
Արարատ Միրզոյանը և Լեհաստանի Սեյմի նախագահը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Անդրադարձ է կատարվել Լեհաստանում հայկական համայնքի նշանակությանը։