
Ջահերով երթ Ախալքալաքում
Այսօր՝ Ապրիլի 23֊ին Ախալքալաքի երիտասարդներն անցկացրին պահանջատիրական ջահերթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի։ Ավանդական դարձած ջահերով երթը մեկնարկեց Ախալքալաքի բերդի տարածքից։ Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի սաները եւ «Զորի Զորյան» պատանեկան միության սաները Հայաստանի եւ Վրաստանի պետական դրոշներով, Ցեղասպանության հատուցում ու դատապարտում պահանջող ցուցապաստառներով, պահանջատիրական կոչերով ու մարտական ոգին բարձրացնող երաժշտությամբ համաքաղաքացիներին ջահերթին միացման կոչ…