Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք. Նենսի Փելոսի

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք. Նենսի Փելոսի

Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք։ Այդ մասին այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հայտարարության ընթացքում: Նա վերահաստատեց որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկիր Միացյալ Նահանգների դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ «Մենք…

Read More
Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետև միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում: «Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան…

Read More
Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել…

Read More
Կոնգրեսի պատվիրակության այցը խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանի հանդեպ հանձնառության հզոր խորհրդանիշ է. Փելոսի

Կոնգրեսի պատվիրակության այցը խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանի հանդեպ հանձնառության հզոր խորհրդանիշ է. Փելոսի

Նենսի Փելոսին գլխավորում է Հայաստան մեկնած Կոնգրեսի պատվիրակությունը՝ ընդգծելու Միացյալ Նահանգների ամուր հավատարմությունը Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի անվտանգության, տնտեսական բարգավաճման և ժողովրդավարական կառավարման հարցում: Այդ մասին ասված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի էջում տարածված հայտարարության մեջ: Փելոսին ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Հայաստան է այցելում անկախությունից ի վեր՝ նշված է Ներկայացուցիչների պալատի ղեկավարի պաշտոնական…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցեց «Հայաստան-Վրաստան. անվտանգային մարտահրավերներ թե մարտահրավերներ անվտանգության համար» քննարկմանը

Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցեց «Հայաստան-Վրաստան. անվտանգային մարտահրավերներ թե մարտահրավերներ անվտանգության համար» քննարկմանը

Սեպտեմբերի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստան-Վրաստան. անվտանգային մարտահրավերներ թե մարտահրավերներ անվտանգության համար» («Armenia and Georgia: Security challenges or challenges for security?») խորագրով հանրային քննարկմանը։ Քննարմանը հրավիրված էին փորձագետներ Հայաստանից և Վրաստանից։ Իր ողջույնի խոսքում, շնորհակալություն հայտնելով քննարմանը մասնակցելու հրավերի համար, դեսպան Սմբատյանը մանրամասն ներկայացրեց…

Read More
Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա իրականացրած լայնածավալ ռազմական հարձակմամբ պայմանավորված՝ 2022 թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի Հանրապետության անունից նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին…

Read More
Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կժամանի Երևան

Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կժամանի Երևան

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են՝ այսօր երեկոյան Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը։   Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։   Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին…

Read More
Ադրբեջանում Իրանի դեսպանը կարևորել է տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը

Ադրբեջանում Իրանի դեսպանը կարևորել է տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին կարևորել է տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը: «Տարածաշրջանային և միջազգային հակամարտություններում տարաձայնությունները հարկավոր է լուծել՝ հիմնվելով խելամտության, նպատակահարմարության, արդարության և միջազգային իրավունքի վրա։ ‎Հյուսիսային հարևանների հարցում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումն արդեն 30 տարի է՝ հայտնի է. սահմանային, աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է դիվանագետը:

Read More
Դրամահավաք՝ Արցախի դպրոցները լաբորատոր սարքավորումներով ապահովելու համար

Դրամահավաք՝ Արցախի դպրոցները լաբորատոր սարքավորումներով ապահովելու համար

Արցախի բոլոր դպրոցները կենսաբանության և քիմիայի շարժական լաբորատորիաներ կունենան: Գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 42 հազար դոլար: Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը reАrmenia հարթակում դրամահավաք է սկսել: Ռուբէն Ճանպազեան (Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրեն) — Ավելի քան կեսն արդեն հանգանակած են, եթե գումարենք մեծ նվերի Ջուդին և Վիկտորն արել են, քանի որ իրենց հայրն էլ ԱՄՆ-ում…

Read More
ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով

ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սկսված բանակցությունները և կոչ է անում հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, թույլ չտալ մարդկային կորուստներ՝ հայտնել են կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունից։ ՀԱՊԿ-ում վստահություն են հայտնել, որ հնարավոր է գտնել փոխընդունելի լուծումներ՝ սահմանային խնդիրները կարգավորելու համար: «Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն…

Read More
Մոսկվայի հետ «վախից դրդված» խաղաղության համաձայնագրի կնքումը վատագույն սցենարը կլինի Կիևի համար. Զելենսկի

Մոսկվայի հետ «վախից դրդված» խաղաղության համաձայնագրի կնքումը վատագույն սցենարը կլինի Կիևի համար. Զելենսկի

Ռուսաստանի հետ «վախից դրդված» խաղաղության համաձայնագրի կնքումը վատագույն սցենարը կլինի Կիևի համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։   Նա նաև նշել է, որ Ուկրաինայի տարածքով ռուսական ամոնիակի արտահանման վերսկսումը հնարավոր է միայն եթե ուկրաինացի գերիներն ազատ արձակվեն։ Կրեմլն արձագանքել է Զելենսկու խոսքերին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. «Այդ առաջարկը տեղին…

