«Հայաստան» հիմնադրամը Ասկերանում երեխաների համար նոր  խաղահրապարակ է կառուցում
		16.06.2022 . Արցախ

«Հայաստան» հիմնադրամը Ասկերանում երեխաների համար նոր խաղահրապարակ է կառուցում 16.06.2022 . Արցախ

«Հայաստան» հիմնադրամը Արցախի Ասկերան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում երեխաների համար նոր խաղահրապարակ է կառուցում, հաղորդում են հիմնադրամից:     Խաղահրապարակը նախատեսված է մինի ֆուտբոլի և վոլեյբոլի համար։ Այն կցանկապատվի, կտեղադրվեն նստարաններ, որոնք կապահովեն նաև տարեցների ժամանցը:     Հիմնադրամի հաղորդագրությունում նշված է, որ պատերազմից հետո Ասկերանում հաստատվել է տեղահանված 114 ընտանիք` 474 բնակչով:    

Read More
Բայդենը քննադատել է իր պաշտոնյաներին Ուկրաինայի հաղթանակի մասին խոսքերի համար. NBC News

Բայդենը քննադատել է իր պաշտոնյաներին Ուկրաինայի հաղթանակի մասին խոսքերի համար. NBC News

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրանց՝ Կիև կատարած այցից հետո և խորհուրդ է տվել «խոհեմ լինել»։ Քաղաքական գործիչը դժգոհել է Ուկրաինայի հաղթանակի կարևորության մասին ամերիկացի պաշտոնյաների խոսքերից, գրում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները։ Նման հայտարարություններ են արել, մասնավորապես, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ…

Read More
Դոնբասում ամեն օր զոհվում կամ վիրավորվում է մինչև 1000 ուկրաինացի զինվոր. Արախամիա

Դոնբասում ամեն օր զոհվում կամ վիրավորվում է մինչև 1000 ուկրաինացի զինվոր. Արախամիա

«Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ Դոնբասում օրական մինչև 1000 ուկրաինացի զինվոր է զոհվում կամ վիրավորվում։ «Օրական միջինը զոհվում է 200-500 մարդ»,- շեշտել է նա՝ ԱՄՆ այցի շրջանակում, գրում է kommersant.ru-ն։ Արախամիան, սակայն, համոզված է, որ չնայած կորուստներին, Ուկրաինան Դոնբասում պայքարելու ուժ ունի: Նրա խոսքով՝ Ուկրաինան մոբիլիզացրել է 1 միլիոն մարդու և հնարավորություն ունի…

Read More
Կարգավիճակն ինքնանպատակ չէ, և ԼՂ հակամարտության էությունը չպետք է մոռանալ. Արուսյակ Ջուլհակյան

Կարգավիճակն ինքնանպատակ չէ, և ԼՂ հակամարտության էությունը չպետք է մոռանալ. Արուսյակ Ջուլհակյան

Արցախյան հարցն ի սկզբանե և միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է որպես իրավունքի, անվտանգության հարց: Վարչապետն ասել է այն, ինչն ի սկզբանե միշտ եղել է հակամարտության հիմքում. մենք գնում ենք արցախահայության իրավունքների և անվտանգության պաշտպանության ուղղությամբ, և այդ համատեքստում մեզ համար կարգավիճակը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ՝ միջոց. ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների…

Read More
Արմեն Գրիգորյանը և Բելառուսի ԱԽ պետական քարտուղարը քննարկել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր
		16.06.2022 . Միջազգային

Արմեն Գրիգորյանը և Բելառուսի ԱԽ պետական քարտուղարը քննարկել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր 16.06.2022 . Միջազգային

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, որը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում: Զրուցակիները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի…

Read More
Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանի համար հաստատել է 280 մլն դոլարի ծավալով ծրագիր

Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանի համար հաստատել է 280 մլն դոլարի ծավալով ծրագիր

