Հնդկաստանն ագրեսորին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին
		13.09.2022 . Միջազգային

Հնդկաստանն ագրեսորին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին 13.09.2022 . Միջազգային

Հնդկաստանը տեղյակ է 2022 թ. սեպտեմբերի 12-13-ին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին հաղորդագրություններից, ներառյալ՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա հարձակումները: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շրի Արինդամ Բաղչին: «Նյու Դելին ագրեսոր կողմին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- նշել է պաշտոնյան։

Read More
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիշերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խոր մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքի հրթիռակոծման վերաբերյալ: Փրայսի խոսքով՝ պետքարտուղարն Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ձգտում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և…

Read More
Նիկոլ Փաշինյանը և Իգոր Խովաևը կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը

Նիկոլ Փաշինյանը և Իգոր Խովաևը կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող…

Read More
Հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են. Միշել

Հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են։ «Ամբողջական և կայուն զինադադար է անհրաժեշտ։ Խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա, և չկա այլընտրանք դիվանագիտությամբ դրանք ապահովելուն»,- գրել է Միշելը: Ավելի վաղ նա տեղեկացրել է, որ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ…

Read More
Ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը. Միրզոյանը՝ Խովաևին

Ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը. Միրզոյանը՝ Խովաևին

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Արարատ Միրզոյանն Իգոր Խովաևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին…

Read More
Նիկոլ Փաշինյանը Իրակլի Ղարիբաշվիլիին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանը Իրակլի Ղարիբաշվիլիին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար:

Read More
Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ դեսպաններին

Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ դեսպաններին

Ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը կոպիտ ձեւով խախտել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված հրադադարի ռեժիմը եւ հարվածներ հասցրել Հայաստանի մի շարք քաղաքների ու շրջանների։ Ադրբեջանը իր ագրեսիան հարեւան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրել է տարբեր զինատեսակներից, մասնավորապես հրետանիի եւ ԱԹՍ-ների միջոցով: Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետեւանքով Հայաստանում կան քաղաքացիական շինությունների վնասվածքներ եւ…

Read More
Հարկավոր է անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ռազմական սրացումը. ԵԱՀԿ-ում լեհական նախագահություն

Հարկավոր է անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ռազմական սրացումը. ԵԱՀԿ-ում լեհական նախագահություն

ԵԱՀԿ-ում լեհական նախագահությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն կարգավորմանը: «Հարկավոր է անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ռազմական սրացումը։ Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի։ ԵԱՀԿ-ում լեհական նախագահությունը պատրաստ է աջակցել կայուն լուծմանը»,- նշված է նախագահության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

Read More
Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար. Արցախի ՊՆ

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում՝ հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:   Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։   Տվյալ պահին իրավիճակն…

Read More
Վրաստանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման հարցում. Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման հարցում. Կոբախիձե

Վրաստանը պատրաստակամություն է հայտնում միջնորդելու հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման հարցում: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք անչափ շահագրգռված ենք դրանում, և եթե Վրաստանը կարողանա որևէ միջնորդական դեր ստանձնել, ապա մենք ամեն կերպ կաջակցենք դրան»,- նշել է Կոբախիձեն:

Read More
Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները
		13.09.2022 . Արցախ

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները 13.09.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։   «Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։   Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ…

Read More
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցել Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցել Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը կոչ է արել անհապաղ դադարեցել Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները: «Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունները և Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարվածները պետք է անհապաղ դադարեցվեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դիվանագիտությունը պետք է գերակայի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է դիվանագետը:

Read More
Շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ. Արցախի տեղեկատվական շտաբ
		13.09.2022 . Արցախ

Շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ. Արցախի տեղեկատվական շտաբ 13.09.2022 . Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ:   «Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝…

Read More
Հայաստանից ստացվող լուրերն առանձնահատուկ տագնապալի են. Ռենո Մուսելիե

Հայաստանից ստացվող լուրերն առանձնահատուկ տագնապալի են. Ռենո Մուսելիե

Ֆրանսիայի Պրովանս-Ալպերի շրջանային խորհրդի նախագահ Ռենո Մուսելիեն Թվիթերում գրել է, որ Հայաստանից ստացվող լուրերն առանձնահատուկ տագնապալի են։ «Եթե հաստատվի Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ապա միջազգային արձագանքը պետք է լինի անհապաղ և միասնական»,- հայտարարել է Մուսելիեն:

Read More
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը…

Read More
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:…

Read More
Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. Արցախի տեղեկատվական շտաբ

Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով`Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։

Read More