Եվրահանձնաժողովն առաջարկել է սառեցնել Հունգարիային ավելի քան 13 միլիարդ եվրոյի օգնությունը
		30.11.2022 . Միջազգային

Եվրահանձնաժողովն առաջարկել է սառեցնել Հունգարիային ավելի քան 13 միլիարդ եվրոյի օգնությունը 30.11.2022 . Միջազգային

Եվրամիության ղեկավարությունը որոշել է սառեցնել Հունգարիայի համար նախատեսված օգնությունը՝ երկրում առկա կոռուպցիայի և ԵՄ միջոցները ոչ նպատակային ծախսելու պատճառով։   Եվրահանձնաժողովն առաջարկել է Հունգարիայի համար նախատեսված 13 մլրդ եվրոյի օգնությունը տրամադրել այն ժամանակ, երբ պատշաճ կերպով բարեփոխումներ կիրականացվեն արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Եվրահանձնաժողովը կարծում է, որ Հունգարիայի կառավարության ձեռնարկած միջոցներն անբավարար են խնդիրները…

Read More
Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող քաղաքացիական արբանյակներն օրինական թիրախ են. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող քաղաքացիական արբանյակներն օրինական թիրախ են. ՌԴ ԱԳՆ

«Արևմտյան երկրների արտադրության քվազիքաղաքացիական արբանյակները, որոնք ուկրաինական զորքերն օգտագործում են ռազմական գործողություններում, կարող են օրինական թիրախ դառնալ ռուսական ուժերի համար»,- РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և չտարածման վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը։   Նրա խոսքով` արևմտյան երկրներն ակտիվորեն օգտագործում են քաղաքացիական տիեզերական ենթակառուցվածքի ներուժը, առաջին հերթին՝ ցածր ուղեծրային արբանյակները՝ Ուկրաինայի զինված…

Read More
Էդուարդ Աղաջանյանը Վարշավայում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները
		30.11.2022 . Միջազգային

Էդուարդ Աղաջանյանը Վարշավայում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները 30.11.2022 . Միջազգային

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանի, Մարիա Կարապետյանի ու Սարգիս Խանդանյանի հետ նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով եղել է Վարշավայում: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից: «Այցի շրջանակում Վարշավայում հանդիպումներ ենք ունեցել Լեհաստանի Հանրապետության Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելի ու Հայաստանում Լեհաստանի…

Read More
Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է ՌԴ սառեցված ակտիվներն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը

Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է ՌԴ սառեցված ակտիվներն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ստեղծել հիմնադրամ, որտեղ կկուտակվեն Եվրոպայում սառեցված Ռուսաստանի կենտրոնական բանկի 300 մլրդ եվրոյի և ռուսաստանցի գործարարների 19 մլրդ եվրոյի ակտիվները: Նա առաջարկել է այդ գումարը նվիրաբերել Ուկրաինայի վերականգնմանը: ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները Բուխարեստում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելու հնարավոր միջոցները և դրանց…

Read More
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. տարածված հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ի ժամը 14։40-ից ժամը 15։50-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:  Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:

Read More
Գերմանիայի հայ համայնքին են ներկայացվել հայկական գինեգործության ոլորտում իրականացվող ծրագրերը

Գերմանիայի հայ համայնքին են ներկայացվել հայկական գինեգործության ոլորտում իրականացվող ծրագրերը

Նոյեմբերի 24-26-ին՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի և Wines of Armenia GmbH-ի հետ համատեղ, կազմակերպել են «Գինու մշակույթը Հայաստանում. Նոյից մինչ այսօր» միջոցառումների շարքը Շտուտգարտում (նոյեմբերի 24), Քյոլնում (նոյեմբերի 25) և Բեռլինում (նոյեմբերի 26): Միջոցառումների նպատակն էր Գերմանիայի հայ համայնքին ներկայացնել հայկական գինեգործության հարուստ…

Read More
Ուկրաինան վերականգնելու համար անհրաժեշտ է ավելի քան 1 տրիլիոն դոլար. Զելենսկի

Ուկրաինան վերականգնելու համար անհրաժեշտ է ավելի քան 1 տրիլիոն դոլար. Զելենսկի

Ուկրաինայի վերականգնումը կպահանջի ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Միջազգային ցուցահանդեսների բյուրոյի գլխավոր ասամբլեայում՝ ներկայացնելով Օդեսայի թեկնածությունը Expo 2030-ը հյուրընկալելու համար, գրում է rbc.ru-ն։ «Արդեն հիմա մենք տասնյակ գործընկեր երկրների ենք ներգրավում Ուկրաինայի վերականգնմանը։ Միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 1 տրիլիոն դոլար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկու խոսքով՝ արևմտյան…

