ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ասկերանի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
		16.11.2022 . Արցախ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ասկերանի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ 16.11.2022 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։   Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:  

Read More
Աբդոլլահիանը և Բայրամովը քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները

Աբդոլլահիանը և Բայրամովը քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի վերաբերյալ Իրանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը հակասություններն ու թյուրըմբռնումները վերացնելու լավագույն ուղի է անվանել դիվանագիտական և պաշտոնական խողովակները և ընդգծել, որ լրատվամիջոցներում նման հարցերի քննարկումը ոչ միայն…

Read More
Փոխվարչապետ Գրիգորյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Գրիգորյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առկա ներուժի իրացման հեռանկարները: Փոխվարչապետը կարևորել է Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և ընդգծել նաև ԵԱՏՄ հետ Հնդկաստանի համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում համագործակցության…

Read More
Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից՝ փորձելով Հայաստանին պարտադրել նոր զիջումներ. Անդրե Գիոլ

Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից՝ փորձելով Հայաստանին պարտադրել նոր զիջումներ. Անդրե Գիոլ

2020 թ. պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հիշեցնում է 1915 թ. Հայոց ցեղասպանությանը: Այժմ Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի զբաղվածությունից Ուկրաինայում, ցանկանում է ավելիին հասնել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Անդրե Գիոլը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից՝ փորձելով Հայաստանին պարտադրել նոր զիջումներ: «Մենք պետք է քվեարկենք այս բանաձևի օգտին, որպեսզի ստիպենք Ադրբեջանին՝ ենթարկվել միջազգային իրավունքի…

Read More
ՄԱԿ-ի ԳԱ-ն բանաձև է ընդունել Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ

ՄԱԿ-ի ԳԱ-ն բանաձև է ընդունել Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված վնասի միջազգային ռեգիստրի ստեղծման և դրանց փոխհատուցման մեխանիզմի ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Նյու Յորքում ТАСС-ի թղթակիցը: Բանաձևին կողմ է քվեարկել 94 երկիր, 14-ը՝ դեմ, 73-ը՝ ձեռնպահ: Հետխորհրդային երկրներից ձեռնպահ են մնացել Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։ Բանաձևին աջակցել են Վրաստանը, Լատվիան,…

Read More
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Կ. Կախիշվիլիի հետ

Դեսպան Սմբատյանը հանդիպել է Կ. Կախիշվիլիի հետ

Նոյեմբերի 15- վր դեսպ շոտ սմբ ունեցան վր վր խորհրդ տ ք Հ րձ կ տ ինքնությունը երկու երկրների դ շտում փորձի ուսումն փոխ կ Ընդգծվեց և վր տեղ ինքն վ մ փոխհարաբերություններ իդ թվում ս շրջ ուղղ Աղբյուրը ՝ Վրաստանում Հայաստանի դեսպանություն։

Read More
Ախալքալաքի շրջանային ժողովի տարեկան հաշվետու նիստը

Ախալքալաքի շրջանային ժողովի տարեկան հաշվետու նիստը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին Ախալքալաքի շրջանային ժողովում նիստ տեղի ունեցավ, որի ընթացքում Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ, ինչպես նաև տարեկան հաշվետվություն ներկայացրին շրջանայաին ժողովի 5 հանձնաժողովների նախագահները եւ անդամները։ Նաիրի Իրիցյանը մանրամասնորեն ներկայացրեց 2022 թվականի ընթացքում իրենց ծավալած գործունեությունը, մասնակցությունը տարբեր ծրագրերի եւ նախաձեռնություննրը, շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին համատեղ…

Read More
Օլիվեր Վարհեյ. Վրաստանն ակտիվորեն աշխատում է բոլոր 12 առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ, մենք դրական փոփոխություններ ենք տեսնում դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ, կոռուպցիայի դեմ պայքարում

Օլիվեր Վարհեյ. Վրաստանն ակտիվորեն աշխատում է բոլոր 12 առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ, մենք դրական փոփոխություններ ենք տեսնում դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ, կոռուպցիայի դեմ պայքարում

Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում Վրաստանը պետք է մեծ ճնշում գործադրի ցույց տալու, որ պատրաստ է դառնալ թեկնածու,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։ Ինչպես նշել է Օլիվեր Վարհեյը, այս ցանկությունը կիրականանա միայն այն դեպքում, եթե ամբողջ երկիրը, ողջ Վրաստանը, բոլոր վրացիները…

