Մհեր Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում
		01.09.2022 . Արցախ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում 01.09.2022 . Արցախ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում:

Read More
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնել է ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայան

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնել է ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը մեկնել է Ռուսաստանի ուժերի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայան։ Փորձագետները նախնական գնահատում են իրականացրել. ակնկալվում է, որ նրանք ԱԷԿ-ում կաշխատեն մինչև սեպտեմբերի 2-ը։ Ատոմային օբյեկտին հասցված վնասի մասշտաբին ծանոթանալուց հետո գործակալության գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ նրան կհաջողվի մշտական առաքելություն կազմակերպել կայանում։ Ռաֆայել Գրոսին տեղեկացրել է, որ առաքելության ավարտից…

Read More
Առաջիկայում իրականացվելու են շարունակական աշխատանքներ՝ Արցախի գիտակրթական ներուժի բացահայտման ուղղությամբ. Արտակ Բեգլարյան

Առաջիկայում իրականացվելու են շարունակական աշխատանքներ՝ Արցախի գիտակրթական ներուժի բացահայտման ուղղությամբ. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առիթով: «Ջերմորեն շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրը՝ լիահույս, որ այս լուսավոր տոնը մեր կրթադաստիարակչական, գիտական-մասնագիտական, ինքնակրթության, հայրենաճանաչողության ու աշխարհընկալման բնագավառներում կարևոր մեկնակետ կլինի: Խորապես համոզված եմ, որ մեր ազգային միասնության ու հետագա ձեռքբերումների միակ ճանապարհը կիրթ ու զարգացած սերունդն է, որ…

Read More
ԱԳ նախարարի տեղակալը և Ֆիլիպինների դեսպանը կարևորել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնումը

ԱԳ նախարարի տեղակալը և Ֆիլիպինների դեսպանը կարևորել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնումը

Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Բայլենին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Բայլենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` խորհրդանշական համարելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նոր դեսպանի նշանակումը, ինչը նոր ընթացք կհաղորդի հայ-ֆիլիպինյան բարեկամական հարաբերություններին: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր…

Read More
Ռուսաստանը չպետք է մեկուսանա և պատժի եվրոպական երկրների սովորական քաղաքացիներին. Լավրով

Ռուսաստանը չպետք է մեկուսանա և պատժի եվրոպական երկրների սովորական քաղաքացիներին. Լավրով

Ռուսաստանը չպետք է մեկուսանա և պատժի եվրոպական երկրների սովորական քաղաքացիներին՝ ի պատասխան ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումը սահմանափակելու ԵՄ որոշման: Նման համոզմունք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ՝ չպետք է գնանք նույն ճանապարհով, սակայն կարձագանքենք հակառուսական պատժամիջոցների կազմակերպիչների և կատարողների քայլերին»,- մանրամասնել է դիվանագետը: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են, որ Մոսկվան իրեն իրավունք…

Read More
Իրակլի Կոբախիձե. 12 կետերի կատարումն առաջնահերթություն է, մենք աչք կփակենք իրավական սկզբունքների վրա և կընդունենք գլխավոր դատախազին առանց նախապայմանների ընտրելու նոր օրենքը

Իրակլի Կոբախիձե. 12 կետերի կատարումն առաջնահերթություն է, մենք աչք կփակենք իրավական սկզբունքների վրա և կընդունենք գլխավոր դատախազին առանց նախապայմանների ընտրելու նոր օրենքը

Ելնելով այն հանգամանքից, որ Եվրամիության սահմանած 12 կետերի կատարումը մեզ համար առանձնահատուկ առաջնահերթություն է, որպես բացառություն, մենք աչք կփակենք իրավական սկզբունքների վրա և կընդունենք գլխավոր դատախազին առանց որևէ նախապայմանի ընտրելու նոր օրենքը,- հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, արմատական ​​ընդդիմության սաբոտաժի ֆոնին «Վրացական երազանքն» ակտիվորեն աշխատում է Եվրամիության…

Read More
Ջրհեղեղի հետևանքով Պակիստանի մեկ երրորդը ջրի տակ է հայտնվել

Ջրհեղեղի հետևանքով Պակիստանի մեկ երրորդը ջրի տակ է հայտնվել

Պակիստանի վարչապետը միջազգային հանրությունից լուրջ և անկեղծ աջակցություն է խնդրել՝ հաղթահարելու երկրում ջրհեղեղների պատճառով առաջացած ճգնաժամը: Նրա խոսքով՝ տուժել է 33 միլիոն մարդ, մոտ 1 մլն-ը տեղահանվել է, մահացածների թիվը գերազանցել է 1000-ը. Պակիստանն, ընդհանուր առմամբ, կրել է 10 միլիարդ դոլարի վնաս: Փորձագիտական գնահատականների համաձայն՝ ջրի տակ է հայտնվել երկրի ողջ տարածքի մեկ երրորդից ավելին։…

Read More
Սերբիան զորավարժություններ է սկսել Կոսովոյի մերձակայքում գտնվող անվտանգության գոտում

Սերբիան զորավարժություններ է սկսել Կոսովոյի մերձակայքում գտնվող անվտանգության գոտում

