Ադրբեջանական սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը գնահատվում է բավարար
		01.08.2022 . Արցախ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը գնահատվում է բավարար 01.08.2022 . Արցախ

Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

Read More
Խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ Դավիթ Բաբայան

Խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ Դավիթ Բաբայան

Արցախում իրավիճակը գտնվում է մեր ԶՈւ վերահսկողության ներքո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: «Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ Միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և սադրանքների չտրվել»,- գրել է նա:…

Read More
Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է. քայլեր են ձեռնարկվում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ. Արցախի ՊԲ

Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է. քայլեր են ձեռնարկվում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ. Արցախի ՊԲ

Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ: ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին…

Read More
Ախալքալաքի մարզական համալիրի սաները Մեստիայից հաղթանակներով են վերադարձել
		01.08.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սպորտ

Ախալքալաքի մարզական համալիրի սաները Մեստիայից հաղթանակներով են վերադարձել 01.08.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սպորտ

հուլիսի 29-31֊ը Մեստիայում տեղի ունեցավ Գիորգի Նականիի և Գիա Ծերեդիանիի հիշատակին նվիրված բռնցքամարտի երիտասարդական առաջնություն, որին մասնակցեցին Ախալքալաքի մարզական համալիրի 5 սան, նրանցից 3 մարզիկ վերադարձել են ոսկե, աիծաթե եւ բրոնզե մեդալներով: Արդյունքներ՝  I հորիզոնական՝ Ժիրայր Սահարյան (50 կգ քաշային կարգ), մարզիչն է Գագիկ Էլիզբարյանը, II հորիզոնական՝ Սամվել Ղազարյան (80կգ քաշային կարգ), մարզիչն է Վենետիկ…

Read More
Forbes-ը Կովկասում բնության հինգ հրաշալիքների շարքում նշել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը

Forbes-ը Կովկասում բնության հինգ հրաշալիքների շարքում նշել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը

Ամերիկյան Forbes ամսագիրը ներկայացրել է Հարավային Կովկասի բնության հինգ հրաշալիքներ, որոնցից երկուսը՝  Հայաստանում: «Ընդունված է, որ աշխարհում առաջին ազգային պարկը ստեղծվել է 1872 թվականին, մինչդեռ Հայաստանի «Խոսրովի անտառ» պետական արգելոցը դրանից շուրջ 1500 տարի առաջ է հիմնվել: Այն ստեղծել է 300-ական թվականներին Խոսրովի III արքան՝ որպես թագավորական որսորդական կալվածք և ապաստան տեղի կենդանիների համար»,- գրում…

Read More
Համերգ՝ նվիրված «Ջավախք» ժողովրդական համույթին

Համերգ՝ նվիրված «Ջավախք» ժողովրդական համույթին

Հուլիսի 31-ին, Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ, որին մասնակցում էին ինչպես  «Ջավախք» երգի եւ պարի ժողովրդական համույթը, այնպես էլ, մունիցիպալիտետի գյուղական համույթները։ Տոմսերից գոյացած գումարը հատկացվելու է  օգոստոսի 15-ին Հունաստանում կայանալիք փառատոնին «Ջավախք»   երգի եւ  պարի համույթի մասնակցության ծախսերն հոգալու համար։ Համերգի ընթացքում  երաժշտական կատարումներով հանդես եկան  մշակույթի տան…

Read More
Վարևան գյուղում նշեցին «Խաղաղության այգու» բացումը

Վարևան գյուղում նշեցին «Խաղաղության այգու» բացումը

Հուլիսի 31֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղում, եկեղեցուն հարող տարածքում մեծ տոնակատարություն տեղի ունեցավ։ Ռուսասատանաբնակ վարևանցիներ Մանասյան եղբայրների նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ բարեկարգվել է այս տարածքը, դառնալով գեղեցիկ այգի։ Այգում տեղի ունեցավ խաչքարի օծման կարգ: Այն նվիրված է 1915 թվականի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, 1945 թվականի հայրենական մեծ պատերազմում ընկած հերոսների,…

Read More
Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան:   Իրադրությունը շարունակում է մնալ լարված:   Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ…

Read More
Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է

Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է

Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է, սակայն ԱՄՆ նախագահը լավ է զգում: Այդ մասին հայտնել է Բայդենի բժիշկ Քևին Օ’Քոնորը: Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարն ինքնամեկուսացման մեջ է, սակայն շարունակում է լիարժեք կատարել իր ծառայողական պարտականությունները: Բայդենի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել նախանցած շաբաթ։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունը մեղմ է ընթացել: Անցած շաբաթվա կեսերին…

Read More
Եվրամիությունը 1 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային․ Ֆոն դեր Լայեն
		01.08.2022 . Միջազգային

Եվրամիությունը 1 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային․ Ֆոն դեր Լայեն 01.08.2022 . Միջազգային

Եվրոպական Միությունն Ուկրաինային լրացուցիչ 500 մլն եվրո է հատկացրել մակրոֆինանսական օգնության տեսքով։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ վաղը ևս 500 մլն եվրո կհատկացվի։ «Այս 1 միլիարդ եվրոն Ուկրաինային կօգնի բավարարել իր ֆինանսական կարիքները և ամրապնդել երկիրը վճռորոշ փուլում»,- գրել է Ֆոն դեր Լայենը Twitter-ի իր միկրոբլոգում։ Ուկրաինայի վարչապետ…