Read More
Ռուսաստանում յուրաքանչյուր երկրորդ առևտրի կենտրոնը կարող է սնանկանալ. Известия

Ռուսաստանում յուրաքանչյուր երկրորդ առևտրի կենտրոնը կարող է սնանկանալ. Известия

Անշարժ գույքի մանրածախ շուկայի մասնակիցները զգուշացրել են, որ Ռուսաստանում յուրաքանչյուր երկրորդ առևտրի կենտրոնը կարող է փակվել, գրում է Известия-ն։ Ռուսաստանի առևտրի կենտրոնների խորհուրդը հայտնել է, որ արդեն վաճառքի է հանվել մոտ 200 կենտրոն։ Նրանք բոլորը գտնվում են սնանկության և նախասնանկության պայմաններում՝ ասել է խորհրդի գործադիր տնօրենը։ Վտանգ կա, որ առաջիկայում ցուցակը կհամալրվի ևս 70-100 օբյեկտով։…

Read More
ԵՄ-ն չկարողացավ համաձայնեցնել ռուսական նավթի գնի շեմը Լեհաստանի և Բալթյան երկրների պատճառով. Bloomberg

ԵՄ-ն չկարողացավ համաձայնեցնել ռուսական նավթի գնի շեմը Լեհաստանի և Բալթյան երկրների պատճառով. Bloomberg

Եվրամիության անդամ երկրները չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի գնի շեմի հարցում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ դիվանագետներին հղումով։ Աղբյուրները նշում են, որ ԵՄ-ի ներսում բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լեհաստանը և Բալթյան երկրները շատ բարձր են համարել առաջարկվող գինը: Ի սկզբանե Եվրամիությունն առաջարկում էր սահմանափակել ռուսական նավթի գինը՝ մեկ բարելի դիմաց 65 դոլարով։…

Read More
Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքեն. Քարփենթեր

Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքեն. Քարփենթեր

Վաշինգտոնը շահագրգռված է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կնքեն՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա՝ հաշվի առնելով, որ Բաքուն հրաժարվում է խաղաղ բանակցություններից, եթե դրանց մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է գործընթացում և շահագրգռված է խաղաղության համաձայնագրով:…

Read More
Կախա Կալաձե. Եթե վերջին մեկուկես տարվա ընթացքում Վրաստանում քաղաքական գործընթացները այլ կերպ ընթանային, իշխանության վերադառնար կոնկրետ խումբ, Թբիլիսին կլիներ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի քաղաք

Կախա Կալաձե. Եթե վերջին մեկուկես տարվա ընթացքում Վրաստանում քաղաքական գործընթացները այլ կերպ ընթանային, իշխանության վերադառնար կոնկրետ խումբ, Թբիլիսին կլիներ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի քաղաք

Անցած մեկուկես տարվա ընթացքում, եթե Վրաստանում քաղաքական գործընթացներն այլ կերպ ընթանային, և իշխանության վերադառնար կոնկրետ խումբ, Թբիլիսին կլիներ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի քաղաք,- այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրա խոսքով՝ «Խաղաղության քաղաք» նոր կարգախոսը որևէ քաղաքական ուղերձ չի պարունակում։ «Այս տարի մեր ամանորյա կարգախոսը լինելու է խաղաղության քաղաքը։ Խաղաղությունը, որը շատ…

Read More
Արցախի ոստիկանը բարդ ու վտանգավոր, սակայն անհրաժեշտ ու պատվաբեր գործառույթ է իրականացնում. Կարեն Սարգսյանի ուղերձը

Արցախի ոստիկանը բարդ ու վտանգավոր, սակայն անհրաժեշտ ու պատվաբեր գործառույթ է իրականացնում. Կարեն Սարգսյանի ուղերձը

Նոյեմբերի 30-ը Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակցի մասնագիտական օրն է: Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է. «Արցախի Հանրապետության շուրջ 31-ամյա պետականության կայացման ու ամրապնդման, պետության ու հասարակության անվտանգության ապահովման գործում, ոստիկանության համակարգն ունեցել է և ունի իր մեծ դերակատարումը՝ իրականացնելով կարևորագույն առաքելություն: Հետևողական պայքար մղելով հանցավորության դեմ` Արցախի ոստիկանը պաշտպանում…

Read More
Թուրքիան պետք է գտնվի նոր աշխարհակարգի կենտրոնում. Էրդողան

Թուրքիան պետք է գտնվի նոր աշխարհակարգի կենտրոնում. Էրդողան

Թուրքիան պետք է գտնվի նոր աշխարհակարգի կենտրոնում, օգտագործի բոլոր հնարավորությունները: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ հակառակ համավարակի հետևանքներին՝ Թուրքիան չի փոխում զբոսաշրջության ոլորտի առաջնահերթությունները և նպատակ ունի առավելագույնի հասցնել եկամուտների և զբոսաշրջային հոսքի աճը: «2021 թ. արդյունքներով Թուրքիան զբոսաշրջիկների թվով աշխարհում չորրորդ տեղում էր, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտների ծավալով՝ ութերորդ։…

