Արդյո՞ք ԼՂ-ում պատերազմը այս կամ այն կերպ կապված չէր այսօր Ուկրաինայում տեղի ունեցողի հետ. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովին

Արդյո՞ք ԼՂ-ում պատերազմը այս կամ այն կերպ կապված չէր այսօր Ուկրաինայում տեղի ունեցողի հետ. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովին

  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների նախագահների համաժողովին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Եղոյանի խոսքով՝ թեև բոլորի ուշադրության կենտրոնում ռուս֊ուկրաինական հակամարտությունն էր, իր պարտքն է համարել գործընկերների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը և Արցախը նույնպես դիմակայում են անվտանգային…

Read More
Դումա է ներկայացվել աշխատանքի ընթացքում Հայաստանի վարորդական իրավունքի վկայականը ճանաչելու մասին օրինագիծը

Դումա է ներկայացվել աշխատանքի ընթացքում Հայաստանի վարորդական իրավունքի վկայականը ճանաչելու մասին օրինագիծը

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որը նախատեսում է Ռուսաստանում ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս։ Փաստաթուղթը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում երկուշաբթի օրը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ներկայում նմանատիպ կանոնը կիրառվում է Ղրղզստանի և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությամբ ռուսերենը կիրառվում է որպես պաշտոնական լեզու:

Read More
Արցախի տարբեր բնակավայրերում առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել

Արցախի տարբեր բնակավայրերում առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել

«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել հանրապետության տարբեր բնակավայրերում: «Ուստի հորդորում ենք բաժանորդներին՝ համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից: Հնարավորն արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»,- ասված է…

Read More
Լիբանանի կառավարությունը հայտարարում է պետության և Կենտրոնական բանկի սնանկացման մասին
		04.04.2022 . Միջազգային

Լիբանանի կառավարությունը հայտարարում է պետության և Կենտրոնական բանկի սնանկացման մասին 04.04.2022 . Միջազգային

Լիբանանի փոխվարչապետ Սաադե Աշ Շամին հայտարարել է պետության և Լիբանանի Կենտրոնական բանկի սնանկացման մասին: «Վնասները կբաշխվեն պետության, «Ազատության» բանկի, բանկերի ու ավանդատուների միջև, և որոշակի տոկոս չկա։ Ցավոք, պետությունը սնանկացել է, ինչպես և Լիբանանի բանկը, և մենք ուզում ենք դրական արդյունքով դուրս գալ իրավիճակից: Իսկ կորուստները տասնամյակների քաղաքականության հետևանք են, և եթե մենք ոչինչ չձեռնարկեինք,…

Read More
ԵՄ-ն կարևոր է համարում Ռուսաստանի հետ կապի ուղիների պահպանումը

ԵՄ-ն կարևոր է համարում Ռուսաստանի հետ կապի ուղիների պահպանումը

ԵՄ-ն, չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, կարևոր է համարում կապի ուղիների հնարավորինս երկար պահպանումը՝ Ուկրաինայի հարցի կարգավորման համար՝ Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ գրում է РИА Новости-ն։ «Պատժամիջոցներն ու մեկուսացումը չեն նշանակում հաղորդակցության դադարեցում, մեզ համար երկխոսությունը միշտ առաջնահերթություն է, մենք միշտ փորձում ենք հնարավորինս երկար բաց…

Read More
Նիկոլ Փաշինյանը բրիտանացի խորհրդարանականներին իր դիտարկումներն է ներկայացրել ԼՂ շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը բրիտանացի խորհրդարանականներին իր դիտարկումներն է ներկայացրել ԼՂ շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը, այդ թվում՝ միջխորհրդարանական ասպարեզում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ընլայնելու փոխգործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական, տնտեսական,…

Read More
Մատվիենկոն կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը

Մատվիենկոն կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ հանուն խաղաղության, արդարության և բարգավաճման՝ գրում է РИА Новости-ն։ «Դաշնության խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ»,- ասվում է ԱԺ նախագահ…

Read More
Օրբանը չորրորդ անգամ հաղթում է Հունգարիայի ընտրություններում

Օրբանը չորրորդ անգամ հաղթում է Հունգարիայի ընտրություններում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 4-րդ անգամ անընդմեջ հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ չնայած կոշտ քննադատությանը թե՛ երկրի ներսում, թե՛ ԵՄ շատ անդամների կողմից՝ Բուդապեշտի և Մոսկվայի միջև չափազանց սերտ կապերի համար: Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում, թվում էր, մեծապես բարդացրել է Օրբանի արշավը, որը պետք է մանևրեր և բացատրեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր չափազանց…

Read More
Ալեքսանդր Վուչիչը հաղթել է նախագահական ընտրություններում
		04.04.2022 . Միջազգային

Ալեքսանդր Վուչիչը հաղթել է նախագահական ընտրություններում 04.04.2022 . Միջազգային

Կիրակի Սերբիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով՝ ներկա նախագահ Ալեքսանդր Վուչիչի օգտին քվեարկել է քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակցի՝ Զդրավկո Պոնոշի օգտին՝ 17 տոկոսից պակաս։ Սերբիայի նախագահի պաշտոնին հավակնում էր ութ թեկնածու՝ հայտնում է svoboda.org-ը։ Խորհրդարանական ընտրություններում էլ հաղթում է «Միասին մենք կարող ենք ամեն ինչ անել» կոալիցիան՝ Վուչիչի՝…

Read More
Գրուզստատ. Մարտին տարեկան գնաճը կազմել է 11,8%

Գրուզստատ. Մարտին տարեկան գնաճը կազմել է 11,8%

2022 թվականի մարտին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 2,5%, իսկ տարեկան գնաճը՝ 11,8%։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները մեկ տարում թանկացել են 17,8 տոկոսով։ Մասնավորապես բանջարեղենի և դդմի գներն աճել են 27%-ով, զովացուցիչ ըմպելիքներինը՝ 24, հացին և հացաբուլկեղենինը՝ 23,5%-ով, շաքարավազին և այլ քաղցրավենիքներինը՝ 20%-ով, ձկներինը՝ 19%-ով, կարագը և այլ…

Read More
Լատվիան չի բացառել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը

Լատվիան չի բացառել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը

Լատվիական Latvijas Gāze ընկերությունը հավանական է համարել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարմանն անցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Ըստ ֆիրմայի մամուլի հաղորդագրության՝ ռուսական ազգային արժույթով վճարումը չի խախտում պատժամիջոցների ռեժիմը: Ռուբլով վճարումը հավանական է համարել նաև Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ռիչարդ Սուլիկը: Նա հայտարարել է, որ ռուսական գազի մատակարարումները երկիր չեն կարող դադարեցվել, ուստի…

Read More
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին լքում է պաշտոնը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին լքում է պաշտոնը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին լքում է պաշտոնը։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով՝ Զալկալիանին նշանակվում է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան։

Read More
Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար

Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար

Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։ Մինչ այժմ Դարչիաշվիլին զբաղեցնում էր կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ Ինչ վերաբերում է Դավիթ Զալկալիանիին, ով մինչ այժմ զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը, ապա նա կլինի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը։

Read More