Read More
Ղազախստանի խորհրդարանն օրենք է ընդունել նախագահի 7-ամյա ժամկետ սահմանելու և մայրաքաղաքը վերանվանելու մասին

Ղազախստանի խորհրդարանն օրենք է ընդունել նախագահի 7-ամյա ժամկետ սահմանելու և մայրաքաղաքը վերանվանելու մասին

Ղազախստանի խորհրդարանի երկու պալատները միաձայն ընդունել են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ենթադրում է նախագահի կառավարման յոթնամյա ժամկետի սահմանում: Ընդ որում՝ նույն անձը չի կարող նախագահի պաշտոնում ընտրվել մեկ անգամից ավելի: Սահմանադրական փոփոխություններով՝ երկրի մայրաքաղաքը Նուր Սուլթանից կվերանվանվի Աստանա: Մայր օրենքի փոփոխությունները ենթադրում են նաև Ղազախստանի Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ժամկետի ավելացում՝ վեցի փոխարեն…

Read More
Մեկնարկել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը ԱՄՆ

Մեկնարկել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը ԱՄՆ

Սեպտեմբերի 16-ին Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության  դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ։   Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը և հայոց եռամիասնության ամրապնդմանը վերաբերող հարցեր։   Նույն օրը նախարարը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի գլխավորությամբ։ Քննարկվել են հայրենիք-Սփյուռք կապերին, տարածաշրջանային վերջին…

Read More
ԱՄՆ նախագահի նախաձեռնած համաժողովին արդարադատության փոխնախարարը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան

ԱՄՆ նախագահի նախաձեռնած համաժողովին արդարադատության փոխնախարարը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» համաժողովի համակարգող խմբի առցանց ձևաչափով անցկացվող երրորդ հանդիպմանը: Համաժողովի ընթացքում փոխնախարար Թումանյանցն անդրադարձ է կատարել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած լայնամասշտաբ զինված հարձակմանը՝ հայկական կողմի…

Read More
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ. Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ. Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, դա սահմանի այլ հատվածում էր՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովի ավարտին կայացած ասուլիսի ընթացքում: «Ցավում ենք դրա համար և, իհարկե, զոհերի համար: Սակայն առաջին հերթին հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ այդ սրացումը տեղայնացնել»,- ասել է Վլադիմիր Պուտինը:   Նրա խոսքով՝…

Read More
Գարեգին Երկրորդը և Արցախի ԱԺ պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները
		16.09.2022 . Արցախ

Գարեգին Երկրորդը և Արցախի ԱԺ պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները 16.09.2022 . Արցախ

Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի Ազգային ժողովի պատվիրակության հետ:   Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։   Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և…

Read More
Եվրահանձնաժողովի ղեկավարը պահանջել է Ուկրաինային մատակարարել արևմտյան տանկեր

Եվրահանձնաժողովի ղեկավարը պահանջել է Ուկրաինային մատակարարել արևմտյան տանկեր

Ռուսաստանի հետ դիմակայությունում ուկրաինական ժողովրդավարության հաղթանակի համար Կիևին անհրաժեշտ են արևմտյան տանկեր, ուստի դաշնակից երկրները պետք է անհապաղ սկսեն ծանր զինտեխնիկայի մատակարարումները։ Այս պահանջը ներկայացրել է Եվրահանձնաժողովի  ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը BILD-ի հետ հարցազրույցում։ «Ես կողմ եմ, որ եվրոպական երկրները մատակարարեն այն, ինչ իրականում անհրաժեշտ է Ուկրաինային։ Ուկրաինացիներն ապացուցում են, որ կարող են պաշտպանվել,…

Read More
Այդ հույսն այլևս չկա. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Այդ հույսն այլևս չկա. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Երևանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա…

Read More
Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա հակազդեցության. Վահագն Խաչատուրյանը՝ Վիետնամի նորանշանակ դեսպանին

Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա հակազդեցության. Վահագն Խաչատուրյանը՝ Վիետնամի նորանշանակ դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Դանգ Մին Խոյը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողություններին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ անընդունելի և խստորեն դատապարտելի…

Read More
Հայաստանի տարածքի բնագծային խախտումներն անթույլատրելի են. Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հայտարարությունը
		16.09.2022 . Միջազգային

Հայաստանի տարածքի բնագծային խախտումներն անթույլատրելի են. Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հայտարարությունը 16.09.2022 . Միջազգային

Լիտվայի Հանրապետության Սեյմասի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները դատապարտում են 2022 թ. սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը: Լուրջ մտահոգություն է հայտնվում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում խոշոր տրամաչափի սպառազինության, հրետանու, ԱԹՍ-ի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ, որոնք ուղղված են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներին և հատուկ նշանակության…

Read More
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում հանդիպել է ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարի հետ

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում հանդիպել է ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարի հետ

ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն։ «Իրավիճակի տեսլականի և կատարվածի մասին օպերատիվ տեղեկատվություն ստացանք մեր սահմանապահներից, որոնք ծառայություն են իրականացնում նաև սահմանին և մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի առանձին հատվածների պահպանությանը»,- ասել է նա Հայաստանում…

