
Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի ընդլայնման համար. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, Հարգելի հյուրեր, Ուրախ եմ ներկա գտնվելու հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Կանադան առաջին պետություններից էր, որ ճանաչել է…