Ենս Ստոլտենբերգ. Մենք կանենք ամեն ինչ մեր դաշնակիցներին պաշտպանելու համար, Բուխարեստում նախարարական հանդիպմանը կքննարկենք Ուկրաինային, Մոլդովային, Բոսնիա-Հերցեգովինային և Վրաստանին օգնելու ուղիները

Ենս Ստոլտենբերգ. Մենք կանենք ամեն ինչ մեր դաշնակիցներին պաշտպանելու համար, Բուխարեստում նախարարական հանդիպմանը կքննարկենք Ուկրաինային, Մոլդովային, Բոսնիա-Հերցեգովինային և Վրաստանին օգնելու ուղիները

Մենք կանենք հնարավորը բոլոր դաշնակիցներին պաշտպանելու համար։ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները Բուխարեստում կքննարկեն Ուկրաինային, ինչպես նաև Ռուսաստանի ճնշման տակ գտնվող այլ գործընկերներին, ինչպիսիք են Բոսնիա-Հերցեգովինան, Վրաստանը և Մոլդովան, ուժեղացնելու օգնությունը, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Ստոլտենբերգի խոսքով՝ Ռումինիայում կայացած հանդիպմանը քննարկված թեմաներից մեկը եղել է Ուկրաինայում…

Read More
Իրանում Գերմանիայի դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ

Իրանում Գերմանիայի դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ

Իրանում ցույցերի ֆոնին մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար Բեռլինն առաջարկել է ՄԱԿ-ի մեխանիզմ ստեղծել: Այդ կապակցությամբ Իրանում Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուզելին կանչել են Իսլամական Հանրապետության արտգործնախարարություն և բողոք հայտնել: Թեհրանը Գերմանիայի հայտարարությունը անհիմն է որակել, ընդգծել՝ Բեռլինը փորձում է խառնվել Իրանի ներքին գործերին: Բողոքի նոտայում նշվում է, որ «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումն…

Read More
Մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները. ՀՀ ԱԳ նախարար

Մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները. ՀՀ ԱԳ նախարար

Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հարցին: «Մենք ցավով ենք արձանագրում, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, ադրբեջանական զինված ուժերը…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել
		28.11.2022 . Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել 28.11.2022 . Արցախ

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:   Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։   Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։   Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում…

Read More
Կիևում տոնածառ կդրվի. Կլիչկո

Կիևում տոնածառ կդրվի. Կլիչկո

Կիևի շատ թաղամասերում տոնածառեր կտեղադրվեն, սակայն զանգվածային տոնակատարություններ չեն լինի՝ ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Մենք հասկանում ենք, որ զանգվածային միջոցառումներն արգելված են պատերազմի ժամանակ և դրանք ոչ մի դեպքում չեն լինի: Բայց ոչ ոք չի պատրաստվում չեղարկել Ամանորն ու Սուրբ Ծնունդը, և Ամանորի մթնոլորտը պետք է լինի: Չնայած տարբեր կարծիքներին՝ պ՞ետք է, թե՞ ոչ,…

Read More
Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն. քննարկվել են Արցախի շուրջ զարգացումներին վերաբերող հարցեր

Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն. քննարկվել են Արցախի շուրջ զարգացումներին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

Read More
Իրավական հանձնաժողովը պաշտպանել է օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է սառը զենք կրելու հետ կապված գործող նորմերի և պարտականությունների խստացում

Իրավական հանձնաժողովը պաշտպանել է օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է սառը զենք կրելու հետ կապված գործող նորմերի և պարտականությունների խստացում

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը պաշտպանել է ՆԳ նախարարության պատրաստած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ խստացվում են սառը զենք կրելու հետ կապված գործող նորմերն ու պարտականությունները։ Օրինագծի համաձայն՝ սառը զենք կրելը փողոցում, բակում, մարզադաշտում, հրապարակում, պուրակում, ուսումնական հաստատությունում, դատարանում, օդանավակայանում, կինոթատրոնում, թատրոնում, համերգասրահում, սրճարանում, ռեստորանում, բոլոր տեսակի հասարակական տրանսպորտում, ավտոկայանում, երկաթուղային կայարանում. և հանրային հավաքների այլ վայրերում…

Read More
Դեկտեմբերի 12-13-ը Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը
		28.11.2022 . Միջազգային

Դեկտեմբերի 12-13-ը Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը 28.11.2022 . Միջազգային

Դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով:   Ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։   Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:   Ավելին՝ https://www.genocideprevention.am/hy/:  

Read More
ԵՄ-ն դատապարտել է Լեհաստանի գաղափարը՝ ռուսական նավթի գների շեմի վերաբերյալ