Read More
Զենքի արտադրությունը ենթադրում է համաձայնություն սպանություններին. Հռոմի Պապ

Զենքի արտադրությունը ենթադրում է համաձայնություն սպանություններին. Հռոմի Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը բարոյապես ընդունելի է համարել Ուկրաինային զենք մատակարարելը՝ սեփական երկիրը պաշտպանելու դեպքում։ Նրա խոսքը հայտնում է Reuters-ը։ Հովվապետը հայտարարել է, որ զենք ուղարկելու բարոյականությունը սահմանվում է նման որոշում ընդունելու պատճառներով։ Անբարոյական մտադրությունները ներառում են, մասնավորապես, հակամարտությունների աճ հրահրելու կամ ավելորդ զենքից ազատվելու ցանկությունը։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պետություններին խորհուրդ է տվել ավելի շատ մտածել…

Read More
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է և անհնար. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է և անհնար. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ թվարկելով Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների համար ուղենիշային անսակարկելի ճշմարտությունները: «1. Արցախի ապագային առնչվող վճռորոշ հարցերը պետք է որոշվեն առաջնահերթորեն Արցախի հայության կողմից, որտեղ ողջ հայ ժողովրդի դերակատարությունը ևս կարևոր է՝ հաշվի առնելով Արցախի բացառիկ նշանակությունը հայ ազգի ու Մայր Հայաստանի համար. 2….

Read More
ԱՄՆ 600 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային
		16.09.2022 . Միջազգային

ԱՄՆ 600 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային 16.09.2022 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է նախագահ Բայդենի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Ուկրաինային: «Նախագահ Բայդենը հստակ ասել է, որ մենք կաջակցենք Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Մեր դաշնակիցների և գործընկերների հետ մատակարարում ենք սպառազինություն ու սարքավորումներ, որոնք Ուկրաինայի ուժերն արդյունավետ են օգտագործում, նրանք շարունակում են իրենց հաջող հակահարձակումը Ռուսաստանի ներխուժման դեմ: Նախագահի լիազորությունների համաձայն՝ ես թույլատրում…

Read More
Վերջին երկու օրում Եվրոպական դատարան ենք ներկայացրել իրար համալրող մի քանի դիմումներ. Եղիշե Կիրակոսյան

Վերջին երկու օրում Եվրոպական դատարան ենք ներկայացրել իրար համալրող մի քանի դիմումներ. Եղիշե Կիրակոսյան

Մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների դեպքերի, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների վնասման ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետ արդեն իսկ բոլոր պատկան, իրավասու մարմինների հետ ակտիվ աշխատում ենք: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: «Եվրոպական դատարան արդեն ներկայացրել ենք մի քանի իրար համալրող դիմումներ վերջին երկու օրվա ընթացքում, նաև միջանկյալ…

Read More
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը չի պահպանվում

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը չի պահպանվում

Ղրղզստանի ու Տաջիկստանի ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթացել, արդյունքում՝ կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ: Երկու երկրները պայմանավորվել են տեղական ժամանակով 10:00-ից հրադադար հայտարարել` հանդիպում անցկացնելու համար: Հաղորդվում է, սակայն, որ հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում: Նախնական տեղեկություններով` հակամարտության սրման հետևանքով…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը կշարունակի անձամբ ներգրավված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարը կշարունակի անձամբ ներգրավված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման գործընթացում

Երեկ` սեպտեմբերի 15-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցավակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը` օգնել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել…

Read More
Հանցագործն ունի անուն՝ Ադրբեջան. ՄԱԿ ԱԽ-ում քննարկել են Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան

Հանցագործն ունի անուն՝ Ադրբեջան. ՄԱԿ ԱԽ-ում քննարկել են Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա և նախագահող երկիր Ֆրանսիայի նախաձեռնությամբ անցկացրել է քննարկում՝ նվիրված մեր երկրի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Քննարկման ընթացքում ելույթներ են ունեցել ԱԽ մշտական և ժամանակավոր անդամ երկրների, նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան` Երևանին ու Բաքվին կոչ անելով քայլեր ձեռնարկել սահմանազատման…

Read More
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի է. Ռաիսին` Պուտինին

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի է. Ռաիսին` Պուտինին

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները դրական զարգացում ունեն, այդ թվում` բարձր տեխնոլոգիական ոլորտներում: Պուտինը նշել է, որ բազմաթիվ միջազգային հարցերում Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումները նման են: «Զարգանում են միջտարածաշրջանային…

Read More
Էնթոնի Բլինքենը հուսով է մոտ ժամանակներս նոր շփումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

Էնթոնի Բլինքենը հուսով է մոտ ժամանակներս նոր շփումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուսով է մոտ ժամանակներս նոր շփումներ ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Ինչպես հիշում եք, ԱՄՆ պետքարտուղարն օրերս զրույցներ է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ, և կարելի է ակնկալել, որ շուտով նորից նման…

Read More