
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կետրին Կոլոնան աշխատանքային այցով Կիևում է։ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հանդիպմանը նա վստահեցրել է, որ Փարիզը կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և երբեք չի ճանաչի Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների արդյունքները: Ֆրանսիացի դիվանագետի խոսքով՝ Եվրամիությունը համապատասխան պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ: Նա նշել է, որ կշարունակեն Կիևին…