ԵՄ-ն դատապարտել է Լեհաստանի գաղափարը՝ ռուսական նավթի գների շեմի վերաբերյալ

Ռուսական նավթի գնի շեմը կիսով չափ կրճատելու Լեհաստանի նախաձեռնությունը կարող է խաթարել Եվրամիության միասնությունը։ Այս մասին գրել է Financial Times-ը։ Պարբերականի տվյալներով՝ եվրոպական երկրների մեծ մասը պաշտպանել է գների շեմը մեկ բարելի դիմաց 65-70 դոլար սահմանելու առաջարկը։ Սակայն Լեհաստանի և Բալթյան երկրների իշխանությունները դատապարտել են այդ գաղափարը՝ այն համարելով Մոսկվայի համար «չափազանց ձեռնտու»։ Այժմ հարցի…

Read More
Նախորդ շաբաթ Արցախում հայտնաբերվել է շուրջ 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

Նախորդ շաբաթ Արցախում հայտնաբերվել է շուրջ 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

Նոյեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 982 զանգ, որից 27-ը՝ տեխնածին, 19-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:   Կանչերից մեկը գրանցվել է նոյեմբերի 25-ին՝ ժամը 21:35-ին, Լիսագոր համայնքի մոտակայքում՝ ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ:   Նախնական տվյալներով` մեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ են փրկարարական օգնություն և…

Read More
Հայաստանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանին

Հայաստանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանին

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանը: Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի գլխավոր մարմիններից է. այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեի կազմում 24 անդամ պետություն է: Կոմիտեի կարևոր գործառույթներից է անդամ պետությունների ներկայացրած հայտերի…

Read More
Մարտակերտում ավարտվել են  հրետակոծությունից վնասված քաղաքապետարանի շենքի առաջին փուլի վերանորոգման աշխատանքները

Մարտակերտում ավարտվել են հրետակոծությունից վնասված քաղաքապետարանի շենքի առաջին փուլի վերանորոգման աշխատանքները

Մարտակերտ քաղաքում ավարտվել են քաղաքապետարանի շենքի առաջին փուլի վերանորոգման աշխատանքները։ Ինչպես հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից, շենքը վնասվել էր հրետակոծության հետևանքով։   Կատարվել է նոր տանիքի և պատուհանների տեղադրում, ինչպես նաև երկրորդ հարկի վերանորոգում։     Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել նաև առաջին հարկում, որտեղ տեղակայված է Մարտակերտի երաժշտական դպրոցը։     Շինաշխատանքները կատարվում է…

Read More
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակն առաջարկել է քաղաքականության մեջ օրինակ վերցնել Ռուսաստանից ու Չինաստանից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակն առաջարկել է քաղաքականության մեջ օրինակ վերցնել Ռուսաստանից ու Չինաստանից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կարծում է, որ Լոնդոնը պետք է երկարաժամկետ հեռանկարում պլանավորի իր արտաքին քաղաքականությունը` հետևելով Չինաստանի ու Ռուսաստանի օրինակին: Նրա խոսքով՝ կարճաժամկետ քաղաքականություն կառուցելն անարդյունավետ է, հայտնում է Bloomberg-ը։ Միաժամանակ, գործակալությունն ընդգծում է, որ Սունակը պաշտոնը ստանձնելուց հետո մեղմացրել է Լոնդոնի մոտեցումը Չինաստանի նկատմամբ՝ հրաժարվելով նախկին վարչապետ Լիզ Թրասի՝ ասիական այդ երկիրը…

Read More
Նոյեմբերի 21-28-ը սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում. Արցախի ոստիկանություն

Նոյեմբերի 21-28-ը սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում. Արցախի ոստիկանություն

Նոյեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 73 հաղորդում, որից 52-ը հանցագործության մասին է, դրանցից 50-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Բացահայտվել է վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 7 դեպք,…

Read More
ՄՊՀ նախագահը Փարիզում կմասնակցի ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաշխարհային համաժողովին

ՄՊՀ նախագահը Փարիզում կմասնակցի ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաշխարհային համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել Է Փարիզ։   Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։   Հանձնաժողովի նախագահը կմասնակցի նաև դեկտեմբերի 1-2-ը Փարիզում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության…

Read More
Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականին

Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականին

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ արտգործնախարարների մակարդակով հանդիպման շուրջ։ Բարձր է գնահատվել այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մշտական ​​ուշադրության տակ է պահում Հայաստանի և Ադրբեջանի միջև…

Read More
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին ասված է Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ։

Read More
Հունգարիայի նախագահը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա

Հունգարիայի նախագահը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա։ Նա վստահեցրել է, որ Բուդապեշտը կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին։ «Ես Կիևում եմ Ուկրաինայի նախագահի հրավերով։ Որտեղ դժբախտություն է տեղի ունենում, մենք օգնում ենք»,- գրել է Նովակը Facebook-ի իր էջում: Հունգարիայի նախագահը, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու և այլ երկրների ներկայացուցիչների հետ, մասնակցել է «Հացահատիկ Ուկրաինայից» կարգախոսի…

Read More
Գերմանիան 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար. Շոլց