Վրաստանի ֆինանսների նախարարության փոխանցմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Վրաստանի համար 280 մլն դոլար արժողությամբ նոր ծրագիրը։ Ըստ նրանց՝ սա, այսպես կոչված, ֆինանսական գործիք է (Stand-By Arrangement)։ Բուֆերային գումարը, որը կօգտագործվի անհրաժեշտության դեպքում (ներկա իրավիճակում դուրսգրում նախատեսված չէ) և կդառնա մեր երկրի տնտեսության ապահովագրական մեխանիզմ։ Ֆինանսների նախարարության նոր ծրագրի հրապարակման մեջ ընդգծվում է,…

Read More
Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցիչների հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցիչների հետ

Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի ծերացման հարցերով նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Հայ Կաթողիկե Եկեղեցու ու հաստատությունների ներկայացուցիչների հետ։   Մասնավորապես՝ հունիսի 15-ին նախարար Մկրտչյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և Ս․ Նիկողայոս եկեղեցի ու հանդիպել վարժարանի տնօրեն Հ․ Նարեկ…

Read More
Վերջին զանգը հնչեց Դիլիսկայի N1 հանրային դպրոցում

Վերջին զանգը հնչեց Դիլիսկայի N1 հանրային դպրոցում

Այսօր՝ հունիսի 15֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում անցկացվեց Վերջին զանգի միջոցառումը։ Վրաստանի դպրոցներում Վերջին զանգը հնչել է մեկ ամիս առաջ, Դիլիկայում ավելի ուշ միջոցառման անցկացումը պայմանավորված է համագյուղացի վաղամեռիկ Խաչատուր Գոգորյանի անմար հիշատակով։ Դիլսկայի N1 հանրային դպրոցին այսօր  հրաժեշտ տվեց 20 շրջանավարտ, որոնցից 5֊ը գերազանցիկ են, իսկ երկուսը ոսկե մեդալակիր։…

Read More
Ֆրանսիան և Եվրամիությունը չեն ցանկանում կռվել ռուս ժողովրդի դեմ. Մակրոն

Ֆրանսիան և Եվրամիությունը չեն ցանկանում կռվել ռուս ժողովրդի դեմ. Մակրոն

Ֆրանսիան և Եվրամիությունը չեն ցանկանում կռվել ռուս ժողովրդի դեմ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռումինիայի Կոնստանցա կոմսության ռազմաօդային բազայում նախագահ Կլաուս Յոհանիսի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Մակրոնի խոսքով՝ Փարիզն ի սկզբանե կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ՝ որպես պատիժ ուկրաինական տարածքում հատուկ ռազմական գործողության։…

Read More
Թուրքիան հրաժարվում է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ բանակցություններից. Financial Times

Թուրքիան հրաժարվում է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ բանակցություններից. Financial Times

Թուրքիայի իշխանությունները մերժել են ՆԱՏՕ-ի հրավերը՝ մասնակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ բանակցություններին: Դրանք ուղղված են դաշինքին միանալ ցանկացող երկրների և Անկարայի միջև առկա տարաձայնությունների լուծմանը: Թուրքիան դեմ է այդ երկու պետության անդամակցությանը։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ տեղեկության՝ հանդիպումը, որին պետք է մասնակցեին երեք երկրների ներկայացուցիչները և չեզոք…

Read More
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման մեկ դեպք

Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման մեկ դեպք

Վրաստանի լաբորատորիաները հաստատել են հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակի առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնին: «Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից։ Նա ճանապարհորդել է Եվրոպայում։ Մշտադիտարկվել են նաև շփումները, որևէ այլ դեպքում կլինիկական…

Read More
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կապ չունի ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի մեկնարկն ու լայնածավալ աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի…

Read More
Ուկրաինացի զինվորականները ինտենսիվ հրետակոծում են Սևերոդոնեցկը. Միրոշնիկ

Ուկրաինացի զինվորականները ինտենսիվ հրետակոծում են Սևերոդոնեցկը. Միրոշնիկ

Ուկրաինայի անվտանգության ուժերը ինտենսիվ հրետակոծում են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) վերահսկողության տակ գտնվող Սևերոդոնեցկի թաղամասերը «Ազոտ» գործարանի տարածքից և Լիսիչանսկի մոտակայքում գտնվող դիրքերից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ԼԺՀ-ի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը՝ գրում է ТАСС-ը։ «Այժմ Սևերոդոնեցկում ակտիվ ռմբակոծվում են այն տարածքները, որոնք արդեն ազատագրվել են, և որտեղ խաղաղ բնակիչները նույնիսկ փորձում են վերադառնալ»,- ասել…

