
Մոսկվայում 2020 թ. հուլիսին հայերի վրա հարձակված յոթ ադրբեջանցու դատարանը մեղավոր է ճանաչել
Մոսկվայի Լյուբլինսկի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել 2020 թ. Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին։ Ազգամիջյան բախումներ կազմակերպած 7 ադրբեջանցիներից 5-ը դատապարտվել են 2 տարի 8 ամիս ազատազրկման, 2-ը` պայմանական ազատազրկման։ Հայերի և ադրբեջանցիների միջև բախումը տեղի էր ունեցել 2020 թ. հուլիսին՝ ՀՀ սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրանքների ֆոնին: