Լիտվան ավարտել է Բելառուսի հետ սահմանում պատի կառուցումը

Լիտվան ավարտել է Բելառուսի հետ սահմանում պատի կառուցումը

Լիտվան ավարտել է Բելառուսի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումը։ Փշալարերով պատի երկարությունը 502 կմ է։ Լիտվայի և Բելառուսի միջև սահմանի ընդհանուր երկարությունը 679 կմ է, որից ավելի քան 100 կմ-ն անցնում է գետերի և լճերի ափերով, հայտնում է eadaily-ն։ Վիլնյուսը որոշել էր սահմանին պարիսպ կառուցել 2021 թվականի միգրացիոն ճգնաժամի օրերին, երբ Բելառուսից միգրանտների հոսքը կտրուկ ավելացավ։…

Read More
Հնդկաստանում պայթեցրել են անօրինական կառուցված երկնաքերները

Հնդկաստանում պայթեցրել են անօրինական կառուցված երկնաքերները

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի արվարձանում իշխանությունները պայթեցրել են ապօրինի կառուցված երկու երկնաքեր: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Բարձրահարկ շենքեր կառուցապատողները տեղական իշխանություններից շինթույլտվություն չէին ստացել, ուստի շենքերի կառուցումից հետո դրանք չէին բնակեցվել և մնացել էին լքված։ 103 մետրանոց երկվորյակ աշտարակներն ավերվել են վերահսկվող պայթյունի արդյունքում, որի համար պահանջվել է 4 տոննա պայթուցիկ։ Մինչև քանդելը տարհանվել…

Read More
Ազգային երգն ու պարը Գումբուրդոյի ձորի պռնկից

Ազգային երգն ու պարը Գումբուրդոյի ձորի պռնկից

Այսօր՝ օգոստոսի 29֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղի պարի խմբի սաները ներկայացան  հաշվետու համերգով։ Դաշտահանդեսի նախաձեռնողը պարուսույց Ռադիկ Եզոյանն է, ով չորս ամիս է, ինչ աշխատաում է Գումբուրդոյի 70֊ից ավելի երեխաների հետ, սովորեցնելով ինչպես հայկական ազգագրական պարեր, այնպես էլ վրացական, ռուսական և այլ ազգերի պարեր։ Ռադիկը նշում է որ, այսպիսի փոքրիկ նախաձեռնության գաղափարը թե՛ երեխաների սովորածը…

Read More
Օդեսայի քաղաքապետը կոչ է արել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

Օդեսայի քաղաքապետը կոչ է արել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը իտալական Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում քննադատել է նախագահ Զելենսկուն և կոչ է արել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ: «Կարծում եմ, որ կարևոր է բանակցել քաղաքական դաշտում, քանի որ վտանգված է միլիոնավոր մարդկանց կյանքը»,- ասել է Օդեսայի քաղաքապետը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինան պետք է վերադառնա 1991 թվականի սահմաններին, սակայն դա պետք է…

Read More
ՀՀ հետ կապը կիրականացվի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով. Արցախի ՆԳՆ
		29.08.2022 . Արցախ

ՀՀ հետ կապը կիրականացվի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով. Արցախի ՆԳՆ 29.08.2022 . Արցախ

Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ վաղը՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ հետ կապը կիրականացվի նոր երթուղով՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։ Մինչ այդ Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։ Այստեղ քաղաքացիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։  

Read More
Շոլցն առաջարկել է Եվրամիության որոշումներում հրաժարվել միաձայնության սկզբունքից

Շոլցն առաջարկել է Եվրամիության որոշումներում հրաժարվել միաձայնության սկզբունքից

Եվրամիությունը պետք է պատրաստվի նրան, որ կարող է ունենալ 30 կամ նույնիսկ 36 անդամ երկիր, և այս դեպքում ավելի հարմար կլինի առանցքային որոշումներն ընդունել ոչ թե միաձայն, ինչպես հիմա է, այլ ձայների մեծամասնությամբ, որպեսզի առանձին երկրներ չկիրառեն իրենց վետոյի իրավունքը և արգելափակեն որոշումների կայացումը, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Այս մասին տեղեկացնում է АР-ն։…

Read More
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը…

Read More
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ կապն իրականացնել նոր երթուղով

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ կապն իրականացնել նոր երթուղով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:   Օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն էին:   Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային…

Read More
«Բրահմոս» ընկերությունը պատրաստ է հրթիռներ մատակարարել ռուսական բանակին

«Բրահմոս» ընկերությունը պատրաստ է հրթիռներ մատակարարել ռուսական բանակին

Ռուս-հնդկական «Բրահմոս» ձեռնարկությունը ծրագրել է հրթիռներ մատակարարել Ռուսաստանի զինված ուժերին։ Այս մասին РИА Новости-ին ասել է ռուսական կողմից «Բրահմոս» ընկերության համատնօրեն Ալեքսանդր Մակսիչևը։ «Այսօրվա պայմաններում «Բրահմոս» հրթիռները շատ օգտակար կլինեն ռուսական բանակի համար»,- ընդգծել է ընկերության ներկայացուցիչը։ Օգոստոսի սկզբին հաղորդել էին, որ «Բրահմոս» հրթիռի նոր տարբերակը կարող է ունենալ «Ցիրկոն» գերձայնային հրթիռի հնարավորությունները։ Հրթիռը կարտադրվի…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք պատրաստվում ենք միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին

Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք պատրաստվում ենք միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին

Մենք պատրաստվում ենք միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին,- կառավարության նիստում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով, այդ նպատակով ակտիվ աշխատանք է տարվում։ «Ուզում եմ մեր քաղաքացիներին դրական տեղեկություն հայտնել՝ կապված Եվրամիության հետ ինտեգրման հետ։ Մենք պատրաստվում ենք միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին։ Նման կազմակերպության անվանումն է SEPA, սա Եվրամիության և Եվրոգոտու…

Read More
Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆորով նավերի անցման արժեքը

Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆորով նավերի անցման արժեքը

Թուրքիայի իշխանությունները ծրագրում են 2022 թվականի հոկտեմբերի 7-ից հինգ անգամ բարձրացնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով առևտրային նավերի անցման արժեքը։ Այս մասին հայտնում է Takvim թերթը՝ վկայակոչելով հանրապետության տրանսպորտի նախարարության աղբյուրները։ Նշվում է, որ այս քայլով ապրանքների տարանցումից ստացվող տարեկան եկամուտը 40 մլն դոլարից կհասցվի 200 մլն դոլարի։ Վճարներից ստացված գումարը ծախսվում է արտակարգ իրավիճակների դեպքում…

Read More
Կենսաթոշակային գործակալություն — Թարմացումն ավարտված է, բոլոր ծառայություններն ու տեղեկությունները հասանելի են սովորականի պես |

Կենսաթոշակային գործակալություն — Թարմացումն ավարտված է, բոլոր ծառայություններն ու տեղեկությունները հասանելի են սովորականի պես |

Թարմացումն ավարտված է, և բոլոր ծառայություններն ու տեղեկատվությունը սովորականի պես հասանելի են, ասվում է կենսաթոշակային գործակալության հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ կենսաթոշակային գործակալությունը պարբերաբար թարմացնում է Այ Տի ենթակառուցվածքը։ «Ինչպես գիտեք, միլիոնավոր տվյալներ են պահվում մեր տվյալների բազայում, և դրանց մշակման համար կարևոր է, որ ենթակառուցվածքը համապատասխանի պաշտպանության և կատարողականի համապատասխան պահանջներին։ Այսօր…

Read More
Բերձորի միջանցքով երթևեկությունն անվտանգ է. Արցախի ՆԳՆ

Բերձորի միջանցքով երթևեկությունն անվտանգ է. Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքով երթևեկությունն անվտանգ է:   Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:   Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին Արցախի ՆԳ նախարարությունը կտրամադրի…

Read More
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության արձագանքը Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության արձագանքը Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները բացահայտ արհամարհել են կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը, ինչը, նրա կարծիքով, պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում։ Հաջիևը նաև ընդգծել էր, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որևէ ներդրում չեն ունեցել ղարաբաղյան…