Գերմանիան 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար. Շոլց

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան լրացուցիչ 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար՝ համաձայնեցնելով Պարենի համաշխարհային ծրագրի հետ։ Գերմանիայի կանցլերն իր տեսաուղերձում նշել է. «Սովն այլևս երբեք չպետք է օգտագործվի որպես զենք»։ Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան ողջունում է ՄԱԿ-ի հաջող ջանքերը Սևծովյան հացահատիկային նախաձեռնության երկարաձգման ուղղությամբ:

Read More
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» դադարեցնում են գործողությունները «Իսլամական պետության» զինյալների դեմ

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» դադարեցնում են գործողությունները «Իսլամական պետության» զինյալների դեմ

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական դաշինքը, որը գործում է Սիրիայի հյուսիս-արևելքում, հայտարարել է, որ դադարեցնում է գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ։ Լրատվամիջոցների տվյալով՝ Դաշինքից պարզաբանել են, որ «զբաղված են թուրքական հարձակումները հետ մղելով», և եթե «Իսլամական պետություն»-ը գլուխ բարձրացնի, դրա պատասխանատվությունը կրելու են այն երկրները, որոնք չեն դատապարտում Սիրիայի դեմ Թուրքիայի գործողությունները։ Նշվում է,…

Read More
Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետներ Դենիս Շմիհալը, Մատեուշ Մորավեցկին և Ինգրիդա Շիմոնիտեն Կիևում հայտարարություն են ստորագրել, հաստատել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնության ավելացման, ինչպես նաև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի քննարկումն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է «Լյուբլինի եռանկյունու» (Ուկրաինա, Լեհաստան և Լիտվա) նշանակալի դերը…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել «9-ը 9-ի դիմաց» սկզբունքով։ Այս մասին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը։ Նրա խոսքով՝ ազատ արձակված ռուս զինծառայողներից մեկը ԴԺՀ-ից է: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն իր հերթին հայտնել է, որ գերիների հերթական փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 12 մարդ: Երկու օր առաջ Ռուսաստանն…

Read More
Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր

Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ուղղված հետագա քայլերին։ Բայրամովը և Կլաարը քննարկել են նաև Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները և խաղաղության հնարավոր պայմանագրի հետ կապված հարցեր: Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը: Կլաարը…

Read More
Ախալքալաքում իրար են բախվել 3 մեքենա

Ախալքալաքում իրար են բախվել 3 մեքենա

Այսօր՝ նոյեմբերի 26֊ին Ախալքալաքի Ազատության եւ Աղմաշենեբելի փողոցների խաչմերուկում իրար են բախվել LADA 07, Mercedes և LADA (09) մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։

Read More
Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը

Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը

Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալության արարողության ժամանակ ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Նա երդվել է ծառայել Ղազախստանի ժողովրդին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և բարեխղճորեն կատարել նախագահի պարտականությունները։ Տոկաևը հայտարարել է, որ Աստանան կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել՝ առաջնահերթությունը տալով հարևան երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ գործակցությանը: Նա հավելել…

Read More
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տեղեկությունը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տեղեկությունը

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։   Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Read More
Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. Զելենսկի

Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. վերականգնողական աշխատանքները, շարունակվում են: Նրա խոսքով՝ այժմ ավելի քան 6 միլիոն բաժանորդ լույս չունի, մինչդեռ նոյեմբերի 23-ին այդ թիվը հասնում էր 12 միլիոնի: Ուկրաինայի նախագահը նշել է, որ ամենաբարդ իրավիճակը նկատվում է Դնեպրոպետրովսկի, Կիևի, Օդեսայի, Լվովի և Խարկովի շրջաններում։ Զելենսկին ևս մեկ…

Read More
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի եռակողմ համագործակցությունը սրընթաց զարգանում է. Էրդողան

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի եռակողմ համագործակցությունը սրընթաց զարգանում է. Էրդողան

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի եռակողմ համագործակցությունը սրընթաց զարգանում է՝ հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Պակիստանի ղեկավարի հետ մտքեր է փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ: Նա նշել է, որ Թուրքիան և Պակիստանը հաջողությամբ համագործակցում են…

Read More
Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում՝ դա պատճառաբանելով Մակրոնի ներկայությամբ. Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում՝ դա պատճառաբանելով Մակրոնի ներկայությամբ. Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դրա արդարացումը Էմանուել Մակրոնի ներկայությունն է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ընդ որում՝ անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ որպես Հայաստանին առաջարկված «խաղաղության» իրական նշան»,- գրել է պաշտոնյան:

Read More
Պուտինն ԱԽ մասնակիցներին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և Փաշինյանի հետ հանդիպումը

Պուտինն ԱԽ մասնակիցներին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և Փաշինյանի հետ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մասնակիցներին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գագաթնաժողովին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է РИА Новости-ն: «Խոսելու բան կա։ Գիտեք, բոլորովին վերջերս ես եղել եմ Հայաստանում, որտեղ տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Բազմակողմ ձևաչափով, հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ եղել են…

Read More