Read More
ՀՀ-ում Կիպրոսի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Կիպրոսի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը նրանց ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի…

Read More
ԱԳ նախարարը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հատուկ բանագնացներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը
		15.11.2022 . Արցախ

ԱԳ նախարարը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հատուկ բանագնացներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը 15.11.2022 . Արցախ

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը:  Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին…

Read More
Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները քննարկել են սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը

Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները քննարկել են սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը

Դուշանբեում տեղի է ունեցել Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների հերթական նիստը ընդհանուր սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Պատվիրակությունները գլխավորել են Տաջիկստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները: Նիստի արդյունքներով արձանագրություն է ստորագրվել, որի բովանդակությունը չի հրապարակվում։ Կողմերը պայմանավորվել են հերթական նիստն անցկացնել Ղրղզստանի տարածքում։ Սեպտեմբերի 19-ին և 25-ին Տաջիկստանի և Ղրղզստանի պետական անվտանգության կոմիտեի…

Read More
Անկարայում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ. Պեսկով

Անկարայում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ. Պեսկով

Նոյեմբերի 14-ին Անկարայում իսկապես տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ, դրանք կայացել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այլ մանրամասներ չի ներկայացրել: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը գտնվում է Անկարայում, որտեղ հանդիպում է ունենալու իր…

Read More
Մեկնարկել է Օլիվեր Վարհեյի այցը Վրաստան |

Մեկնարկել է Օլիվեր Վարհեյի այցը Վրաստան |

Մեկնարկել է Եվրոպական ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի այցը Վրաստան։ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Օլիվեր Վարհեյին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան և Եվրամիությունում Վրաստանի դեսպան Վախտանգ Մախարոբլիշվիլին։ Նրանց փոխանցմամբ, երկօրյա այցի շրջանակներում եվրահանձնակատարը հանդիպումներ կունենա Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Զրույցը…

Read More
Սերբիայի և Կոսովոյի ներկայացուցիչները բանակցություններ կսկսեն ԵՄ միջնորդությամբ. Բորել

Սերբիայի և Կոսովոյի ներկայացուցիչները բանակցություններ կսկսեն ԵՄ միջնորդությամբ. Բորել

Բելգրադի և Պրիշտինայի ներկայացուցիչները Բրյուսելում բանակցություններ կսկսեն Եվրամիության միջնորդությամբ՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Սերբիայի և Կոսովոյի գլխավոր բանակցողները Բրյուսելում կսկսեն աշխատել հաջորդական քայլերով։ Ես պատրաստ եմ հրավիրել առաջնորդներին, եթե բանակցողները կարողանան մինչև նոյեմբերի 29-ը գործնական լուծումների հասնել»,- ասել է դիվանագետը Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Բորելի խոսքով՝ նոյեմբերի…

Read More
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ կայացել են ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկայի լույսի ներքո կողմերը քննարկել են բարձր մակարդակի շփումների և քաղաքական երկխոսության օրակարգը, ոլորտային, ինչպես նաև բազմակողմ և տարածաշրջանային անվտանգային հարցերի լայն…

Read More
Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը աշխատանքային այցով կայցելի Վրաստան |

Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը աշխատանքային այցով կայցելի Վրաստան |

Եվրոպական հարեւանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը նոյեմբերի 15-ին կայցելի Վրաստան։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Եվրահանձնակատարի դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպումից հետո կառավարության վարչակազմում տեղի կունենա Իրակլի Ղարիբաշվիլիի և Օլիվեր Վարհեի համատեղ մամուլի ասուլիսը։…

Read More
Չնայած ճնշումներին՝ Շվեյցարիան հրաժարվել է զենք մատակարարել Ուկրաինային. Իգնացիո Կասիս

Չնայած ճնշումներին՝ Շվեյցարիան հրաժարվել է զենք մատակարարել Ուկրաինային. Իգնացիո Կասիս

Չնայած ճնշումներին՝ Շվեյցարիան զենք չի մատակարարի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է նախագահ Իգնացիո Կասիսը, նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ Բեռնը զենք չի արտահանել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ և ապագայում էլ խուսափելու է ուղղակի կամ անուղղակի մասնակցությունից ցանկացած զինված հակամարտություններին։ Կասիսը խոստովանել է, որ եվրոպացի գործընկերների կողմից «երկրի…