Read More
Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. Արցախի ՆԳՆ

Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքով երթևեկությունը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։   Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։   Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։  …

Read More
Թեա Ախվլեդիանին և Միխեիլ Չխենկելին քննարկել են հաշտեցման և ներգրավման պետական ​​քաղաքականության կրթական ուղղության հարցերը

Թեա Ախվլեդիանին և Միխեիլ Չխենկելին քննարկել են հաշտեցման և ներգրավման պետական ​​քաղաքականության կրթական ուղղության հարցերը

Վրաստանի օկուպացված շրջանների հետ հաշտեցման և ներգրավման պետական ​​քաղաքականության շրջանակներում կրթության ոլորտի ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով, պետական ​​նախարար Թեա Ախվլեդիանիի և կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի միջև տեղի է ունեցել բարձր մակարդակի աշխատանքային հանդիպում։ Խաղաղության նախաձեռնություններ, ինչպես նաև քաղաքացիական իրավահավասարության և էթնիկ փոքրամասնությունների հետ ինտեգրման քաղաքականություն, այս վերտառությամբ հանդիպմանը մասնակցում էին պետնախարարի և կրթության…

Read More
Ղազախստանը մեկ տարով դադարեցնում է ռազմական արտադրանքի արտահանումը

Ղազախստանը մեկ տարով դադարեցնում է ռազմական արտադրանքի արտահանումը

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը պաշտպանական արդյունաբերության հարցերով հանձնաժողովի նիստ է անցկացրել: Մասնակիցները քննարկել են մինչև 2023թ. օգոստոսի վերջը սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության արտադրանքի արտահանումը դադարեցնելու՝ արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության առաջարկը: Առաջարկը հանձնաժողովի անդամները հավանության են արժանացրել։

Read More
Սերբիան հայտարարել է Կոսովոյի պահանջներն ընդունելու պատրաստակամության մասին

Սերբիան հայտարարել է Կոսովոյի պահանջներն ընդունելու պատրաստակամության մասին

Սերբիան պատրաստ է գործնական նկատառումներից ելնելով համաձայնել Կոսովոյի պահանջներին՝ թույլ տալու վերջինիս կողմից տրված անձնական փաստաթղթերի ու ավտոմոբիլային համարների կիրառումը՝ ելնելով ազատ տեղաշարժի սկզբունքից: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Նրա խոսքով՝ համաձայնությունը կձևակերպվի «պատասխանատվությունից հրաժարվելու» տեսքով, որը ենթադրում է, որ Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, և որոշումը չի մեկնաբանվի որպես շեղում ՄԱԿ-ի…

Read More
Ղուշչիում խաչքարի բացում եւ օրհնության կարգ տեղի ունեցավ
		27.08.2022 Sona Tonakanian Ծալկա, Հոգեւոր, Մշակույթ

Ղուշչիում խաչքարի բացում եւ օրհնության կարգ տեղի ունեցավ 27.08.2022 Sona Tonakanian Ծալկա, Հոգեւոր, Մշակույթ

Այսօր՝ օգոստոսի 27֊ին Ծալկայի մունիցիպալիտետի Ղուշչի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու հարակից տարածքում, ձեռամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ  Տեր Նշան վարդապետ Հմայակյանի և մասնակցությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի ու Ծալկայի հովվության հոգևոր հովիվ  Տեր Ղևոնդ քահանա Թազայանի տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգեցված խաչքարի բացման արարողություն և…

Read More
Արցախի Խնապատ գյուղում 19 հեկտար այգի է հիմնվել. բերքը պատրաստվում են արտահանել