Սերբական բանակը զորավարժություններ է սկսել Կոսովոյի մերձակայքում գտնվող անվտանգության գոտում՝ Բելգրադի և Պրիշտինայի միջև մուտքի փաստաթղթերի վերաբերյալ նոր համաձայնության ուժի մեջ մտնելուն ընդառաջ՝ հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից։ Վարժանքներն իրականացվում են ստորաբաժանումների մարտունակության և արագ արձագանքման կարողության, ինչպես նաև Կոսովոյի և Մեթոխիայի վարչական գծի մոտակայքում կայունության ապահովման համար: Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր…

Read More
Բորժոմիի մունիցիպալիտետում կրկին անտառ է այրվում

Բորժոմիի մունիցիպալիտետում կրկին անտառ է այրվում

Բորժոմիի մունիցիպալիտետում կրկին հրդեհ է հայտնաբերվել։ Հրդեհը հայտնաբերվել է Լիկանի գյուղի մոտ, որը գտնվում է Բորժոմի քաղաքի արևմտյան ծայրամասում։   Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ավիացիան։ Հրդեհը պատել է փշատերեւ անտառը, որտեղ հիմնականում աճում են սոճիներ եւ եղեւնիներ։ Լուսանկարը՝ Հարավային դարպասից  

Read More
Ուկրաինան փորձում է խոչընդոտել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը. Ռոգով

Ուկրաինան փորձում է խոչընդոտել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը. Ռոգով

Ուկրաինական դեսանտը փորձել է վայրէջք կատարել Էներգոդարի տարածքում` նպատակ ունենալով խոչընդոտել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը, որն արդեն ուղևորվում է դեպի կայան: Այս մասին հայտարարել է Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ Նա տեղեկացրել է, որ ուկրաինական ստորաբաժանումն այժմ արգելափակված է: Ռոգովը համոզմունք է հայտնել, որ ուկրաինական կողմը ցանկանում է…

Read More
Մեծագույն ցանկությունս և մաղթանքս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ. Արցախի ԱԺ նախագահ

Մեծագույն ցանկությունս և մաղթանքս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել: «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում բոլորիդ: Դժվարագույն ժամանակներ հաղթահարող Արցախի կրթօջախներում այսօր նորից հնչում են առաջին զանգի ղողանջները՝ վկայելով արցախցու՝ Հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի…

Read More
Տոկաևը հայտարարել է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին

Տոկաևը հայտարարել է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է այս աշնանն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: «Ինձ համար պետության շահերը վեր են ամեն ինչից։ Դրա համար էլ ես պատրաստ եմ կրճատել իմ լիազորությունների ժամկետը և գնալ արտահերթ նախագահական ընտրությունների։ Արդար Ղազախստանի ստեղծման ճանապարհին համալիր բարեփոխումների հաջող իրականացման համար անհրաժեշտ է ժողովրդի վստահության նոր մանդատ»,- ասել է Տոկաևը՝…

Read More
Արցախի նախագահը Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան» կրթահամալիրում ներկա է եղել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը

Արցախի նախագահը Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան» կրթահամալիրում ներկա է եղել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ սեպտեմբերի 1-ին այցելել է մայրաքաղաքի «Անտոնիա Արսլան» հայ-իտալական կրթահամալիր ու ներկա եղել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ, աշխատասիրություն ու ամենայն բարիք: Միաժամանակ Արցախի նախագահը համոզմունք է հայտնել, որ աշակերտները կգործադրեն…

Read More
Թինաթին Բերձենիշվիլի. Շնորհավորում եմ ողջ Վրաստանին այսօրվա կապակցությամբ, Վրաստանն առաջին անգամ «Եվրոբասկետ»-ի հյուրընկալող երկիր է, և Առաջին ալիքը նաև այս մեծ իրադարձության բացառիկ գործընկերն է

Թինաթին Բերձենիշվիլի. Շնորհավորում եմ ողջ Վրաստանին այսօրվա կապակցությամբ, Վրաստանն առաջին անգամ «Եվրոբասկետ»-ի հյուրընկալող երկիր է, և Առաջին ալիքը նաև այս մեծ իրադարձության բացառիկ գործընկերն է

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Թբիլիսիում բասկետբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է եվրոպական երեք քաղաքների հետ միասին։ «Եվրոբասկետ 2022»-ը պաշտոնապես կմեկնարկի վաղը։ «Թբիլիսi Արենայում» կանցկացվեն A խմբի խաղերը, որտեղ մասնակցում են Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Մոնտենեգրոյի և Վրաստանի հավաքականները։ Հանդիպումները ուղիղ եթերում կառաջարկի Վրաստանի Առաջին ալիքը։ Ռիղեում տեղի է ունենում «Եվրոբասկետ 2022»-ի բացման արարողությունը։ Երկրպագուների համար…

Read More
Վաշինգտոնը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստանա. Բայդեն

Վաշինգտոնը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստանա. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը. Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ։ «Պաշտոնյաները, մասնավորապես, քննարկել են Իրանի ահաբեկչական գործունեությունը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս: Լապիդն ընդգծել է Սիրիային հարվածներ հասցնելու կարևորությունը, ինչպես և հրամայել…

Read More