Read More
Ենս Ստոլտենբերգ. Վրաստանը հրավիրված է ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպմանը, դա համերաշխության և սերտ գործընկերության կարևոր դրսևորում է

Ենս Ստոլտենբերգ. Վրաստանը հրավիրված է ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպմանը, դա համերաշխության և սերտ գործընկերության կարևոր դրսևորում է

Վրաստանը հրավիրված է մասնակցելու առաջնորդների հանդիպմանը: Կարծում եմ, որ սա համերաշխության և ՆԱՏՕ-Վրաստան սերտ գործընկերության կարևոր արտահայտություն է,- ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի նախարարական նիստից առաջ ճեպազրույցում։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար կարևոր է ուժեղացնել իրենց աջակցությունը գործընկերներին, և Վրաստանը այդ գործընկեր երկրներից մեկն է։ «Կարծում եմ, որ Ուկրաինայում Ռուսաստանի դաժան միջամտության…

Read More
Օտարերկրացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստի բացասական արդյունքի հավաստագիր ներկայացնելու պահանջը

Օտարերկրացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստի բացասական արդյունքի հավաստագիր ներկայացնելու պահանջը

Հունիսի 15-ից օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած լինելու կամ ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը։  

Read More
Էդուարդ Աղաջանյանը Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձության հարցը

Էդուարդ Աղաջանյանը Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձության հարցը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հունիսի 14-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղար Նիկլավս Նեիմանիսը, Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդ Լևրենսը և Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝…

Read More
«Վրացական երազանքը» չի միանա նախագահի ակցիային |

«Վրացական երազանքը» չի միանա նախագահի ակցիային |

«Վրացական երազանքը» չի միանա վաղվա համար Վրաստանի նախագահի հայտարարած ակցիային։ Ըստ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի, վաղվա «անպատրաստ» ակցիայի «կարիք չկար», քանի որ վրացիների 85%-ը աջակցում է եվրաինտեգրմանը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն վերջնական որոշումը կկայացնի՝ ելնելով կոնկրետ երկրի ձեռքբերումներից։ «Նախագահն այս ակցիայի համատեքստում կոչ արեց միավորվել պատերազմի կուսակցությանը, ինչպես ինքն էր դա…

Read More
Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ ՀՀ այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս․ Փաշինյան

Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ ՀՀ այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս․ Փաշինյան

Ազգային ժողովում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին։ Հայկական կողմը համաձայնել էր դրանք ընդունել որպես բանակցությունների հիմք։ «Դա տեղի ունեցավ, երբ Ռոբերտ Քոչարյանը երկիրն էր ղեկավարում, Սերժ Սարգսյանը վարչապետ էր, Դաշնակցությունն էլ կառավարության մաս էր ու իշխող թիմի անդամ ու հենարան։ Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ ՀՀ այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն…

Read More
Բելգիան ափսոսանք է հայտնում, բայց չի փոխհատուցում Կոնգոյին.FP

Բելգիան ափսոսանք է հայտնում, բայց չի փոխհատուցում Կոնգոյին.FP

«Լեոպոլդ II թագավորի ուրվականը դեռ հետապնդում է Կոնգոն» վերնագրով հոդված է հրապարակվել France Press-ում, որում նշվում է, որ Բելգիայի թագավոր Ֆիլիպը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն կատարած վեցօրյա այցի ընթացքում այդպես էլ ներողություն չխնդրեց գաղութատիրության ժամանակաշրջանի վայրագությունների համար՝ զայրացնելով Կոնգոյի ընդդիմությանն ու սփյուռքին: Բելգիայի թագավորի այցը, միաժամանակ, գնահատվել է որպես քայլ առաջ դաժան գաղութային անցյալից հետո: Կոնգոյի…

