ՀՀ ՄԻՊ-ը և ՀԲ-ի ներկայացուցիչները քննարկել են Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ հզորացմանն աջակցելու տարբերակներ

ՀՀ ՄԻՊ-ը և ՀԲ-ի ներկայացուցիչները քննարկել են Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ հզորացմանն աջակցելու տարբերակներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Համաշխարհային Բանկի՝ Հայաստանում պետական հատվածի արդիականացման երրորդ և չորրորդ ծրագրերն (PSMP 3 և PSMP 4) իրականացնող թիմի ներկայացուցիչներին:   Պաշտպանը գոհունակություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել հաստատության գործառույթները և նշել, որ հաստատությունը հասարակության կողմից ունի վստահության բարձր մակարդակ։   Գրիգորյանը խոսել է կանանց սոցիալական, քաղաքական,…

Read More
Գերմանիան հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը. Շոլց

Գերմանիան հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը. Շոլց

Գերմանիան հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, Թայվանի հարցում ստատուս քվոյի փոփոխություն հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Չինաստան այցին ընդառաջ: «Հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն, հարկավոր է ազատ և արդար համաշխարհային առևտուր ապահովել»,- ընդգծել է Շոլցը: Նրա խոսքով՝ Չինաստանը վերջին 10 տարվա ընթացքում շատ…

Read More
Հայաստանն ստանձնել է ԱՊՀ պետությունների զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի նախագահությունը

Հայաստանն ստանձնել է ԱՊՀ պետությունների զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի նախագահությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը։ Նիստը նվիրված է եղել խորհրդի կազմավորման 30-ամյակին, որին մասնակցել են ներկայացուցիչներ ԱՊՀ տարբեր երկրներից։ Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդի գործունեության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող…

Read More
Պարույր Հովհաննիսյանը Եվրախորհրդարանի պատվիրակության հետ քննակել է ՀՀ-ԵՄ գործընկերության մի շարք հարցեր

Պարույր Հովհաննիսյանը Եվրախորհրդարանի պատվիրակության հետ քննակել է ՀՀ-ԵՄ գործընկերության մի շարք հարցեր

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի անդամներ, ԵԽ նախկին փոխնախագահ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոյին և Լարս Պատրիկ Բերգին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում և Հայաստանի սահմաններին ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ համատեքստում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը։ Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ադրբեջանական…

Read More
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների 3-րդ նիստը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների 3-րդ նիստը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների 3-րդ նիստը: «Ուրախ եմ Բրյուսելում ողջունել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովներին՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ՝ իրենց 3-րդ նիստի շրջանակում։ Եվրամիությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել տեղում անվտանգության բարձրացման և սահմանների սահմանազատման գործում առաջընթացի հասնելու նպատակով»,- Twitter-ի իր…

Read More
ՀՀ ինքնիշխանության ամրապնդում, ԼՂ հիմնախնդրի կարգավորում. ԱԳՆ 2023 թվականի ծրագրերը
		03.11.2022 . Արցախ

ՀՀ ինքնիշխանության ամրապնդում, ԼՂ հիմնախնդրի կարգավորում. ԱԳՆ 2023 թվականի ծրագրերը 03.11.2022 . Արցախ

2023 թվականի բյուջեի նախագծով ԱԳ նախարարությանը կհատկացվի 16 միլիարդ 510 միլիոն դրամ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց, որ նախատեսվում է 5 ծրագրում ներառված 15 միջոցառում: Ծրագրերից մեկը կոչվում է ՀՀ արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում և իրականացում: «Այստեղ ակնկալվող վերջնական արդյունքն է՝ ՀՀ ինքնիշխանության ամրապնդում, պաշտպանում, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդում,…

Read More
Պատերազմը կավարտվի, երբ Ուկրաինան վերադարձնի կորցրած տարածքները. Զելենսկի

