
Բախումներ Ալ-Աքսա մզկիթում. կա ավելի քան 40 վիրավոր
Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ ուրբաթ առավոտյան վերսկսվել են բախումները պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև։ Ավելի քան 40 մարդ է վիրավորվել։ Տուժածների կեսը հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ գրում է Euronews-ը։ Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ պաղեստինցիներն օգտագործել են պայթուցիկներ և քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։ Վերջիններն էլ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։…