Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք–ընթրիքին հավաքվել է 760 100 կանադական դոլար

Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք–ընթրիքին հավաքվել է 760 100 կանադական դոլար

Հոկտեմբերի 30-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայացել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքը՝ նվիրված Հիմնադրամի 30-ամյակին, որի ժամանակ հավաքվել է 760 100 կանադական դոլար (547,272 ԱՄՆ դոլար):     Գումարը կուղղվի Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում բժշկական կենտրոնների, ինչպես նաև Արցախի Իվանյան համայնքում խաղահրապարակի կառուցմանը, որտեղ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է 34 տուն:    …

Read More
Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով.  ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին

Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին

Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ հանդիպման ժամանակ: Հյուրերը Հայաստանում են՝ ծանոթանալու այն իրականությանը, որին առերեսվում է մեր երկիրը, ինչպես նաև՝ այս դժվարին ժամանակներում իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է…

Read More
Ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածները պատասխան էին Սև ծովի նավատորմի վրա Կիևի հարձակումներին. Պուտին

Ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածները պատասխան էին Սև ծովի նավատորմի վրա Կիևի հարձակումներին. Պուտին

Երեկ ուկրաինական ենթակառուցվածքներին ռուսական հարվածները մասամբ պատասխան էին Սև ծովի նավատորմի վրա ԱԹՍ-ներով իրականացված հարձակումներին՝ հայտարարել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդարադարձել է նաև հացահատիկի գործարքից դուրս գալու Ռուսաստանի որոշմանը: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ռուսական ռազմանավերի վրա հարձակումը մասամբ իրականացվել է հացահատիկի փոխադրման միջանցքից։ «Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին…

Read More
Ես տեսել եմ՝ ինչպես էր Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում ուժային տարբերակին. Զաս
		01.11.2022 . Արցախ

Ես տեսել եմ՝ ինչպես էր Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում ուժային տարբերակին. Զաս 01.11.2022 . Արցախ

Ադրբեջանը չկարողացավ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այդ պաշտոնը ստանձնելուց առաջ Զասը, որպես Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, հաճախ է այցելել Ադրբեջան: «Բազմիցս խոսել եմ նրանց հետ, տեսել եմ, որ երկիրն ակտիվորեն պատրաստվում էր ուժային տարբերակին։ Ես նրանց ասել եմ,…

Read More
Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտությունները

Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտությունները

Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Դրանք արդեն հինգերորդն են 2019 թվականի ապրիլի 9-ից ի վեր: Ընտրությունների արդյունքով կորոշվի 25-րդ գումարման Կնեսետի կազմը, ինչից հետո կսկսվի կոալիցիայի ձևավորման ընթացակարգը: Դրա հաջողության դեպքում կձևավորվի նոր կառավարություն, և կնշանակվի վարչապետ: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6,7 միլիոն մարդ: Երկրի ամբողջ տարածքում գործում է 12 000 ընտրատեղամաս։ Քվեարկել կարելի…

Read More
Ստեփանակերտում շահագործման է հանձնվել նոր բազմաբնակարան շենք տեղահանվածների համար

Ստեփանակերտում շահագործման է հանձնվել նոր բազմաբնակարան շենք տեղահանվածների համար

Ստեփանակերտի Առաքելյան 1 հասցեում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ նախկին 6-րդ դպրոցի տարածքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել հերթական բազմաբնակարան շենքը։   Ըստ նախագծի՝ վերակառուցված շենքը բաղկացած է 2 մասնաշենքից` 30 բնակարանով, որոնցից 22-ը՝ 2 սենյականոց, իսկ 8-ը` 3 սենյականոց։ Մասնաշենքերն ունեն 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ։   Բազմաբնակարան շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները կատարել է…

Read More
Ուժի մեջ է մտել կլինիկաների ֆինանսավորման նոր կանոնը, ըստ որի նույն ծառայությունը բոլոր կլինիկաներում կունենա նույն սակագինը

Ուժի մեջ է մտել կլինիկաների ֆինանսավորման նոր կանոնը, ըստ որի նույն ծառայությունը բոլոր կլինիկաներում կունենա նույն սակագինը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում բժշկական ծառայությունների ֆինանսավորման բարեփոխումը։ Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված կլինիկաներին փոխհատուցումը կիրականացվի ախտորոշման դեմ պայքարող խմբերի ֆինանսավորման մոդելի (DRG) միջոցով։ Գերատեսչությունում հայտարարում են, որ DRG համակարգը ավտոմատ կերպով հաշվարկում է այն արդար գինը, որը պետությունը կվճարի քաղաքացիների որակյալ բուժման համար։ Ինչպես նշում է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին,…

Read More
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան

Սոչիում տեղի ունեցած հանդիպման փաստը, և թե ինչքան այն տևեց, ինչպես էր ընթանում դրա նախապատրաստությունը, վկայում են, որ առարկայական բանակցություններ են տեղի ունեցել կարգավորման բոլոր հարցերի շուրջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը: «Ինչպես ասաց մեր նախագահը, դեռ ոչ բոլոր…

Read More
Խաղաղության ճանապարհն անցնում է հայկական ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումով. Մարուքյան

Խաղաղության ճանապարհն անցնում է հայկական ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումով. Մարուքյան

Խաղաղության ճանապարհն անցնում է հայկական ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումով, բոլոր ռազմագերիների վերադարձով, 1991 թ. Ալմաթիի հռչակագրի և արձանագրության հիման վրա սահմանազատումով, կողմերի ինքնիշխանության վրա հիմնված՝ հաղորդակցությունների բացումով, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորումով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Read More
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը: «Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի կողմից Սևաստոպոլ քաղաքում ռազմական նավերի և քաղաքացիական նավերի դեմ իրականացված ահաբեկչական գործողության շուրջ ստեղծված իրավիճակը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է երաշխավորել…

Read More