Read More
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Վրաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասի գործընթացներին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Վրաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասի գործընթացներին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Վրաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասի գործընթացներին:  ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ընդգծել բարձր մակարդակի փոխայցելություների կարևորությունը: Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի…

Read More
Արցախի նախագահն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 1-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել:  Հանդիպմանը մասնակցում էին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Read More
Տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Օգոստոսի 1-ին, Երևանում,  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են եվրոպական տարածաշրջանում գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:  Քննարկվել է միջազգային կառույցների գործունեությանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա փոխգործակցությունը: Արձանագրվել է դաշնակցային համագործակցությանը համահունչ՝ ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ անցկացնելու…

Read More
Սև ծովով կարող են արտահանվել նաև ռուսական գյուղատնտեսական ապրանքներ և պարարտանյութեր․ Աքար

Սև ծովով կարող են արտահանվել նաև ռուսական գյուղատնտեսական ապրանքներ և պարարտանյութեր․ Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովով սննդամթերքի արտահանման վերաբերյալ ստամբուլյան համաձայնագրերի շրջանակում ուկրաինական հացահատիկին զուգահեռ կարող են արտահանվել նաև ռուսական գյուղատնտեսական ապրանքներ և պարարտանյութեր։ «Անկարան մեծ ուրախությամբ կնպաստի այդ գործընթացին: Մենք պատրաստ ենք օգնել Ռուսաստանին»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ ռուսական արտադրանքի արտահանման խնդիրն ավելի շատ վերաբերում է ՄԱԿ-ին, որի հետ…

Read More
Ախալցխայում կանգնեցվել է գրեթե 11,5 մլն լարի արժողությամբ մարզահամալիրի և լողավազանի կառուցման նախագիծը

Ախալցխայում կանգնեցվել է գրեթե 11,5 մլն լարի արժողությամբ մարզահամալիրի և լողավազանի կառուցման նախագիծը

Ախալցխայում կանգնեցվել է գրեթե 11,5 մլն լարի արժողությամբ մարզահամալիրի և լողավազանի կառուցման նախագիծը։ Ըստ Nanthon Sanjien Georgia շինարարական ընկերության ներկայացուցչի, ֆինանսական խնդիրների պատճառով ընկերությունը դադարեցրել է շինարարությունը և աշխատանքից ազատել վարձու անձնակազմի մի մասին։ Աննա Գելնավայի խոսքով՝ ֆինանսական խնդիրների պատճառը շինանյութի թանկացումներն են։ 2020 թվականի օգոստոսին Մունիցիպալ զարգացման հիմնադրամը հայտարարեց Ախալցխայում սպորտային համալիրի և լողավազանի…

Read More
Փելոսին հանդիպումներ կունենա Սինգապուրում, Մալայզիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում

Փելոսին հանդիպումներ կունենա Սինգապուրում, Մալայզիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Սինգապուր այցի ընթացքում կհանդիպի նախագահ Հալիմա Յակոբի և վարչապետ Լի Սյեն Լունի հետ: Փելոսին հայտնել է, որ ասիական շրջագայության ընթացքում ամերիկյան պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա նաև Մալայզիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Թայվանն այդ ցանկում չի հիշատակվել։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Փելոսին ծրագրել է օգոստոսին այցելել…

Read More
Նախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել է հրթիռակասետային 3 ռումբ, գնդիկաբեկորային 4 ավիառումբ

Նախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել է հրթիռակասետային 3 ռումբ, գնդիկաբեկորային 4 ավիառումբ

Հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 576 ահազանգ, որից 58-ը՝ արտակարգ:   Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 10 և սոցիալ-կենցաղային՝ 9 կանչ: Հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն նվազել է հրդեհների քանակը, գրանցված հրդեհի չորս դեպքից երեքը բռնկվել է չոր խոտատարածքում, մեկը՝ ավտոմեքենայում:   Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները…

Read More
Կոսովոյում սերբերի համար բարդ իրավիճակ է ստեղծվել․ միջազգային հանրությունն արձագանքել է

Կոսովոյում սերբերի համար բարդ իրավիճակ է ստեղծվել․ միջազգային հանրությունն արձագանքել է

Նախօրեին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյում և Մետոխիայում սերբերի համար բարդ իրավիճակ է ստեղծվել։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը և Պրիշտինայի իշխանություններին չխախտել խաղաղությունը տարածաշրջանում՝ հակառակ դեպքում խնդիրը հարկավոր կլինի լուծել ռազմական եղանակով։ Վուչիչը տեղեկացրել է, որ Կոսովոն օգոստոսի 1-ից ցանկանում էր անվավեր ճանաչել սերբական փաստաթղթերը։ Ըստ նախատեսված ընթացակարգի՝ եթե անձը…

Read More
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակում է վրացերեն լեզվի և գրականության, ինչպես նաև օսերենի քննությունների առաջին արդյունքները

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակում է վրացերեն լեզվի և գրականության, ինչպես նաև օսերենի քննությունների առաջին արդյունքները

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը սկսել է հրապարակել դիմորդների աշխատություններն ու միավորները։ Հրապարակվեցին վրաց լեզվի և գրականության, ինչպես նաև օսերենի քննության առաջին արդյունքները։ Իր արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի իր անձնական համարն ու հնգանիշ գաղտնաբառը։ «Անձնական էջում դիմորդը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատության պատճենը եւ կոնկրետ առարկայից…

Read More