Read More
Դադեշ գյուղի երիտասարդ մարզիկը միջազգային մրցաշարի հաղթող

Դադեշ գյուղի երիտասարդ մարզիկը միջազգային մրցաշարի հաղթող

Նոյեմբերի 28֊ից 29֊ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Դինամո մարզադաշտում, տեղի ունեցավ K1 միջազգային վարկանշային մրցաշար, որին մասնակցում էին տարբեր երկրների երիտասրադ մարզիկներ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի բնակիչ Ռոբերտ Ափոյանը, որի մրցակիցը Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող Աբուլֆազի Ջալալին էր, դժվարին մենամարտի աչդյունքում հաղթանակ տարավ եւ կարողացավ նվաճել K1 միջազգայի վարկանշային գոտին։ Ռոբերտը հանդես եկավ 16֊17 տարեկանների խմբում,…

Read More
Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն արձանագրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտում

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն արձանագրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտում

«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքը, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ»,- նշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ ամենօրյա պաշտոնական տեղեկագրում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հաղորդագրության համաձայն՝ հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ միջադեպի քննություն է անցկացնում։

Read More
«Պետք է կարողանանք փոթորկոտ ծովում ճիշտ նավարկել». Լեւոն Շիրինյան

«Պետք է կարողանանք փոթորկոտ ծովում ճիշտ նավարկել». Լեւոն Շիրինյան

Օրերս Հայաստանում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, որի արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել առաջարկվող փաստաթուղթը։ Այս առթիվ զրուցել ենք Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիր նախագահ, մեր հայրենակից Լեւոն Շիրինյանի հետ։ -Ինչպե՞ս կբնութագրեք օրերս Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի գագթնաժողովը։ Լ. Շ.— Վարչապետի չստորագրելով ինքնին դրսեւորվեց գագաթնաժողովի արդյունքը։ Այդպիսով Հայաստանի կառավարությունը պաշտպանեց Հայաստանի հանրապետության պետական շահերը՝ անտեսելով առկա…

Read More
Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը. Ռիքերի ուղերձը

Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը. Ռիքերի ուղերձը

Ամեն անգամ, երբ վերադառնում եմ Բաքու, տեսնում եմ տնտեսության և հնարավորությունների աճ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։ Նրա խոսքով՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է Հարավային Կովկասի՝ խաղաղության հասնելու հնարավորություններին և ներուժին: «Գիտակցելով աշխարհագրության կարևորությունը՝ նա խնդրեց ինձ այցելել…

Read More
Էկվադորի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը

Էկվադորի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆերնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական փորձառությունը միանշանակ ծառայելու է Հայաստանի և Էկվադորի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի և Էկվադորի առևտրատնտեսական կապերին և նշել…

Read More
ՆԱՏՕ-ն կմեծացնի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով. Բլինքեն

ՆԱՏՕ-ն կմեծացնի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով. Բլինքեն

Հյուսիսատլանտյան դաշինքը կմեծացնի իր ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով՝ Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի նախարարական համաժողովի շրջանակում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Մենք կուժեղացնենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով։ Եվ այդ ջանքերի շրջանակներում մենք մշտապես աշխատում ենք միմյանց, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է դիվանագետը՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից…

Read More
Եվրախորհրդարանի անդամի բարձր հովանու ներքո բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը
		29.11.2022 . Արցախ

Եվրախորհրդարանի անդամի բարձր հովանու ներքո բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը 29.11.2022 . Արցախ

Նոյեմբերի 28-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Նատալի Լուազոյի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այդ մասին հայտնում են Բելգիայում Հայաստանի դեսպանությունից:     Ելույթներով հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը և ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։    …

Read More
Սիրիայում Թուրքիայի ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ. Լավրենտև

Սիրիայում Թուրքիայի ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ. Լավրենտև

Մոսկվայի խնդիրն է հասկացնել Անկարային, որ Սիրիայում ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ТАСС-ին տված հարցազրույցում: «Դա կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում զոհերի, գործողությունը կարող է բարկացնել Սիրիայի քրդերին, բռնության նոր ալիքի պատճառ դառնալ հենց Թուրքիայի տարածքում։ Չեմ կարծում՝ Թուրքիայի ղեկավարությանը դա պետք է 2023…