Արցախի Խնապատ գյուղում 19 հեկտար այգի է հիմնվել. բերքը պատրաստվում են արտահանել

Արցախի Խնապատ գյուղում ներդրումային ծրագրով ազնվամորի, անփուշ մոշ, կեռաս, բալ ու սերկևիլ են մշակում: 19 հեկտար մակերեսով այգին տարիներ առաջ հիմնադրել է գյուղի ռուսաստանաբնակ գործարար Արթուր Բադալյանը: Ընկերության տնօրենն ասում է՝ սկզբնական շրջանում ստիպված էին բազմաթիվ խնդիրներ հաղթահարել: Աշոտ Բալասանյան (Ընկերության տնօրեն) — Այս ծավալի, այս չափերի այգի երևի Ղարաբաղում առաջինը մենք ենք տնկել: Երկրորդ…

Read More
ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի պատվիրակությունն արձագանքել է Մինսկի խմբի մասին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի պատվիրակությունն արձագանքել է Մինսկի խմբի մասին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե «Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը»: «Դուք գիտե՞ք, որ 1997 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան, ԱՄՆ-ի և Ռուսատանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման…

Read More
Պենտագոնը պատրաստվում է Ուկրաինայի համար գնել NASAMS զենիթահրթիռային համակարգեր

Պենտագոնը պատրաստվում է Ուկրաինայի համար գնել NASAMS զենիթահրթիռային համակարգեր

Պենտագոնը 182 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել զենք արտադրող Raytheon ընկերության հետ՝ Ուկրաինայի համար NASAMS զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։ Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր Կիևին շուրջ 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին. նոր փաթեթը, մասնավորապես, ներառում է NASAMS-ի վեց համալիր։ Ամերիկյան վարչակազմի տվյալով՝ փաթեթի շրջանակում Կիևին զինեխնիկա չի տրամադրվելու ամերիկյան պահեստներից, փոխարենը Պենտագոնը համապատասխան…

Read More
Ռուսաստանը շարունակում է վարել խաղաղասիրական արտաքին քաղաքականություն. Լավրով

Ռուսաստանը շարունակում է վարել խաղաղասիրական արտաքին քաղաքականություն. Լավրով

Ռուսաստանը շարունակում է վարել խաղաղասիրական արտաքին քաղաքականություն՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կազանում երիտասարդ դիվանագետների 5-րդ համաժողովի շրջանակներում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է առաջ տանել դրական, միավորող, ապագային միտված գլոբալ և տարածաշրջանային օրակարգ: «Միաժամանակ, կտրականապես մերժում ենք ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ հավաքական Արևմուտքի պարտադրած կանոնները»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ դրանք ենթադրում են «աշխարհի…

Read More
Արցախի ՆԳՆ-ն հիշեցնում է՝ Բերձորի միջանցքը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ
		27.08.2022 . Արցախ

Արցախի ՆԳՆ-ն հիշեցնում է՝ Բերձորի միջանցքը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ 27.08.2022 . Արցախ

Արցախի ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Նշված ժամանակահատվածում քաղաքացիների ազատ տեղաշարժն ու անվտանգ ելումուտը կապահովեն ռուս խաղաղապահները:   Արցախի ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։  

Read More
Չինաստանը նախազգուշացում է արել Թայվանին ամերիկացի սենատորի՝ կղզի այցի կապակցությամբ

Չինաստանը նախազգուշացում է արել Թայվանին ամերիկացի սենատորի՝ կղզի այցի կապակցությամբ

Չինաստանի իշխանությունները լուրջ նախազգուշացում են անում Թայվանում իշխող Ժողովրդավարական առաջադիմական կուսակցությանը (ԺԱԿ)՝ ամերիկացի քաղաքական գործիչների՝ Թայբեյ հաճախակի դարձած չարտոնված այցերի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետական խորհրդին կից Թայվանի հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանը։ «Չինաստանը վճռական բողոք է հայտնում ամերիկացի սենատոր Մարշի Բլեքբեռնի՝ կղզի կատարած այցի կապակցությամբ: Մենք լուրջ նախազգուշացում ենք անում ԺԱԿ-ին։…

Read More
Առաջիկա ուսումնական տարին պետք է խոր վերլուծության և պլանավորման ժամանակահատված լինի. Արտակ Բեգլարյան

