդունելի է համարում միջազգային իրավունքի սկզբունքների ընտրողականությունը՝ «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես մյուս երկրները, և դա բացահայտ հայտարարում ենք՝ ծառի հետևում չենք թաքնվում։ Այո, մենք չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բայց միջազգային իրավունքի սկզբունքները չեն…

Read More
Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Ալիև

Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալիևը այս մասին հայտարարել է «Հարավային Կովկաս.զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: «Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես և մյուս երկրները, և բացահայտ հայտարարում ենք այդ մասին ՝ չթաքնվելով ծառի հետևում: Այո, մենք չենք…

Read More
Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել մի քանի շաբաթվա ընթացքում. Բլինքեն
		29.04.2022 . Միջազգային

Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել մի քանի շաբաթվա ընթացքում. Բլինքեն 29.04.2022 . Միջազգային

Իրանը կրճատել է միջուկային զենքի ստեղծման համար օգտագործվող նյութերը ձեռք բերելու ժամանակը՝ հասցնելով մի քանի շաբաթի: Ինչպես հայտնել է Anadolu-ն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Միջուկային զենքի ստեղծման հարցում նա Իրանի հաջողությունը բացատրել է Սպիտակ տան նախորդ վարչակազմի սխալ քաղաքականությամբ: Նրա խոսքով՝ Թեհրանին հաջողվել է նման արդյունքների հասնել այն երեք տարվա ընթացքում, երբ ԱՄՆ-ը չի…

Read More
Ստեփանակերտի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր

Ստեփանակերտի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում։   Մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։    

Read More
Քրեական պատասխանատվություն՝ Լուսնի վրա կատարված հանցագործությունների համար

Քրեական պատասխանատվություն՝ Լուսնի վրա կատարված հանցագործությունների համար

Կանադայի իշխանությունները խորհրդարանի հաստատմանն են ներկայացրել երկրի քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք նախատեսում են պատասխանատվության ենթարկել Լուսնի վրա կատարված հանցագործությունների համար։ CBC հեռուստաալիքի տվյալներով՝ Միջազգային տիեզերակայան թռիչքի ժամանակ կանադացի տիեզերագնացների կատարած հանցագործությունը կհավասարեցվի Կանադայում կատարված հանցագործության հետ։ Փոփոխությունների պատճառը երկրի՝ Lunar Gateway նախագծին միանալն է, որի շրջանակում նախատեսվում են թռիչքներ Լուսին։ Կանադայի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները…

Read More
Մոլդովայի և Մերձդնեստրի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են

Մոլդովայի և Մերձդնեստրի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են

Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանի և Մոլդովայի նախագահի ազգային պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդական Դորին Ռեչանի հետ։ Աշխատանքային հանդիպումն անցել է Վառնիցա գյուղում, կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգության հարցերը՝ գրում է РИА Новости-ն։ Հանդիպումը տեղի է ունեցել Մերձդնեստրում կատարված երեք ահաբեկչությունից հետո: Մեկը տեղի է ունեցել Տիրասպոլի…

Read More
Այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 մլրդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար. Բեգլարյան

Այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 մլրդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար. Բեգլարյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Արցախի Հանրապետության կառավարության որոշ անդամներով հանդիպում ենք ունեցել ՀՀ մեր գործընկերների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:    «Հիմնական օրակարգային երկու հարցերը Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էին: ՀՀ գործընկերների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այս…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանն ավարտել է աշխատանքը Եվրահանձնաժողովից ստացված հարցաթերթի առաջին մասի շուրջ և մայիսի 2-ին կհանձնվի Կառլ Հարցելին

Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանն ավարտել է աշխատանքը Եվրահանձնաժողովից ստացված հարցաթերթի առաջին մասի շուրջ և մայիսի 2-ին կհանձնվի Կառլ Հարցելին

Վրաստանն ավարտել է Եվրահանձնաժողովից ստացված հարցաթերթի առաջին մասի շուրջ աշխատանքը, և լրացված հարցաշարը երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ին, կփոխանցվի Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կառլ Հարցելին,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել այս գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին և յուրաքանչյուր անձի՝ հարցաշարի առաջին մասի լրացմանն ուղղված ջանքերի համար։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի…

Read More
Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետը ձերբակալվել է ԱՄՆ-ում թմրանյութերի մաքսանենգության գործով

Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետը ձերբակալվել է ԱՄՆ-ում թմրանյութերի մաքսանենգության գործով

ԱՄՆ իրավապահները բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետ Ալտուրո Ֆահիին և Կարիբյան տարածքի նավահանգիստների տնօրեն Օլեանվին Մեյնարդին ձերբակալել են Ֆլորիդայում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով՝ հաղորդում է Associated Press-ը: Կասկածյալներին ձերբակալել են Մայամիի օդանավակայանում՝ Կարիբյան ավազանից կոկաինի ներմուծման հետաքննության շրջանակում: Պաշտոնյաների ձերբակալությունը կատարվել է գաղտնի գործակալների հետ հանդիպումից հետո, որոնք ներկայացել էին որպես մեքսիկացի թմրավաճառներ: Գործի նյութերի համաձայն՝ կասկածյալները…

Read More
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին

ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 64 անդամ ապրիլի 28-ին նամակ է հղել հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և 150 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին ու Արցախին՝ դիմագրավելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների պատճառով ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամին։   Օրենսդիրները՝ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջնորդությամբ, նշել են, որ Արցախի ժողովուրդը շարունակում…

Read More
ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ թույլ չտալու հակամարտության վերսկսում. Բլինքեն

ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ թույլ չտալու հակամարտության վերսկսում. Բլինքեն

ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ թույլ չտալու հակամարտության վերսկսման հանգեցնող քայլեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։   Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։   «Ես ակտիվորեն զբաղվում եմ այդ հարցով։ Բազմիցս զրուցել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և…

Read More