
Արևմուտքն էլ է զգում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները. Շոլց
Արևմուտքը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները, եթե Ուկրաինան խաղաղության մասին համաձայնագիր կնքի իրեն պարտադրված պայմաններով՝ ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Միաժամանակ նա խոստովանել է, որ Արևմուտքն էլ է զգում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները, հատկապես՝ էներգետիկ ոլորտում։ Շոլցը նշել է նաև, որ աշխատանքներ են տարվում՝ լուծելու Ռուսաստանից Լիտվայի տարածքով Կալինինգրադ բեռնափոխադրումների սահմանափակման հարցը։ Մոսկվան մինչ…