Թուրքիան պետք է գտնվի նոր աշխարհակարգի կենտրոնում. Էրդողան

Թուրքիան պետք է գտնվի նոր աշխարհակարգի կենտրոնում. Էրդողան

Թուրքիան պետք է գտնվի նոր աշխարհակարգի կենտրոնում, օգտագործի բոլոր հնարավորությունները: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ հակառակ համավարակի հետևանքներին՝ Թուրքիան չի փոխում զբոսաշրջության ոլորտի առաջնահերթությունները և նպատակ ունի առավելագույնի հասցնել եկամուտների և զբոսաշրջային հոսքի աճը: «2021 թ. արդյունքներով Թուրքիան զբոսաշրջիկների թվով աշխարհում չորրորդ տեղում էր, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտների ծավալով՝ ութերորդ։…

Read More
Դադեշ գյուղի երիտասարդ մարզիկը միջազգային մրցաշարի հաղթող

Դադեշ գյուղի երիտասարդ մարզիկը միջազգային մրցաշարի հաղթող

Նոյեմբերի 28֊ից 29֊ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Դինամո մարզադաշտում, տեղի ունեցավ K1 միջազգային վարկանշային մրցաշար, որին մասնակցում էին տարբեր երկրների երիտասրադ մարզիկներ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի բնակիչ Ռոբերտ Ափոյանը, որի մրցակիցը Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող Աբուլֆազի Ջալալին էր, դժվարին մենամարտի աչդյունքում հաղթանակ տարավ եւ կարողացավ նվաճել K1 միջազգայի վարկանշային գոտին։ Ռոբերտը հանդես եկավ 16֊17 տարեկանների խմբում,…

Read More
Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն արձանագրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտում

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն արձանագրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտում

«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքը, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ»,- նշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ ամենօրյա պաշտոնական տեղեկագրում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հաղորդագրության համաձայն՝ հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ միջադեպի քննություն է անցկացնում։

Read More
«Պետք է կարողանանք փոթորկոտ ծովում ճիշտ նավարկել». Լեւոն Շիրինյան

«Պետք է կարողանանք փոթորկոտ ծովում ճիշտ նավարկել». Լեւոն Շիրինյան

Օրերս Հայաստանում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, որի արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել առաջարկվող փաստաթուղթը։ Այս առթիվ զրուցել ենք Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիր նախագահ, մեր հայրենակից Լեւոն Շիրինյանի հետ։ -Ինչպե՞ս կբնութագրեք օրերս Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի գագթնաժողովը։ Լ. Շ.— Վարչապետի չստորագրելով ինքնին դրսեւորվեց գագաթնաժողովի արդյունքը։ Այդպիսով Հայաստանի կառավարությունը պաշտպանեց Հայաստանի հանրապետության պետական շահերը՝ անտեսելով առկա…

Read More
Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը. Ռիքերի ուղերձը

Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը. Ռիքերի ուղերձը

Ամեն անգամ, երբ վերադառնում եմ Բաքու, տեսնում եմ տնտեսության և հնարավորությունների աճ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։ Նրա խոսքով՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է Հարավային Կովկասի՝ խաղաղության հասնելու հնարավորություններին և ներուժին: «Գիտակցելով աշխարհագրության կարևորությունը՝ նա խնդրեց ինձ այցելել…

Read More
Էկվադորի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը

Էկվադորի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆերնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական փորձառությունը միանշանակ ծառայելու է Հայաստանի և Էկվադորի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի և Էկվադորի առևտրատնտեսական կապերին և նշել…

Read More
ՆԱՏՕ-ն կմեծացնի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով. Բլինքեն

ՆԱՏՕ-ն կմեծացնի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով. Բլինքեն

Հյուսիսատլանտյան դաշինքը կմեծացնի իր ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով՝ Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի նախարարական համաժողովի շրջանակում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Մենք կուժեղացնենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով։ Եվ այդ ջանքերի շրջանակներում մենք մշտապես աշխատում ենք միմյանց, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է դիվանագետը՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից…

Read More
Եվրախորհրդարանի անդամի բարձր հովանու ներքո բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը
		29.11.2022 . Արցախ

Եվրախորհրդարանի անդամի բարձր հովանու ներքո բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը 29.11.2022 . Արցախ

Նոյեմբերի 28-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Նատալի Լուազոյի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այդ մասին հայտնում են Բելգիայում Հայաստանի դեսպանությունից:     Ելույթներով հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը և ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։    …

Read More
Սիրիայում Թուրքիայի ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ. Լավրենտև

Սիրիայում Թուրքիայի ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ. Լավրենտև

Մոսկվայի խնդիրն է հասկացնել Անկարային, որ Սիրիայում ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ТАСС-ին տված հարցազրույցում: «Դա կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում զոհերի, գործողությունը կարող է բարկացնել Սիրիայի քրդերին, բռնության նոր ալիքի պատճառ դառնալ հենց Թուրքիայի տարածքում։ Չեմ կարծում՝ Թուրքիայի ղեկավարությանը դա պետք է 2023…

Read More
Ենս Ստոլտենբերգ. Պատերազմն ավելի կարևոր է դարձնում գործընկերությունը, մենք կհանդիպենք Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարների հետ՝ ամրապնդելու աջակցությունը

Ենս Ստոլտենբերգ. Պատերազմն ավելի կարևոր է դարձնում գործընկերությունը, մենք կհանդիպենք Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարների հետ՝ ամրապնդելու աջակցությունը

Եթե ​​մեր գործընկերներն ապահով լինեն, մենք ավելի ապահով կլինենք,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բուխարեստում ՆԱՏՕ-ի նախարարական նիստի շրջանակներում տեղի ունեցած միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ։ Ենս Ստոլտենբերգը խոսել է նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմի մասին և ասել, որ դաշինքը չպետք է թույլ տա Ռուսաստանին հաջողության հասնել այս պատերազմում։ «Եթե մենք թույլ տանք Պուտինին…

Read More
Թուրքիան օդային գործողության ընթացքում Սիրիայում առնվազն 19 բնակավայր է թիրախավորել
		29.11.2022 . Տարածաշրջան

Թուրքիան օդային գործողության ընթացքում Սիրիայում առնվազն 19 բնակավայր է թիրախավորել 29.11.2022 . Տարածաշրջան

Սիրիայում շարունակվում է Թուրքիայի օդային գործողությունը: Հալեպ նահանգի սահմանամերձ առնվազն 19 բնակավայր է թիրախավորվել: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ թուրքական ուժերն արձակել են 545 արկ, զոհվել է սիրիացի 3 զինծառայող: Al Jazeera-ն տեղեկացնում է, որ Թուրքիան «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական դաշինքից պահանջել է դուրս բերել իր կազմավորումները Թել Ռիֆաթից, Մանբիջից և Քոբանիից: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է,…

Read More
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային հարցեր

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, անդրադարձել երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցերի։ «Նախարարները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում Բաքվի, Անկարայի և թյուրքալեզու մյուս երկրների գործակցության հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական միությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Read More
Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով. Մարուքյան

Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով. Մարուքյան

Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինեն նույնը։ Այդ պատճառով մենք հույս ունենք, որ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի մասնակցությամբ»,- նշել է Պաշտոնյան:

Read More
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։   Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

Read More
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր

ԱՄՆ պետքարտուղարության` Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ Ռիքերը Բայրամովի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ հաստատուն աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ կողմերն աշխատում են ամուր խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ:

Read More