Read More
Շրի Լանկայի պետական պաշտոնյաները լրացուցիչ հանգստյան օր կստանան սննդամթերք աճեցնելու համար

Շրի Լանկայի պետական պաշտոնյաները լրացուցիչ հանգստյան օր կստանան սննդամթերք աճեցնելու համար

22 միլիոն բնակիչ ունեցող Շրի Լանկան բախվել է վերջին 70 տարում իր ամենավատ տնտեսական ճգնաժամին: Երկիրը դժվարությամբ է վճարում այնպիսի կարևոր ներմուծումների համար, ինչպիսիք են սննդամթերքը, վառելիքը և դեղորայքը, քանի որ բախվում է արտարժույթի խիստ պակասի: Հատկապես սննդի պակասի մտավախության պատճառով Շրի Լանկայի իշխանությունը դիմել է ոչ ստանդարտ միջոցի. որոշվել է պետական պաշտոնյաներին շաբաթական լրացուցիչ…

Read More
ԱԳ նախարարը Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը
		15.06.2022 . Արցախ

ԱԳ նախարարը Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը 15.06.2022 . Արցախ

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հետ:  Նախարար Միրզոյանը և Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովը համակարծիք էին, որ տարիների ընթացքում երկու երկրների միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում հաստատվել է արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական…

Read More
Վրաստանի ԱԳՆ. Գերմանիայի քաղաքական շրջանակները նախաձեռնում են Ասոցացված եռյակի երկրներին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի արագ տրամադրում

Վրաստանի ԱԳՆ. Գերմանիայի քաղաքական շրջանակները նախաձեռնում են Ասոցացված եռյակի երկրներին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի արագ տրամադրում

Գերմանական որոշ քաղաքական շրջանակներ, այդ թվում ընդդիմադիր CDU/CSU խմբակցությունը, նախաձեռնել են Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի արագ տրամադրումը, ինչն ակտիվորեն լուսաբանում են գերմանական լրատվամիջոցները, ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Ըստ տեղեկությունների՝ CDU/CSU-ի կողմից մշակված բանաձեւում խմբակցությունը կոչ է անում դաշնային կառավարությանը աջակցել բոլոր երեք երկրներին կարգավիճակ շնորհելուն։ Խմբակցության եվրոպական քաղաքականության խոսնակ Գյունտեր…

Read More
2021 թ. Արցախի կառավարությանը հատկացվել է 128 միլիարդ 700 միլիոն դրամ․ ՀՀ ֆինանսների նախարար

2021 թ. Արցախի կառավարությանը հատկացվել է 128 միլիարդ 700 միլիոն դրամ․ ՀՀ ֆինանսների նախարար

ԱԺ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Արցախին հատկացումները։ 2021 թվականին պետական բյուջեով սկզբնապես հաստատված 64․8 միլիարդ դրամից բացի Արցախի կառավարությանը լրացուցիչ հատկացվել է 63․9 միլիարդ դրամ։ «Դրանք հանրագումարով տարվա ընթացքում կազմել են 128 միլիարդ 700 միլիոն դրամ»,- ասաց նախարարը։ Միջոցառումները նախատեսված են եղել արցախցիների համար կենսական նշանակության սոցիալական և տնտեսական հարցերի կարգավորման…

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի քաղաքացիներին, կուսակցություններին և իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում հունիսի 16-ին հավաքվել Եվրոպայի հրապարակում

Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի քաղաքացիներին, կուսակցություններին և իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում հունիսի 16-ին հավաքվել Եվրոպայի հրապարակում

Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին, կուսակցություններին և իշխանության​​պաշտոնյաներին հունիսի 16-ին հավաքվել Եվրոպայի հրապարակում,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նախագահը կոչ է արել քաղաքացիներին միասին ցույց տալ Եվրոպային, որ Վրաստանն ուզում է Եվրոպա։ «Ի՞նչ պետք է անենք այս օրհասական պահին և ինչ եմ առաջարկում։ Առաջին հերթին այն, ինչ առաջարկում եմ առաջին իսկ օրվանից,…

