
Իրադարձություններն ազդել են նաև քաղաքացիական բնակչության վրա. ՄԱԿ-ում Մեքսիկայի ներկայացուցիչը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Մեքսիկայի ներկայացուցիչ Խուան Մանուել Գոմես Ռոբլեդոյի ելույթը: «Ողջունում ենք պարոն Յենչայի զեկույցը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնք ներկա են այս նիստին: Մեքսիկան իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ: Ցավոք, երկու կողմից էլ տասնյակ զոհեր…