Read More
Ենս Ստոլտենբերգ. Պատերազմն ավելի կարևոր է դարձնում գործընկերությունը, մենք կհանդիպենք Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարների հետ՝ ամրապնդելու աջակցությունը

Ենս Ստոլտենբերգ. Պատերազմն ավելի կարևոր է դարձնում գործընկերությունը, մենք կհանդիպենք Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարների հետ՝ ամրապնդելու աջակցությունը

Եթե ​​մեր գործընկերներն ապահով լինեն, մենք ավելի ապահով կլինենք,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բուխարեստում ՆԱՏՕ-ի նախարարական նիստի շրջանակներում տեղի ունեցած միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ։ Ենս Ստոլտենբերգը խոսել է նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմի մասին և ասել, որ դաշինքը չպետք է թույլ տա Ռուսաստանին հաջողության հասնել այս պատերազմում։ «Եթե մենք թույլ տանք Պուտինին…

Read More
Թուրքիան օդային գործողության ընթացքում Սիրիայում առնվազն 19 բնակավայր է թիրախավորել
		29.11.2022 . Տարածաշրջան

Թուրքիան օդային գործողության ընթացքում Սիրիայում առնվազն 19 բնակավայր է թիրախավորել 29.11.2022 . Տարածաշրջան

Սիրիայում շարունակվում է Թուրքիայի օդային գործողությունը: Հալեպ նահանգի սահմանամերձ առնվազն 19 բնակավայր է թիրախավորվել: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ թուրքական ուժերն արձակել են 545 արկ, զոհվել է սիրիացի 3 զինծառայող: Al Jazeera-ն տեղեկացնում է, որ Թուրքիան «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական դաշինքից պահանջել է դուրս բերել իր կազմավորումները Թել Ռիֆաթից, Մանբիջից և Քոբանիից: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է,…

Read More
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային հարցեր

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, անդրադարձել երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցերի։ «Նախարարները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում Բաքվի, Անկարայի և թյուրքալեզու մյուս երկրների գործակցության հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական միությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Read More
Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով. Մարուքյան

Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով. Մարուքյան

Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինեն նույնը։ Այդ պատճառով մենք հույս ունենք, որ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի մասնակցությամբ»,- նշել է Պաշտոնյան:

Read More
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։   Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

Read More
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր

ԱՄՆ պետքարտուղարության` Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ Ռիքերը Բայրամովի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ հաստատուն աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ կողմերն աշխատում են ամուր խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ:

Read More
Գումբուրդոյի պարի համույթի հերթական ձեռքբերումը

Գումբուրդոյի պարի համույթի հերթական ձեռքբերումը

Օրերս Թբիլիսիի Արտ հոլ֊ում տեղի ունեցավ պարի փառատոն, որին մասնակցեցին Վրաստանի տարբեր բնակավայրերի համույթներ։ Ախալքալաքի քաղաքապետարանից փառատոնին մասնակցության հրավեր էր ստացել Գումբուրդոյի պարի համույթը եւ փառատոնի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է Ախալքալաքի քաղաքապետարանը։ Այսօր՝ նոյեմբերի 28֊ին Գումբուրդո գյուղի պարուսույց Ռադիկ Եզոյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն եւ համույթի սաները պարային համարներով…

Read More
Էդուարդ Այվազյանը՝ ՀԱՊԿ-ի փաստաթղթի ՀՀ վարչապետի չստորագրման մասին

Էդուարդ Այվազյանը՝ ՀԱՊԿ-ի փաստաթղթի ՀՀ վարչապետի չստորագրման մասին

ՀՀ-ն հրաժարվելով ստորագրել ՀԱՊԿ-ի փաստաթուղթը, ապտակ տվեց ՌԴ նախագահին եւ խառնեց Ալիեւի խաղաքարտերը։ Սամցխե֊Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնկ տնօրեն Էդուարդ Այվազյան։ Մանրամասները տեսանյութում ?

Read More
Իսրայելը մտահոգված է միջուկային ոլորտում Ռուսաստանի և Իրանի միջև աճող համագործակցությունից. Haaretz

Իսրայելը մտահոգված է միջուկային ոլորտում Ռուսաստանի և Իրանի միջև աճող համագործակցությունից. Haaretz

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգված են միջուկային ոլորտում Ռուսաստանի և Իրանի միջև աճող համագործակցությունից։ Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz թերթը։ Պարբերականը հիշեցրել է, որ նոյեմբերի 21-ին Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Ահարոն Խալիվան հնարավոր էր համարել, որ Իրանը կվերսկսի մինչև 90 տոկոս ուրանի հարստացման ծրագիրը՝ միջուկային զենք ստեղծելու համար։ Հայտարարության հենց հաջորդ օրը հայտնի դարձավ,…

Read More