Առաջիկա ուսումնական տարին պետք է խոր վերլուծության և պլանավորման ժամանակահատված լինի. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 26-ին, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ, մասնակցել է Ստեփանակերտի, Շուշիի և Հադրութի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչների օգոստոսյան ավանդական խորհրդակցությանը:     Պետական նախարարը լսել է նախորդ ուսումնական տարվա ձեռքբերումների ու հիմնախնդիրների և նոր ուսումնական տարվա անելիքների մասին Ստեփանակերտի քաղաքային, Շուշիի և Հադրութի շրջանային հանրակրթության ոլորտի պատասխանատուների զեկույցները, առանձին ու…

Read More
Ժամանակն է հրաժարվել «Կոսովոն Սերբիա է» կարգախոսից. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ

Ժամանակն է հրաժարվել «Կոսովոն Սերբիա է» կարգախոսից. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Գաբրիել Էսկոբարը կարծիք է հայտնել, որ ժամանակն է հրաժարվել «Կոսովոն Սերբիա է» կարգախոսից։ Նրա համոզմամբ՝ հարկավոր է ասել, որ Կոսովոն ու Սերբիան Եվրոպա են։ «Տարածաշրջանը պետք է արագ լուծի վիճելի հարցերը՝ հանուն միավորման և ավելի պայծառ ապագայի»,- ասել է դիվանագետը։ Ռուսական կողմն արձագանքել է Էսկոբարի խոսքերին: ՌԴ…

Read More
ՆԳՆ. Բորջոմիի կիրճում հրդեհի հիմնական օջախները մարվել են |

ՆԳՆ. Բորջոմիի կիրճում հրդեհի հիմնական օջախները մարվել են |

Բորջոմիի մունիցիպալիտետում ՆԳՆ ստորաբաժանումների կողմից հրդեհների տեղայնացման և լուծարման աշխատանքները ողջ գիշեր ակտիվ ընթացքի մեջ են եղել։ ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ այս պահին հրդեհի հիմնական մասը մարվել է, աշխատանքներ են տարվում ակտիվ օջախների ուղղությամբ։ «Հրդեհի մարման գործընթացին շարունակում են մասնակցել ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցները, ինչպես նաև բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության…

Read More
ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարվելն արդեն բավարար չէ խաղաղության հասնելու համար. Մեդվեդև

ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարվելն արդեն բավարար չէ խաղաղության հասնելու համար. Մեդվեդև

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով բանակցությունների հեռանկարը կախված է իրադարձությունների զարգացումից. դրանք հնարավոր են միայն որոշակի պայմաններում՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Բանակցությունների դադարեցման համար Մեդվեդևը մեղադրել է ուկրաինական կողմին։ Նա հավելել է, որ Կիևի հրաժարվելը ՆԱՏՕ-ին անդամակցելուց այժմ անհրաժեշտ, բայց արդեն ոչ բավարար պայման է խաղաղության հասնելու համար. Մոսկվային անվտանգության…

Read More
Հունգարիան «Ռոսատոմին» թույլ է տվել կառուցել «Պակշ-2» ատոմակայանի հինգերորդ և վեցերորդ բլոկները

Հունգարիան «Ռոսատոմին» թույլ է տվել կառուցել «Պակշ-2» ատոմակայանի հինգերորդ և վեցերորդ բլոկները

Հունգարիայի ատոմային էներգիայի վարչությունը «Ռոսատոմին» թույլատրել է կառուցել «Պակշ-2» ԱԷԿ-ի հինգերորդ և վեցերորդ էներգաբլոկները՝ հայտնում է Interfax-ը: Հունգարիայի միակ ատոմակայանը՝ «Պակշը», որը գտնվում է Բուդապեշտից 100 կմ հեռու, կառուցվել է Խորհրդային Միության նախագծով, շահագործում է չորս բլոկ՝ ВВЭР-440 ռեակտորներով։ «Պակշ» ատոմակայանն այժմ արտադրում է Հունգարիայի ամբողջ էլեկտրաէներգիայի գրեթե կեսը, իսկ երկու նոր էներգաբլոկների շահագործման դեպքում այն կկրկնապատկվի:…

Read More