
Ֆրանսիայի մշակույթի նախարարը խոստացել է 2024 թ. վերաբացել Փարիզի Աստվածամոր տաճարը
2019 թվականին հրդեհից սաստիկ տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի բացումն այցելությունների և կրոնական միջոցառումների համար նախատեսված է 2024 թվականին՝ հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակը, հաղորդում է France24-ը։ «Վերանորոգման աշխատանքներն արագ են ընթանում՝ ըստ ժամանակացույցի: Մենք վստահ ենք, որ 2024 թվականին աշխատանքների մեծ մասը կավարտվի, և տաճարը կբացվի ծեսերի ու հանրության համար»,- նախարարի խոսքն են…