Պատերազմը կավարտվի, երբ Ուկրաինան վերադարձնի կորցրած տարածքները. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը կավարտվի, երբ իր երկիրը վերադարձնի իր օկուպացված տարածքները, այդ թվում՝ Դոնբասը և Ղրիմը։ «Կրեմլի հետ բանակցելու իմաստ չկա, քանի որ առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու փոխարեն Ռուսաստանի կառավարությունը պարզապես ստում է։ Մեզ ասում են, որ ուզում են դադարեցնել պատերազմը, բայց տասնյակ հրթիռներ են արձակում Ուկրաինայի ուղղությամբ»,- մտահոգություն…

Read More
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապաօլիգարխացման մասին» օրինագիծը |

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապաօլիգարխացման մասին» օրինագիծը |

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քվեարկվեց «Ապաօլիգարխացման մասին» օրինագծի համար։ Օրինագծին կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ՝ ինը։ Օրենքի նախագիծը կարգավորում է հետևյալ հարցերը. «օլիգարխ» հասկացության սահմանումը. անձին օլիգարխ ճանաչելու և համապատասխան գրանցամատյան մուտքագրելու, օլիգարխների ռեեստրից հանելու և նշված ռեեստրի պատրաստման հարցերը, անձին օլիգարխ ճանաչելու իրավական հետևանքները, օլիգարխի և նրա ներկայացուցչի հետ շփման վերաբերյալ առանձին անձանց կողմից…

Read More
Քննարկվել են Ադրբեջանի ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները և կանանց վրա դրանց ազդեցությունը

Քննարկվել են Ադրբեջանի ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները և կանանց վրա դրանց ազդեցությունը

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը համատեղ կազմակերպել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը։ Հանդիպման սկզբում մասնակիցներին է փոխանցվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը: Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե…

Read More
Կոռումպացված և ռասիստական Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա՝ ձգտելով էթնիկ զտումների և ցեղասպանության. Բուայե
		03.11.2022 . Արցախ

Կոռումպացված և ռասիստական Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա՝ ձգտելով էթնիկ զտումների և ցեղասպանության. Բուայե 03.11.2022 . Արցախ

Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործընկերությունն Ադրբեջանի հետ խայտառակություն է. էներգետիկ ճգնաժամը չի կարող արդարացում լինել, հատկապես երբ բախվում ենք իրական պատերազմական հանցագործությունների: Այս մասին Public Senat հեռուստաալիքի եթերում հայտարարել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն: «Ֆրանսիան կարող էր ավելին անել Հայաստանի համար, հատկապես երբ մենք նախագահում էինք Եվրամիությունում։ Դիտորդներ ուղարկելը նվազագույնն է, ինչ մենք կարող էինք…

Read More
Ռուսաստանի հետ գազային հանգույցի ստեղծման ամենահավանական վայրը Թրակիան է. Էրդողան

Ռուսաստանի հետ գազային հանգույցի ստեղծման ամենահավանական վայրը Թրակիան է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը A Haber-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ պետական BOTAŞ ընկերությունն այս տարվա նոյեմբերին կավարտի Սև ծովի գազատար համակարգին միացող խողովակաշարի շինարարությունը: Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել էր, որ թուրքական կողմը սկսել է աշխատանքների իր մասը՝ Ռուսաստանի հետ գազային հանգույցի վերաբերյալ պայմանավորվածության համաձայն: Էրդողանը հայտնել է,…

Read More
Ծովային միջանցքի գործունեությունը լիովին կարգավորվել է, երբ Ռուսաստանը վերադարձել է գործարքին. Աքար

Ծովային միջանցքի գործունեությունը լիովին կարգավորվել է, երբ Ռուսաստանը վերադարձել է գործարքին. Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծովային միջանցքի գործունեությունը լիովին կարգավորվել է, երբ Ռուսաստանը վերադարձել է գործարքին։ Աքարի խոսքով՝ Անկարան ջանքեր է գործադրում նաև հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։ Գործարքը վերականգնելու համար Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին: Նա բարձր է…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ բոլոր վրացի դիվանագետներին մասնագիտական ​​տոնի առթիվ, հպարտ եմ, որ վրացական դիվանագիտությունը այսօր էլ պատվով է կատարում նախնյաց մեծ առաքելությունը

Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ բոլոր վրացի դիվանագետներին մասնագիտական ​​տոնի առթիվ, հպարտ եմ, որ վրացական դիվանագիտությունը այսօր էլ պատվով է կատարում նախնյաց մեծ առաքելությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է վրացի դիվանագետներին մասնագիտական ​​տոնի՝ վրացական դիվանագիտության օրվա առթիվ։ Կառավարության ղեկավարը նշում է, որ վրացական դիվանագիտությունը այսօր էլ պատվով է կատարում նախնյաց մեծ առաքելությունը՝ ամենադժվար մարտահրավերներին դիմակայելով, հավուր պատշաճի կրում է Վրաստանի շահերն ամբողջ աշխարհում և էական ներդրում ունի մեր երկրի կայունության և զարգացման գործում։ «Շնորհավորում եմ բոլոր վրացի դիվանագետներին…

Read More
Դանիայի վարչապետը թագուհուն պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել

Դանիայի վարչապետը թագուհուն պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել

Նոյեմբերի 1-ին Դանիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել Մարգարետ Երկրորդ թագուհուն: Սոցիալ-դեմոկրատ Ֆրեդերիկսենը, որը ոչ մեծ առավելությամբ համընդհանուր ընտրություններում հաղթանակ Է տարել երեկ, հայտարարել Է, որ այսօր պաշտոնաթողության դիմում Է ներկայացրել թագուհուն և փորձելու է իրագործել դաշինք ստեղծելու գաղափարը: Ավելի վաղ Ֆրեդերիկսենը հայտարարել Էր «լայն դաշինքի…

Read More
Պեսկովը Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հավանական հարձակման մասին լուրերը համարել է շահարկում

Պեսկովը Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հավանական հարձակման մասին լուրերը համարել է շահարկում

Կրեմլը տեղեկություն չունի Սաուդյան Արաբիայի և այլ երկրների վրա Իրանի հնարավոր հարձակման մասին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Անկեղծ ասած, մենք ընդհանրապես նման տեղեկատվություն չունենք և չգիտենք, թե որտեղից են այդ շահարկումները»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հաղորդագրությունը: The Wall Street Journal-ը երեքշաբթի տեղեկացրել էր, որ Սաուդյան Արաբիան հետախուզական տեղեկատվություն է փոխանցել…

Read More
2022 թ. փետրվարից Եվրոպայում ՆԱՏՕ-ի խմբավորման թիվն ավելացել է 2,5 անգամ. Շոյգու

2022 թ. փետրվարից Եվրոպայում ՆԱՏՕ-ի խմբավորման թիվն ավելացել է 2,5 անգամ. Շոյգու

«Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Մերձբալթյան երկրներում տեղակայված են ՆԱՏՕ-ի ոչ տարածաշրջանային երկրների զինված ուժեր։ Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում ստեղծվում են գումարտակային մարտավարական խմբեր։ 2022 թվականի փետրվարից խմբավորման թիվն ավելացել է 2,5 անգամ և կազմում է ավելի քան 30000 մարդ, իսկ կարճաժամկետ հեռանկարում այն կարող է էլ ավելի մեծանալ»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության…

Read More
Տիրամոր արձանի ուխտի ճանապարհը հասավ Ջավախք

Տիրամոր արձանի ուխտի ճանապարհը հասավ Ջավախք

Հոկտեմբերի 31-ին՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղ հասավ Տիրամոր արձանը:  Մեկ շաբաթ շարունակ արձանը ուխտագնացության ճանապարհով անցավ Ջավախքի մի կաթոլիկ գյուղից մյուսը՝ շրջանցելով Հեշտիա, Ուջմանա, Ժդանով, Թորիա գյուղերը Տիրամոր արձանը հասավ Կարտիկամ գյուղ, այնուհետև  Բավրա, Խուլգումո և Տուրցխ  գյուղերը: «Սա իրականության մեջ բոլոր մեր քրիստոնյա ազգերի համար մեծ պատիվ է։ Ահավասիկ ամեն տարի տոնում ենք  տիրամոր…

Read More
Միշտ բաց ենք Ուկրաինիայի շուրջ ցանկացած բանակցության համար. Զախարովա

Միշտ բաց ենք Ուկրաինիայի շուրջ ցանկացած բանակցության համար. Զախարովա

Ռուսաստանը ցանկացած շփման պատրաստ Է Ուկրաինիայի շուրջ բանակցային գործընթացում, ընդ որում՝ հիմնվելու է ազգային շահերի վրա: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրատվամիջոցների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:   «Միշտ բաց ենք ցանկացած բանակցության, ցանկացած շփման համար, երբեք չենք փակում դուռը: Դուք հիանալի գիտեք, որ մեր փորձագետները նույնիսկ ամենադժվարին իրադրություններում միշտ հավանություն…

Read More
Մտավախություն ունեմ, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին. Ալեն Սիմոնյան

Մտավախություն ունեմ, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին. Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արած հայտարարություններին: «Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի արտահայտություններին, ես ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որովհետև որևիցե լրջություն ես իր արտահայտությունների մեջ չտեսա, և մտավախություն ունեմ, որ նույնիսկ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին: Կարծում եմ,…

Read More
Exit poll-ը կանխատեսել է Նեթանյահուի հաղթանակը ընտրություններին

Exit poll-ը կանխատեսել է Նեթանյահուի հաղթանակը ընտրություններին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք Իսրայելում հինգերորդն են 2019 թվականի գարնանից ի վեր, անցկացվել են երեքշաբթի՝ 71,3 տոկոս մասնակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Exit poll-ը կանխատեսում է «Լիկուդ» կուսակցության ղեկավար և ընդդիմության ներկա առաջնորդ Բենիամին Նեթանյահուի հաղթանակը, որը 2009-ից մինչև 2021 թվականի հունիսը մշտապես զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, բայց կորցրեց այն, քանի որ չկարողացավ ստեղծել կայուն կառավարական…

Read More
Մենք սկզբից էլ ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Ալեն Սիմոնյան

Մենք սկզբից էլ ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Ալեն Սիմոնյան

Ես ողջունում եմ Արցախի ԱԺ հայտարարությունը և շատ դրական եմ գնահատում այն հանրահավաքը, որը տեղի ունեցավ Արցախում, միևնույն ժամանակ, դա չի խանգարում և հետադարձ որևիցե ձևով ստվեր չի գցում այն փաստի վրա, որ մենք մշտապես մասնակից ենք դարձնում Արցախի իշխանություններին. այս անգամ արդեն ավելի ենք խորացել և պառլամենտական իշխանության ներկայացուցիչների հետ մշտապես շփումների մեջ ենք: Այդ…

Read More
Կախա Կալաձե. «Գոցիրիձե» մետրոկայարանի վերականգնման աշխատանքները փաստացի ավարտվել են
		02.11.2022 . Վրաստան

Կախա Կալաձե. «Գոցիրիձե» մետրոկայարանի վերականգնման աշխատանքները փաստացի ավարտվել են 02.11.2022 . Վրաստան

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ «Գոցիրիձե» կայարանի վերականգնման աշխատանքները փաստացի ավարտված են։ Ինչպես նշեց Կալաձեն, ընկերության անպատասխանատվությունը վերականգնման գործընթացի ձգձգման հետ կապված կտրականապես անընդունելի է։ «Գոցիրիձե» մետրոկայարանի վերականգնողական աշխատանքները փաստացի ավարտվել են։ Ընթացքի մեջ են հաշմանդամների համար նախատեսված վերելակի տեղադրման և գործարկման աշխատանքները։ Նշված աշխատանքները կատարել է մրցույթում հաղթող ճանաչված «Մամիսոն» ՍՊԸ-ն, աշխատանքների ավարտին հատկացվել…