Read More
Արցախում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ավելի  քան կես միլիոն դրամի հափշտակություն է կատարվել

Արցախում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ավելի քան կես միլիոն դրամի հափշտակություն է կատարվել

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել` Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի 41-ամյա բնակիչ Ա. Գ.-ի դիմումն այն մասին, որ նոյեմբերի 2-4-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը համացանցով` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր և 36-ամյա կնոջ՝ Ռ.Գ.-ի անվամբ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշիվներից, առանց…

Read More
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կքննարկի Ուկրաինայի կարիքների համար արգելափակված ռուսական ակտիվների օգտագործումը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կքննարկի Ուկրաինայի կարիքների համար արգելափակված ռուսական ակտիվների օգտագործումը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մտադիր է երկուշաբթի վերսկսված արտահերթ նստաշրջանի շրջանակում քննարկել Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցը, գրում է РИА Новости-ն։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ հանդիպման նախաձեռնողները առաջ են քաշում «Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու մասին» բանաձևի նախագիծը, ներառյալ՝ Ուկրաինային հատուցումները, և փորձում են ստեղծել «մեխանիզմ, որը հաշվետու…

Read More
Բալիում Սի Ծինփին — Ջո Բայդեն առաջին դեմ առ դեմ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ

Բալիում Սի Ծինփին — Ջո Բայդեն առաջին դեմ առ դեմ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ

Երկուշաբթի Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած բանակցությունները Սի Ծինփինի և Բայդենի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Այն տևել է 3 ժամ 12 րոպե: Վերջին անգամ նրանք հանդիպել են 2017 թվականին Դավոսում, երբ Բայդենը ԱՄՆ փոխնախագահ էր։ Չինաստանի նախագահը հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի առնչությամբ և հայտարարել,…

Read More
Ախալքալաքն արդեն պատրաստվում է Ամանորին

Ախալքալաքն արդեն պատրաստվում է Ամանորին

Ախալքալաքի ամանորյա հարդարանքի ռւ տոնակատարությունների համար նախատեսված էլեկտրոնային մևցույթն արդեն հայտարարված է, վերջնաժամկետը նոյեմբերի 17֊ն է։ Ախալքալաքի քաղաքապետարանն այս տարվա համար հատկացրել է 60 000 լարի։ Քաղաքի զարդարանքն ընտրել է քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը, փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը նշում է, որ ըստ հնարավորությունների լավագույնն են անելու։ Ինչպես տեղեկացրին մեզ քաղաքապետարանից այս տարի տոնածառը հնարավոր է տեղադրվի Ախալքալաքի…

Read More
Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները:  Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի,…

Read More
Ախալքալաքի մարզիկները Իտալիայից վերադառնում են ոսկե մեդալներով

Ախալքալաքի մարզիկները Իտալիայից վերադառնում են ոսկե մեդալներով

Նոյեմբերի 13-14-ը Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցավ քիքբոքսինգի, բռնցքամարտի եւ MMA-ի աշխարհի առաջնություն, որին մասնակցեց Ախալքալաքից երեք մարզիկ՝ Սարգիս Տոնականյանը, Արտյուշ Այվազյանը եւ Վարազդատ Հակոբյանը։  Նրանց մարզիչը Սերգեյ Տոնականյանն է։ 15 ամյա Սարգիս Տոնականյանը եւ 14 ամյա Արտյուշ Այվազյանը նվաճել են պատվավոր առաջին հորիզոնականներ եւ իսկ 13 ամյա Վարազդատ Հակոբյանը…

Read More
Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև ուղղակի և անուղղակի շփումները կշարունակվեն. Նասեր Քանանի

Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև ուղղակի և անուղղակի շփումները կշարունակվեն. Նասեր Քանանի

Անդրադառնալով Վիեննայի բանակցություններին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ընդգծել է, որ մտքերի փոխանակման ուղիները դեռ ակտիվ են, բանակցությունների ընթացքը պահպանելու ջանքերը շարունակվում են, Իրանը կառուցողական նախաձեռնություններով է հանդես գալիս երկխոսության գործընթացն առաջ մղելու և համաձայնագիր կնքելու համար` գրում է IRNA գործակալությունը։  Պատասխանելով Իրանի դեմ հնարավոր բանաձևի մասին հարցին՝ Քանանին ասել է, որ Թեհրանի և ԱԷՄԳ-ի…

