Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես անշահախնդիր աջակցություն են ցուցաբերել միմյանց. Լավրով
Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ դինամիկ և բովանդակալից քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Մենք կարևորում ենք հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են բազմադարյա մշակութային-քաղաքակրթական կապերը, հոգևոր մտերմությունը։ Եվ մենք մշտապես անշահախնդիր աջակցություն ենք ցուցաբերել միմյանց դժվարին ժամանակներում։…