Read More
Շոտլանդիան մտադիր է անցկացնել անկախության ևս մեկ հանրաքվե

Շոտլանդիան մտադիր է անցկացնել անկախության ևս մեկ հանրաքվե

Շոտլանդիայի տարածաշրջանային խորհրդարանում մեծամասնություն կազմող Ազգային կուսակցության ղեկավար, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է անկախության հարցով նոր հանրաքվե անցկացնելու իր մտադրության մասին, ներկայացրել է Sky News-ը։ «Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ՝ Brexit, Բորիս Ջոնսոն, կորոնավիրուս…ժամանակն է խոսել այն մասին, թե ինչպես Շոտլանդիան դարձնել ավելի բարեկեցիկ ու արդար: Ժամանակն է խոսել անկախության մասին և…

Read More
Սերբիան նոյեմբերից կդադարեցնի Ռուսաստանից նավթի ներկրումը պատժամիջոցների պատճառով. Վուչիչ

Սերբիան նոյեմբերից կդադարեցնի Ռուսաստանից նավթի ներկրումը պատժամիջոցների պատճառով. Վուչիչ

Սերբիան 2022 թվականի նոյեմբերից չի կարողանա ռուսական նավթ ներկրել ԵՄ պատժամիջոցների պատճառով՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Ամեն օր տասնյակ նոր խնդիրներ են առաջանում, պետք է նկատի ունենալ, որ նոյեմբերից մենք այլևս չենք կարողանա ներկրել ռուսական նավթ: Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների պատճառով երկիրը տարեկան 600 մլն դոլար է կորցնում»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքը։…

Read More
ԼԺՀ-ն հայտնել է, որ «Ազոտ» գործարանում կարող է լինել մոտ 2,5 հազար զինյալ
		14.06.2022 . Միջազգային

ԼԺՀ-ն հայտնել է, որ «Ազոտ» գործարանում կարող է լինել մոտ 2,5 հազար զինյալ 14.06.2022 . Միջազգային

ԼԺՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքում կարող է լինել մոտ 2500 զինյալ, այդ թվում՝ 500-600 օտարերկրյա վարձկաններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևն էլ հայտնել է, որ Ուկրաինան դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով հումանիտար միջանցք կազմակերպել Կիևի վերահսկողության տակ գտնվող Լիսիչանսկ քաղաք Սևերոդոնեցկի «Ազոտ»…

Read More
Ծալկայում բացվել է «Ադամանդե կամուրջը» |

Ծալկայում բացվել է «Ադամանդե կամուրջը» |

Ծալկայի կիրճում (հայտնի է նաև որպես Դաշբաշի կիրճ) բացվել է «ադամանդե կամուրջ»։  Կամուրջը KASS LAND-ի նախագիծն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի վարչապետը, նախագծում ներդրվել է 120 մլն լարի, ստեղծվել է 250 աշխատատեղ։ «Ադամանդե կամուրջ»՝ 240 մետր երկարությամբ ապակե կամուրջ է։ Նրա կենտրոնում ադամանդի տեսքով սրճարան-բար է տեղակայված։ Տոմսերի…

Read More
Պավել Չեպլակը Մհեր Գրիգորյանին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված լեհական ընկերությունների հնարավոր առաջիկա ծրագրերը

Պավել Չեպլակը Մհեր Գրիգորյանին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված լեհական ընկերությունների հնարավոր առաջիկա ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առկա ներուժը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների իրականացմամբ հետաքրքրված լեհական կազմակերպությունների կողմից հնարավոր առաջիկա ծրագրերը: Փոխվարչապետը մասնավորապես նշել է կապիտալ շուկայի զարգացման գործում համագործակցության կարևորությունը: Հանդիպմանը…

Read More
Նշվեց վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը

Նշվեց վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը

Հունիսի 13-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում, կազմակերպությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության, նշվեց վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը: Ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալին, Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն, խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Սոզար Սուբարին, այլ քաղաքական ու հասարակական գործիչներ, հոգևորականներ, հայտնի հյուրեր ինչպես…

Read More