Read More
Լեհաստանը սկսել է պատնեշներ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանը սկսել է պատնեշներ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանը սկսել է փշալարերով պատնեշի կառուցումը Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին՝ լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ «Քանի որ Կալինինգրադի օդանավակայանը բացվել է Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից թռիչքների համար, ես որոշեցի միջոցներ ձեռնարկել սահմանի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Այսօր սակրավորները կսկսեն ժամանակավոր պատնեշ կառուցել Լեհաստանի և Կալինինգրադի մարզի միջև սահմանին»,- ասել է…

Read More
ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնելու առաջարկը չընդունվեց, բայց, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային. Փաշինյան

ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնելու առաջարկը չընդունվեց, բայց, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային. Փաշինյան

Վարչապետի ելույթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց, որ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը հայկական կողմն առաջարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնել: «Այդ առաջարկը չընդունվեց, բայց, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության…

Read More
Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամները վաղը Բրյուսելում կմասնակցեն հանձնաժողովների 3-րդ նիստին

Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամները վաղը Բրյուսելում կմասնակցեն հանձնաժողովների 3-րդ նիստին

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Read More
Ուղիղ երկխոսությունը՝ խաղաղության հասնելու բանալի. Փրայս

Ուղիղ երկխոսությունը՝ խաղաղության հասնելու բանալի. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը: Նա նշել է՝ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղությանը։   Ըստ նրա՝ Երևանը և Բաքուն նույնպես հայտարարել են խաղաղության հասնելու իրենց մտադրության մասին։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ակնկալվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շփումը Հայաստանի և Ադրբեջանի…

Read More
Հայ չեմպիոնների նոր սերունդ է մեծանում
		02.11.2022 Sona Tonakanian Սպորտ

Հայ չեմպիոնների նոր սերունդ է մեծանում 02.11.2022 Sona Tonakanian Սպորտ

Օրերս յոթ տարեկան պատանի մարմնամարզիկ Սարգիս Ֆարադյանը և նրա թիմակից Գագիկ Մանուկյանը հաղթանակ տոնեցին Երևանի Հրանտ Շահինյան մարզադահլիճում անցկացված սպորտային մարմնամարզության ներդպրոցական առաջնությունում։ Երրորդ պատանիների կարգում բազմամարտում Ֆահրադյանը գրավել է առաջին տեղը, իսկ նրա թիմակից Մանուկյանը  առաջին պատանիների կարգում զբաղեցրել է երրորդ տեղը։ Երկու տղաներն  նաև մարզվում են Երեւանի  «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան  մարզադպրոցում Համաշխարհային…

Read More
Ուկրաինան Իսրայելից ռազմական աջակցություն է ակնկալում. Զելենսկի

Ուկրաինան Իսրայելից ռազմական աջակցություն է ակնկալում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հիասթափությունն է հայտնել Ռուսաստանի հետ պատերազմի հարցում Իսրայելի դրսևորած չեզոքության կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դիրքորոշման հնարավոր փոփոխությունը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, քանի որ իսրայելական կողմը վերջապես համաձայնել է Կիևին մատակարարել կապի առաջնակարգ համակարգեր: Իսրայելական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրանայի նախագահը հայտարարել է, որ անգամ փորձել է ստանալ Վաշինգտոնի աջակցությունը՝…

Read More
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։   Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ ԵԽ պատգամավորների այցը Հայաստան տեղի է ունենում…

Read More
Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական ԶՈՒ ներուժը. Շոյգու

Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական ԶՈՒ ներուժը. Շոյգու

Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական զինված ուժերի ներուժը՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա հավաստմամբ՝ սպառիչ միջոցներ են ձեռնարկվում Ուկրաինայի քաղաքացիների մահը կանխելու համար։ «Ուկրաինայի զինված ուժերը չեն դադարում հրետակոծել Զապորոժիեի ատոմակայանը, տարհանման կետերը և հումանիտար օգնության բաշխման վայրերը»,- ասել է պաշտպանության նախարարը։ Շոյգուն հայտնել է նաև, որ հակառակորդի օդային…

Read More