Read More
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է արտգործնախարար Լավրովի առողջական վիճակի վատթարացման մասին տարածված լուրերը

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է արտգործնախարար Լավրովի առողջական վիճակի վատթարացման մասին տարածված լուրերը

Նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում սպասվում է G20-ի հանդիպումը: Ռուսական պատվիրակությունը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ գագաթնաժողով է ժամանել նոյեմբերի 13-ին, և այսօր արդեն միջազգային լրատվամիջոցները կեղծ լուրեր են տարածել նախարարի՝ հիվանդանոցում գտնվելու մասին: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում հերքել է ՌԴ Լավրովի հոսպիտալացման մասին լուրերը և պնդել, որ նախարարը Ինդոնեզիայում G20…

Read More
Մարտակերտում բացվել է 12-րդ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը

Մարտակերտում բացվել է 12-րդ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը

Նոյեմբերի 12-ին Արցախի Մարտակերտ քաղաքում բացվեց 12-րդ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), Ֆրանսիայի Սարսել քաղաքի և Սարսելի հայկական մշակութային միության ջանքերով։ Ներկա էին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, փոխնախարարներ, ԱՏՁՄ ներկայացուցիչներ, այլ հյուրեր։ Մեկ օր անց՝ նոյեմբերի 13-ին,…

Read More
Պահպանվել է դեմոկրատների վերահսկողությունն ԱՄՆ ՍԵնատում

Պահպանվել է դեմոկրատների վերահսկողությունն ԱՄՆ ՍԵնատում

Դեմոկրատները պահպանել են վերահսկողությունը Միացյալ Նահանգների Սենատում: Նևադա նահանգում միջանկյալ ընտրություններում սենատոր Քեթրին Կորտես Մաստոյի հաղթանակից հետո նրանք ունեն 50 տեղ, իսկ հանրապետականները՝ 49։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ արդյունքներն իրեն լավատեսություն են ներշնչում պաշտոնավարման մնացած ժամանակահատվածի համար: Ջո Բայդենը նշել է, որ անհամբեր սպասում է հաջորդ մի քանի տարվա ընթացքում դեմոկրատների նոր ձեռքբերումներին: Սպիտակ…

Read More
Զելենսկուն Սալիվանը խորհուրդ է  տվել Ռուսաստանի հետ բանակցություններում մտածել իրատեսական դիրքորոշման մասին. WSJ

Զելենսկուն Սալիվանը խորհուրդ է տվել Ռուսաստանի հետ բանակցություններում մտածել իրատեսական դիրքորոշման մասին. WSJ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջերս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանն առաջարկել է մտածել Ռուսաստանի հետ բանակցություններում իրատեսական դիրքորոշման մասին։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով դիվանագետներին։ Աղբյուրների համաձայն՝ Սալիվանը Զելենսկու թիմին խորհուրդ է տվել բաց լինել երկխոսության հարցում, մտածել բանակցություններում իրատեսական պահանջների և առաջնահերթությունների, այդ թվում՝ Ղրիմի…

Read More
«Մենք խաղաղություն ենք ուզում» խորագիրը կրող միջոցառում Ախալքալաքի ապագայի տանը

«Մենք խաղաղություն ենք ուզում» խորագիրը կրող միջոցառում Ախալքալաքի ապագայի տանը

Նոյեմբերի 11-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Ապագայի տանը տեղի ունեցավ միջոցառում ` «Մենք խաղաղություն ենք ուզում» խորագիրը կրող միջոցառում, որիններկա էին Ախալքալաքի քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղասարյանը, տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ, Սամցխե — Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան…

Read More
Հայտնաբերվել է 160 միավոր ռազմամթերք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Հայտնաբերվել է 160 միավոր ռազմամթերք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Նոյեմբերի 7-14-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 664 զանգ, որից 17-ը՝ տեխնածին, 21-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:   Նոյեմբերի 12-ին ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ մեկ կանչ է գրանցվել. Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ Հայկազովի կամրջի մոտ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին: Մարմանական տարբեր աստիճանի…

Read More